CERTOUR II. ՈՒկրաինա, Զապորոժիե

«CERTOUR II. ՓՄՁ-ների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակներում սույն թվականնի սեպտեմբերի 16-19-ը կազմակերպվել է այց դեպի Ուկրաինայի Զապորոժիե քաղաք` մասնակցելու ծրագրի ղեկավար մարմնի հերթական նիստին: Ծրագրի ղեկավար կոմիտեի նիստի ընթացքում քննարկվել են ծրագրի ընթացքը, ձեռքբերումներն ու ապագա քայլերը: Գործընկերները վստահ են որ այս ծրագրի շնորհիվ հնարավոր է ոչ միայն բարելավել ՓՄՁ-ների կառավարման մեթոդները, այլև բարձրացնել նրանց մրցունակությունը:

Այցի շրջանակներում ուկրաինացի գործընկերները ներկայացրել են զբոսաշրջության մեջ ներգրավված տեղական ՓՄՁ-ներին և ծանոթացրել նրանց գործունեությանը:

Հիշեցնենք՝ Սևծովյան ավազանի գործընկեր երկրների և «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ն համագործակցությունը սկսվել է 2018 թ-ի հոկտեմբերից: Ծրագրում ընդգրկված են Սևծովյան ավազանի տարածաշրջանի 5 երկրներից 6 գործընկեր կազմակերպություններ:

«CERTOUR II. ՓՄՁ-ների կառավարման բարելավում» ծրագրի հիմնական գաղափարն ուղղված է զբոսաշրջության ոլորտի ՓՄՁ-ների կառավարման նոր հմտությունների, մրցունակ և ժամանակակից կառավարման մեթոդների և գործիքների ձեռքբերմանը և պրակտիկ կիրառմանը: Արդեն ստեղծվել է ուսուցման էլեկտրոնային միասնական հարթակ, որը ապագայում նաև ...

Read More →