Սոցիալական Ձեռնարկատիրությունը Հայաստանում և Վրաստանում (SEAG) ծրագիր

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող EU4Youth նախաձեռնության շրջանակներում հայկական «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ը` (Development Principles NGO), համագործակցելով Mercy Corps միջազգային կազմակերպության և վրացական «Բիզնես խորհրդատվական կազմակերպությունների ասոցիացիա» (ABCO)–ի հետ,  իրականացնում է  Սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանում և Վրաստանում (SEAG) ծրագիրը: 

Covid19 համավարակի վտանգը մարտահրավեր է նետել բոլորին և այդ պատճառով SEAG ծրագրի շրջանակներում  Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ը հուլիսի 6-ից սկսած, շաբաթական երեք անգամ կանոնավոր կերպով դասընթացներ է կազմակերպում հեռահար տարբերակով՝ օգտագործելով ZOOM հավելվածը: Սոցիալական ձեռնարկատիրության (ՍՁ) ոլորտի լավագույն փորձագետներն իրենց բազմամյա փորձառությունն ու գիտելիքներն են փոխանցում ծրագրի շրջանակներում կազմակերպվող հեռահար դասընթացների մասնակիցներին. յուրաքանչյուր դասընթացին մասնակցում է 50-60 հոգի: Վեբինարները բաղկացած են երեք հիմնական բաժնից՝ Սոցիալական ձեռնարկատիրություն, Բիզնեսի գործարար ծրագրի մշակում և կառավարում և ՍՁ-ի համար Ֆոնդերի հայթայթում: Այս բաժիններից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է 10-ը ենթաբաժնի: Հ ...

Read More →