Սոցիալական Ձեռնարկատիրությունը Հայաստանում և Վրաստանում (Social Enterpreneurship in Armenia and Georgia - SEAG) ծրագիր

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող EU4Youth նախաձեռնության շրջանակներում հայկական «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ը` համագործակցելով Mercy Corps միջազգային կազմակերպության և վրացական «Բիզնես խորհրդատվական կազմակերպությունների ասոցիացիա» (ABCO)–ի հետ`  Սոցիալական Ձեռնարկատիրությունը Հայաստանում և Վրաստանում (SEAG) ծրագրի շրջանակներում նպատակ ունի ներգրավել երիտասարդությանը սոցիալական փոփոխություններ նախաձեռնելուն` սոցիալական ձեռնարկատիրության միջոցով:
Ծրագրի տևողությունը` 28 ամիս է,  2020 թ. փետրվարի 6 - 2022 թ. հունիսի 6.
Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում և Վրաստանում սոցիալական ձեռներեցության ոլորտում երիտասարդության (18-35 տարեկան) ձեռնարկատիրական ներուժի ամրապնդումն է՝ նվազեցնելով անհավասարությունը, նպաստելով երիտասարդության միավորմանը և ներգրավմանը:
Ծրագրի գլխավոր նպատակն է և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում, ներգրավել երիտասարդների առավել խոցելի խմբերին և մասնավորապես այն ձեռնարկություններին, որոնք աշխատում են լուծել ամենակարևոր սոցիալական և բնապահպանական խնդիրները, որպեսզի ծրագրի շնորհիվ հասնենք 3 հիմնական արդյունքի:
⦁    Երիտասարդ սոցիալական ձեռնարկատերերի կատարելագործված հմտություննե ...

Read More →