Հայաստան – Վրաստան ծրագիր
Գլխավոր » Ծրագրեր » Ավարտված ծրագրեր » Հայաստան – Վրաստան սահմանամերձ համագործակցություն
Հայաստան-Վրաստան սահմանամերձ համագործակցության ծրագիրն աջակցում է Հայաստանի ՝ Սևքար, Բերքաբեր, Կիրանց և Վրաստանի՝ Ծիթելի Սոփելի և Օրջոնոկիձե գյուղերի կարիքավոր ընտանիքներին՝ տրամադրելով այդ ընտանիքներին հղի կովեր (յուրաքանչյուր գյուղում 12 ընտանիք, ընդամենը 60 ընտանիք):
![Հայաստան-Վրաստան միջսահմանային համագործակցություն](https://developmentprinciples.org/wp-content/uploads/2021/04/armenia_georgia_program-1.jpg)
Ընտանիքներին հնարավորություն է ստեղծվում հիմնել ընտանեկան փոքրիկ ֆերմաներ: Ծրագրի բոլոր շահառուները մասնակցում են նաև ժամանակակից ֆերմայի կառավարման և անասնապահության վերաբերյալ տեսական և գործնական դասընթացներին, որից հետո ընտանիքները ստանում են անհրաժեշտ տեխնիկական աջակցություն, ինչը թույլ է տալիս, հետագայում, հիմնել և առաջնորդել նաև սեփական փոքրիկ ֆերմերային բիզնեսը:
![Հայաստան – Վրաստան սահմանամերձ համագործակցություն](https://developmentprinciples.org/wp-content/uploads/2021/04/armenia_georgia_program-3.jpg)
Երեք տարի անց ծրագրի առաջնային շահառու ընտանիքները, կրկին նվիրատվության սկզբունքով, 60 հղի կով և դասընթացներից ստացած իրենց գիտելիքները փոխանցում են 60 այլ կարիքավոր ընտանիքի՝ հարակից գյուղերից: Հեյֆեր Ինթերնեյշնլ Հայաստան միջազգային կազմակերպության աջակցությամբ տարբեր տարիքի և սեռի մասնակիցներ կարող են վարել իրենց ֆերման, մասնակցել գյուղատնտեսության դասընթացներին և համայնքային հանդիպումներին: Այս քայլի շնորհիվ ավելանում են մթերքի արտադրության ծավալները, հարստանում է սննդակարգը և սննդակարգի բազմազանությունը:
![Հայաստան – Վրաստան ծրագիր](https://developmentprinciples.org/wp-content/uploads/2021/04/armenia_georgia_program.jpg)
2008 թ-ին Վրաստանում և Հայաստանում կազմակերպվել են տարածաշրջանային երկու հանդիպում, որոնց մասնակցել են այս ծրագրի բոլոր ակտիվ մասնակիցները: Այս երկու հանդիպումները շատ կարևոր են եղել, քանի որ ծրագրի մասնակիցների միջև տեղի են ունեցել փորձի փոխանակման, գյուղատնտեսության ոլորտի նորարարական մոտեցումների, ֆերմայի կառավարման ժամանակակից մեթոդների, նոր և արժեքավոր գիտելիքների ձեռքբերման գործընթացներ:
![Հայաստան – Վրաստան ծրագիր](https://developmentprinciples.org/wp-content/uploads/2021/04/armenia_georgia_program-300x214.jpg)
![Հայաստան-Վրաստան միջսահմանային համագործակցություն](https://developmentprinciples.org/wp-content/uploads/2021/04/armenia_georgia_program-1-300x214.jpg)
![Armenia–Georgia Cross-border Cooperation](https://developmentprinciples.org/wp-content/uploads/2021/04/armenia_georgia_program-2-300x214.jpg)
![Հայաստան – Վրաստան սահմանամերձ համագործակցություն](https://developmentprinciples.org/wp-content/uploads/2021/04/armenia_georgia_program-3-300x214.jpg)
![Հայաստան – Վրաստան ծրագիր](https://developmentprinciples.org/wp-content/uploads/2021/04/armenia_georgia_program-4-300x214.jpg)