Կրթական հարթակի համարարգող
Մարուսյան այն մարդն է, ով բոլորիս հուշում է որտեղ տեղադրել ուսումնական նյութերը, որտեղից ներբեռնել, ինչպես մտնել օնլայն դասարան ու վիրտուալ հանդիպել դասախոսին ու թիմակիցներին։ Հուշում է ուսանողներին չմոռանալ միանալ դասերին, անել առաջադրանքները ու հետ չմնալ գրաֆիկից։ Նա օգնում է խուսափել տեխնիկական խնդիրներից ու սահուն ուսուցման ընթացք ունենալ։