Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ը շահույթի չհետապնդող կազմակերպություն է, որը հաջողությամբ գործում է Հայաստանում 2004 թվականից։
2015 թվականից ի վեր ՀԿ-ն հանդիսանում է «Հայֆեր Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայկական մասնաճյուղի ծրագրային իրավահաջորդ․ կազմակերպությունն աշխատել է 125 երկրներում և ԱՄՆ 38 նահանգներում` իրականացնելով սովի և աղքատության վերացմանն ուղղված ծրագրեր:
Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ն 2004 թվականից ի վեր հաջողությամբ իրականացնում է գյուղական համայնքների զարգացման ծրագրեր:
ՀԿ-ի նպատակը Հայաստանի գյուղական համայնքների տնտեսական և սոցիալական զարգացումն է՝ գյուղական ընտանիքների կենսամակարդակի բարելավմանն ու գյուղական համայնքների հզորացմանն ուղղված ծրագրերի միջոցով: Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ն ներդնում է փոքր ընտանեկան տնտեսություններ ստեղծելու և զարգացնելու, գյուղական կոոպերատիվներ ստեղծելու, ինչպես նաև կաթնամթերքի, մրգերի և գյուղական զբոսաշրջության արժեքային շղթաներ զարգացնելու մեջ: Այն նպաստում է կայուն գյուղական զարգացմանը՝ ստեղծելով եկամուտներ և սոցիալական կապիտալ անապահով խավերի համար, նպաստելով երիտասարդության զարգացմանն ու կանանց հզորացմանը, և բոլոր նախագծերում կիրառելով շրջակա միջավայրի համար առողջ գործելակերպ: