HoT Հյուրընկալը.

  • արհեստավարժ կամ ազդեցիկ անհատ է կարիերային պատրաստվածության, ձեռնարկատիրական պատրաստվածության, հյուրընկալության կամ ընդհանուր զարգացման բնագավառներում,
  • անհատ ձեռներեց/ բիզնես ընկերություն է հյուրընկալությանն առնչվող ոլորտներից մեկում կամ գործում է Տավուշի կամ Գեղարքունիքի մարզում:

HoT Հյուրընկալը հետաքրքրված է.

  • հետաքրքրիր փորձառությամբ կիսվել երիտասարդ չափահասների հետ,
  • բարձրացնել իրազեկվածությունն իր/ իր ապրանքների/ծառայությունների կամ բնագավառի մասին,
  • գտնել պատշաճ աշխատակիցներ և պատշաճ տեղացի մատակարարներ,
  • աջակցել երիտասարդների կողմից առաջնորդվող ստարտափերի և մոտիվացված երիտասարդների (ֆինանսապես կամ այլ ձևով),
  • գործընկերային հարաբերություններ և ցանց ստեղծել այլ արհեստավարժների կամ ձեռնարկությունների հետ:

Ինչպե՞ս կարող են HoT հյուրընկալներն աջակցել HoT ուսանողներին

HoT ակադեմիան HoT կրթությունը համաստեղծում է HoT հյուրընկալների կողմից մշակված գործնական ու փորձառական կրթական բովանդակության միջոցով՝ օգտագործելով հետևյալ 4 հիմնական ծառայությունների տեսակները.

ա. Կրթի՛ր HoT ուսանողներին «Սովորի՛ր իրական օրինակներով» ծրագրի ժամանակ:

ա. HoT դասեր. Կիսի՛ր գիտելիքներդ, հմտություններդ ու ոգեշնչող պատկերացումներդ HoT ուսանողների հետ նախապես ձայնագրված տեսանյութերի միջոցով: բ. HoT հյուրընկալների բլոգեր. Պարբերաբար կիսվի՛ր ոգեշնչող ու տեղեկատվական բնույթի բովանդակությամբ HoT ակադեմիայի սոցիալական մեդիա հարթակների համար:

բ. Կրթի՛ր HoT ուսանողներին «Սովորի’ր մոտ գտնվելու արդյունքում» ծրագրի ժամանակ:

ա.  HoT Shadow-ների հյուրընկալություն: HoT ուսանողներին գիտելիքների, հմտությունների և ընդհանուր ոգեշնչող գաղափարների փոխանցում անձամբ՝ դեմառդեմ հանդիպումների ժամանակ (1-3 օր): բ.  HoT արագ ժամադրություններ: Մասնակցի՛ր HoT արագ ժամադրության միջոցառումներին (1-2 ժամանոց միջոցառում, որտեղ HoT հյուրընկալներն անհատական հարցազրույց են անցկացնում HoT ուսանողների հետ (10-15 րոպե) և կառուցողական հետադարձ կապ տալիս:

գ. Կրթի՛ր HoT Ուսանողներին «Իրականությու՛ն դարձրու HoT կարիերադ» ծրագրի ժամանակ:

ա. HoT փորձաշրջաններ: Արդյունքամետ վերապատրաստում տրամադրել ընտրված HoT ուսանողներին հետևյալ տրամաբանությամբ. Գիտելիքի սկբնական ստուգում, վերապատրաստում, իրական ծրագրերի հետ աշխատանք, գիտելիքի հետինթերնշիփային ստուգում  (քննություն), աշխատանքի ընդունում/ համագործակցություն:

դ. Աջակցի՛ր HoT Գաղափարներին HoT Ստարտափերի «Իրականություն դարձրու HoT կարիերադ» ծրագրի ժամանակ:

ա. HoT Հյուրընկալի կտրոններ. որոշակի քանակով HoT  հյուրընկալի կտրոններ տրամադրիր ոլորտին հատուկ մենտորության/ բիզնես խորհրդատվության համար: բ. HoT Հյուրընկալի հովանավորություն: Ներդրում կատարիր կամ ֆինանսապես աջակցիր ընտրյալ երիտասարդների՝ առաջնորդելու գրավիչ ու մասնագիտորեն ընտրված ստարտափեր, որոնք ձգտում են ներդրում ստանալ կամ գործընկերային հարաբերություններ հաստատել:

Արյդո՞ք HoT Հյուրընկալները վարձատրվում են իրենց ծառայությունների համար:

HoT Դասեր, HoT Shadow-ների հյուրընկալություն, HoT փորձաշրձաններ՝ վարձատրվող HoT Հյուրընկալներրի բլոգներ, HoT Արագ ժամադրություններ՝ չվարձատրվող HoT Հյուրընկալի կտրոններ կամ HoT Հյուրընկալի հովանավորույթուն՝ չվարձատրվող HoT Ակադեմիան պատասխանատու է համաբրենդավորման, մարկետինգի, կրթական ու վարչարարական գործընթացների կազմակերպման համար:

HoT Հյուրընկալների տեսակները

Կան HoT Հյուրընկալներ և քիչ թվով ավելի շատ պատասխանատվություն կրող  HoT Հիմնական Հյուրընկալներ:

Ովքե՞ր են HoT Հիմնական հյուրընկալները

HoT Հիմնական հյուրընկալն անձ/ձեռնարկություն է, ճանաչելի փորձագետ որոշակի ոլորտում և պատասխանատու է 7 կրթական մոդուլներից որևէ մեկի մոդերացման համար՝

  1. Թվային գրագիրտություն,
  2. Հյուրընկալության ոլորտի գրագիտություն,
  3. Հաղորդակցության գրագիտություն,
  4. Օտար լեզվով հաղորդակցություն,
  5. Ֆինանսական գրագիտություն (Տնտեսագիտության հիմունքներ),
  6. Իրավաբանական գրագիտություն,
  7. Ձեռնարկատիրություն և սոցիալական ձեռնարկատիրության գրագիտություն:

HoT Հիմնական հյուրընկալը պատասխանատու է առնվազն 10 ժամ կրթական բովանդակության համար «Սովորեք իրական կյանքից» կրթական ծրագրի ընթացքում 2022 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին:

Կրթական բովանդակությունը նախապես ձայնագրված տեսանյութերի տեսքով պետք է լինի: Որոշ դեպքերում, հրավիրյալ դասախոսները պետք է այցելեն HoT ակադեմիա, իսկ HoT Հիմնական հյուրընկալներն իրենք մոդերացնեն միջոցառումը (օրինակ՝ HoT զրույցներ, HoT վարպետության դասեր: Գիտելիքների ստուգման գործիքներ պիտի առկա լինեն կրթական բովանդակության յուրաքանչուր միավորի համար: Կրթական բովանդակության 50%-ը պիտի HoT Ուսանողների հետ ինտերակտիվ փուլերից լինի կազմված, ինչպես օրինակ պարբերական հարցուպատասխանի փուլեր, առաջադրանքների վիրտուալ ինտերակտիվ քննարկումներ և այլն:

HoT Հիմնական հյուրընկալներին ներկայացվող պահանջները

Հիմնական պահանջներն են, որ HoT Հիմնական հյուրընկալը  մարզերի 16-35 տարեկան երիտասարդ չափահասներին համապատասխան մակարդակի կրթական բովանդակություն ներկայացնի,  նախանշի ոլորտի հիմնական գործիքները և ոգեշնչի երիտասարդներին հասնել ուսուցման նպատակներին: Ակնկալվում է, որ HoT Հիմնական հյուրընկալը կաջակցի HoT ստարտափներից որևէ մեկին:

HoT Հիմնական հյուրընկալներից ակնկալվում է մասնակցել HoT Հյուրընկալների համայնքի կամ  HoT Ուսանողների համար գործընկերային ցանցեր ստեղծելուն ուղղված միջոցառումներին:

Հաղորդակցության գործընկերություն

  1. HoT Ակադեմիան կհամաբրենդավորի HoT Հյուրընկալների կրթական բովանդակությունը:
  2. HoT Հյուրընկալն իր տեղը կգտնի HoT Ակադեմիայի կայքում և ներկայացված կլինի յուրաքանչյուր իրադարձության ժամանակ (առցանց/օֆլայն)
  3. ԹԵ՛ HoT Ակադեմիան, թե՛  HoT Հյուրընկալն իրենց գործընկերային ցանցում կգովազդեն /կնպաստեն միմյանց տեսանելիության բարձրացմանը (ներառյալ սոցիալական մեդիան)
  4. HoT Հյուրընկալների համայնքն ընդունում է գործընկերության նախընտրելի մոդելները (օրինակ՝ հատուկ գներ HoT Հյուրընկալների համար): HoT Ակադեմիան կկիսվի այս և այլ տեղեկություններով HoT տեղեկագրերի միջոցով: