HoT Վիրտուալ քոլեջի դասախոսներ

Արփինե Գրիգորյան

Լիլիթ Խաչիկյան

Արփինեն դասավանդում է Թվային Գրագիտություն (Մոդուլ #1)։

Արփինեն ֆրիլանս խորհրդատու է և տեխնոլոգիաների սիրահար: Վերջին մի քանի տարիների ընթացքում աշխաում է հեռավար շուկայում՝ Հայաստանից դուրս գտնվող մի քանի միջազգային ստարտափների համար, հանդիսանալով գործառնական և ֆինանսական ղեկավար: Վերջերս Արփինեն ղեկավարում էր ՄԱԶԾ հայաստանյան  գրասենյակի կողմից գործարկված«Կոլբա Ջոբս» թվային հարթակը, որն ուղղված է մարզային երիտասարդների համար հեռավար և ազատ/ ֆրիլանս աշխատանքի հնարավորությունների խթանմանը:

Լիլիթը դասավանդում է Թվային Գրագիտություն (Մոդուլ #1)։

Լիլիթը համալսարանի պրոֆեսոր է և հանդիսանում է նոր մեդիայի մասնագետ՝ դոկտորական աստիճանով:  Թեև կրթությամբ լրագրող է, սակայն գործի բերումով աշխատել է տարբեր պաշտոններում, ինչպիսիք են թարգմանությունների կառավարումը, կրթության զարգացումը, սոցիալական մեդիայի կառավարումը, որակի ապահովումը, որպես մենեջեր և թիմի ղեկավար: Մայր դառնալուց հետո սկսել է աշխատել հեռավար միջազգային մեդիա ընկերությունում՝ համատեղելով այն ընտանեկան պարտականությունների և դասախոսությունների հետ:

Սերգեյ Թանթուշյան

Տաթև Հարությունյան

Սերգեյ Թանթուշյանը դասավանդում է Հաղորդակցման գրագիտություն (Մոդուլ #2) և Ձեռնարկատիրական գրագիտություն (Մոդուլ #7)։

Սերգեյը պրոֆեսոր է, 15 տարվա աշխատանքային փորձ ունի բիզնես հաղորդակցության և կառավարման խորհրդատվության ոլորտներում: Զբաղեցրել է IDeA հիմնադրամի փոխտնօրենի պաշտոնը:  Նա համահիմնադրել է երկու ընկերություն. Pes-Pes կրթական և գեղարվեստական նախագիծը, որը սովորեցնում է հաղորդակցություն, առաջնորդություն և համագործակցություն գունավորման միջոցով, ինչպես նաև zoom in! մասնագիտական կողմնորոշման ծրագիրը: 

Հանդիսանում է նաև «Արդյունավետ Հաղորդակցություն» դասագրքի համահեղինակը:

Տաթև Հարությունյանը դասավանդում է Հաղորդակցությունն օտար լեզվով (Մոդուլ #3)

Տաթևը «Ռիփաբլիք» ՍՊԸ տնօրենն է։ Նա TEFL սերտիֆիկացված ESL, EFL հրահանգիչ է, ով ունի GE, BE, ESP, TOEFL iBT դասավանդման ավելի քան 5 տարվա փորձ: Զբաղվում է կրթական կազմակերպչական գործունեությամբ, ուսուցիչների վերապատրաստմամբ և ուսումնական ծրագրերի ստեղծմամբ տարբեր կրթական ծրագրերի համար՝ և՛ ինսորսինգ, և՛ աութսորսինգ:

Արմենուհի Հովակիմյան

Մարիամ Էլիբեկյան

Արմենուհի Հովակիմյանը դասավանդում է Ֆինանսական Գրագիտություն (Մատչելի Տնտեսագիտություն) (Մոդուլ #4)։

Արմենուհի Հովակիմյանը մասնագիտությամբ տնտեսագետ է: Աշխատանքային գործունեությունն իրականացնում է ֆինանսական ոլորտի կապիտալի շուկայի ուղղվածությամբ: Մասնագիտական աշխատանքային գործունեությունը սկսել է 2003թ.`  որպես փորձնակ Հայաստանի Ֆոնդային Բորսայում: Հետագայում անցնելով մասնագիտական զարգացման աստիճաններով՝ հասել է բիզնեսի զարգացման կառավարչի պաշտոնին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-ում (Հայաստանի Ֆոնդային Բորսայի իրավահաջորդը) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում: 2017 թվականից հանդիսանում է Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների Միության գլխավոր քարտուղարի տեղակալը: 

Արմենուհին ունի նախագծերի կառավարման PMP սերտիֆիկատ, հանդիսանում է Project Management Institute-ի և Տնօրենների Հայկական Ինստիտուտի անդամ:

Մարիամ Էլիբեկյանը դասավանդում է Իրավական Գրագիտություն ( Մոդուլ #5): 

Մարիամը  Յուստուս ընկերության հիմնադիրներ է, հաճախորդներին խորհրդատվություն է տվել քաղաքացիական իրավունքի, վարչական իրավունքի, գնումների իրավունքի, մտավոր սեփականության իրավունքի և աշխատանքային իրավունքի իրավական հարցերի վերաբերյալ: 

Դավիթ Ամիրյան

Սուսաննա Գրիգորյան

Դավիթ Ամիրյանը դասավանդում է Իրավական Գրագիտություն ( Մոդուլ #5): 

Դավիթը Յուստուս ընկերության հիմնադիրներն է, ունի իրավաբանական պրակտիկայի ավելի քան 8 տարվա փորձ՝ բիզնես իրավունքի շեշտադրմամբ: Նրա մասնագիտական հետաքրքրությունները վերաբերում են կորպորատիվ ֆինանսներին, հարկային իրավունքին (ներառյալ միջազգային հարկային իրավունքը), աշխատանքային իրավունքին և այլնին:

Սուսաննա Գրիգորյանը դասավանդում է Իրավական Գրագիտություն ( Մոդուլ #5): 

Սուսաննան Յուստուս ընկերության կրտսեր իրավաբանն է, ով պատասխանատու է հաճախորդների ամենօրյա իրավական աջակցության համար:

Անի Շալջյան

Անի Մարտիրոսյան

Անի Շալջյանը դասավանդում է  Հյուրընկալության Ոլորտի Հիմունքներ (Մոդուլ #6): 

Անին ունի ավելի քան 12 տարվա փորձ Ուկրաինայի, Հայաստանի և Վրաստանի զբոսաշրջության ոլորտում: 
2014թ Անին հիմնադրել է ArmenTrip տուրիստական ընկերությունը, որ հանդիսանում է ներգնա  զբոսաշրջային օպերատոր Հայսատանում,  մինչև այսօր ընդունել է ավելի քան 2,000 տուրիստական խումբ: ArmenTrip-ի ձեռքբերումներից մեկն այն է, որ ունի 30% հավատարիմ հաճախորդների բազա, որոնք Հայաստան են վերադառնում երրորդ կամ չորրորդ անգամ:
2020թ.ից սկսած Անին ակտիվորեն աջակցում է Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացմանը, մասնավորապես ապահովելով կրթություն և մենթորություն Հայաստանում փոքր բիզնես հիմնող կանանց համար (SEAG, Զարգացման Սկզբունքներ ՀԿ):
2022 թ. կազմակերպությունը վարաբրենդավորվել է և դարձել Horizon Travel Tour Operator, այն ընդլայնել է իր գործունեությունը, հավելել արտագնա տուրիզի ուղղությունը, հեղինակային տուռերի կազմակերպումը դեպի Հարավարեւելյան Ասիա, հիմնել ճամփորդական ակումբ եւ Արձակ սոցիալական նախագիծը:

Անի Մարտիրոսյան դասավանդում է  Հյուրընկալության Ոլորտի Հիմունքներ (Մոդուլ #6): 

Անին կրթությամբ արվեստաբան է: 7+ տարի աշխատում է ավիացիայի ոլորտում, նախ օդանավակայանի հաշվառման դեպարտամենտում, այնուհետեւ որպես ավիաընկերության ներկայացուցիչ օրեկան ընդունելով հարյուրավոր ուղեւորներ: Այս աշխատանքը չափազանց լարված է, սակայն հանդիսանում է արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու եւ գործելու հիանալի դպրոց: 
2016 թ.-ից Անին համագործակցում է Արմենթրիփ եւ Հորիզոն թրեվել կազմակերպությունների հետ որպես տուր մենեջեր եւ վաճառքի մասնագետ:
Անին սիրում է ճամփորդել և հավաքում է նոթատետեր բոլոր այցելած երկրներից։ 

HoT Վիրտուալ քոլեջի դասախոսների ընտրությունը

HoT վիրտուալ քոլեջի դասավանդողների ընտրությունը կատարվել է մրցութային գործընթացի միջոցով՝  մրցույթ հայտարարելով ու կոչ անելով ոլորտի մասնագետներին լրացնել հայտն ու միանալ մեր նախագծին։ Ի սկզբանե նրանց անվանում էինք HoT հիմնական հյուրընկալներ, քանր որ իրենք HoT վիրտուալ քոլեջի իրականացման ընթացքում հյուրընկալելու էին երիտասարդներին Հայաստանի տարբեր մարզերից, կիսելու և ներկայացնելու իրենց մասնագիտական գիտելիքները, արձագանքելով ուսանողների խնդրանքներին, արձագանքներին և հարցերին և ստեղծելով նպաստավոր միջավայր, որտեղ մարզերում բնակվող րիտասարդներին հասանելի է դառնում անվճար և որակյալ կրթություն, օգնելով նրանց հաջողության հասնել հյուրընկալության և հարակից այլ ոլորտներում։ Արդյունքում, վիրտուալ քոլեջի ինը մասնագետներ միացան ծրագրի ակադեմիական բաղադրիչին՝ համատեղ մշակելով մուլտիմեդիա կրթական նյութ HoT վիրտուալ քոլեջի համար:

Ձեռնարկատիրական գրագիտություն

Ֆինանսական գրագիտություն

Թվային գրագիտություն

Իրավական գրագիտություն

Հաղորդակցության գրագիտություն

Օտար լեզվով հաղորդակցություն