Անուշն ապահովում է, որ ծրագիրը հագեցած լինի նորարար մոտեցումներով, ու մասնակիցների շրջանում ստեղծարար մտածելակերպ ձևավորվի: Ծրագրի մշտական դինամիկ բնույթը, նորանոր գաղափարների մշակումն ու իրականացումը հնարավորություն են դառնում նրա շնորհիվ։ Նա իր շուրջ կարողանում է համախմբել համախոհների և «վարակել» աշխատասիրությամբ ու լավատեսությամբ։
Կրթական հարթակի համարարգող
Մարուսյան այն մարդն է, ով բոլորիս հուշում է որտեղ տեղադրել ուսումնական նյութերը, որտեղից ներբեռնել, ինչպես մտնել օնլայն դասարան ու վիրտուալ հանդիպել դասախոսին ու թիմակիցներին։ Հուշում է ուսանողներին չմոռանալ միանալ դասերին, անել առաջադրանքները ու հետ չմնալ գրաֆիկից։ Նա օգնում է խուսափել տեխնիկական խնդիրներից ու սահուն ուսուցման ընթացք ունենալ։
Գոհար Արզումանյան
Արմեն Պետրոսյան
Հաղորդակցության մասնագետ
Գոհարը հաջողությամբ համատեղում է ՀոԹ դեսպանի և հաղորդակցության մասնագետի դերերը. Նա մշտական կապի մեջ է ծրագրի ուսանողների հետ և առաջինն է արձագանքում նրանց հարցերին՝ լինելով միշտ հասանելի և պատրաստակամ առաջնորդելու:
Հաշվապահ
Արմենն օգնում է, որ այս դինամիկ ծրագիրն իրականացնելուց, տարբեր միջոցառումներ պլանավորելուց չմոռանանք ծրագրի բյուջեի մասին, ինչպես նաև կարողանում է լուծումներ տալ ցանկացած բարդ ու շտապ իրավիճակներում։
Աննա Առաքելյան
Հարութ Վիրաբյան
Ծրագրի օգնական
Աննան օգնում է «աշխատացնել» ծրագրի բոլոր բաղադրիչները, ինչպես նաև օգնում է փաստաթղթերում ամրագրել ինչը երբ է տեղի ունենում։ Նրա համակարգմամբ թիմի անդամները տեղյակ են, թե ինչ է տեղի ունենում ծրագրի յուրաքանչյուր կոմպոնենտում։
Օպերատոր
Հարութը պատասխանատու է տեսանյութերի նկարահանման և մոնտաժի համար։ Նրա շնորհիվ է, որ մի քանի տասնյակ նկարահանված ուսուցողական տեսանյութերը ունեն լավ ձայն ու տեսագրություն։
HoT Վիրտուալ քոլեջի գործընկերներն ու աջակիցները
Նիկոլա Ստանիշ
Դիանա Ղազարյան
Նիկոլան, լսելով ծրագրի մասին, այնքան մեծ ոգևորություն և օգնելու պատրաստակամություն հայտնեց, որ իր ջերմությամբ ու էներգիայով տպավորեց ողջ թիմին։ Թե նկարահանման ընթացքում, թե ծրագրային քննարկումների փուլում Նիկոլան իր ստեղծարար միտքն ու ժամանակը ներդրեց՝ օգնելու այս ծրագիրն իրականություն դարձնել։
Դիանան դիզայներ է, ով իր ներդրումն ունի յուրաքանչյուր մոդուլի տեղեկատվական գրքույկի մշակման, դիզայնի և ձևավորման գործում։
Արեգ Կոզմոյան
Ալլա Մինգալևա
Ծովինար Հայրապետյան
Ռուբեն Ղազարյան
Ծովինարն օգնել է ծրագրի հաղորդակցության և վիրտուալ հարթակներում բովանդակության դիզայնի և մշակման հարցում։ Նրա ջանքերի շնորհիվ է նաև ծրագիրը կարողացել վիրտուալ համայնք ձևավորել և հավաքագրել երիտասարդ մասնակիցներ թիրախային մարզերից։
Ռուբենը կարողացավ բացատրել մեր ծրագրի թիմին, ինչ է նշանակում կազմակերպել նկարահանման պրոցես, ներգրավել անհրաժեշտ տեխնիկական միջոցները, կամերաները և հնարավոր դարձրեց սեղմ ժամանակ ունենալ նկարահանման տաղավար։
Հասմիկ Սողոմոնյան
Հասմիկը եղել է ծրագրի ռազմավարական հաղորդակցման մասնագետը և ապահովում էր կապն ուսանողների, գործընկերների ու դասախոսների հետ։ Լինելով ծրագրի ձայնը թվային հարթակներում՝ նա հետևում էր, որ ոչ մի հարց ու նամակ անպատասխան չմնան։