HoT Ակադեմիան նորարար ոչ ֆորմալ կրթական ծրագիր է՝ միտված նպաստելու հայ երիտասարդների մասնագիտական և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ու հզորացմանը։
Վիրտուալ քոլեջի նպատակ է ապահովել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում 200 տաղանդավոր երիտասարդների անձնական ու մասնագիտական զարգացումը՝ ապագայի հյուրընկալության ոլորտը ձևավորելու համար:
HoT Բիզնես ինկուբատոր
HoT Բիզնես ինկուբատորի նպատակն է երիտասարդ սկսնակ և գործող ձեռներեցներին զինել դինամիկ բիզնես աշխարհում ապրելու և զարգանալու համար անհրաժեշտ հիմնարար գիտելիքներով և գործիքներով։
HoT Մասնագիտական ինկուբատոր
HoT Մասնագիտական ինկուբատորն անհատի մասնագիտական հմտությունների զարգացման և հզորացման կրթական ճամփորդություն է մարքեթինգի ոլորտի ժամանակակից ուղղություններում։
Աջակիցներ
HoT Academy-ն իրականացվում է Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ի կողմից՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Sign of Hope (SoH) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։