public_policy_monitoring

ՀԱՆՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ

՛՛Զարգացման Սկզբունքներ ՛՛ՀԿ-ը հանրային քաղաքականությունների մոնիթորինգի և բարելավման ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպել է երկրորդ կլոր սեղան-քննարկումը Հանրային քաղաքականությունների մոնիթորինգային և բարելավման ծրագրի շրջանակներում այսօր Անի Պլազա հյուրանոցի Նաիրի սրահում տեղի է ունեցել երկրորդ կլոր սեղան հանդիպումը: Հանդիպման ընթացքում ՛՛Զարգացման Սկզբունքներ՛՛ ՀԿ-ն փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ շարունակելով նախորդ քննարկման արդյունքում վերհանված խնդիրներն ու առաջարկները ներկայացրել է իր կողմից կատարված միջազգային իրավունքի վերլուծությունը և առաջարկել ՛՛Զարգացման Սկզբունքներ՛՛ ՀԿ-ն ընդունելի տարբերակը:

public_policy_monitoring

ՔՀԿ ներկայացուցիչները քննարկեցին ներկայացված առաջարկը և իրենց հետաքրքրող բոլոր հարցերը ուղղեցին փորձագետին: Կլոր սեղան-քննարկման ավարտին որոշվեց ընդունել փոխհամաձայնեցված տարբերակ, որը կներկայացվի լիազոր մարմնին: Հիշեցնենք՝ ծրագրի նպատակն ուղղված է հարկային քաղաքականության ոլորտում ոչ առևտրային կազմակերպություններին վերաբերող փաստարկված հանրային քաղաքականության մշակմանն ու բարելավմանը:

public_policy_monitoring

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել հարկային քաղաքականության ոլորտում կայուն ՔՀԿ շահերը համախմբող և պաշտպանող մեկ ընդհանուր մարմին՝ ՔՀԿ կոալիցիա, որն իրականացնելու է ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն և ռազմավարության մշակում: Կոալիցիան՝ կոնսեսուսի արդյունքում, հարկային ոլորտում մշակելու է երկարաժամկետ ռազմավարություն, ինչպես նաև իրականացնելու է ոչ առևտրային ոլորտում հարկային քաղաքականության ձևավորման, մշակման և վերջնական հայեցակարգի հաստատման գործունեություն:

Ձեզ կարող է հետաքրքրել