HoT Վիրտուալ քոլեջ. շաբաթ #12

Ողջու՜յն: Դե ինչ, միասին դիմավորեցինք ձմռան սկիզբը և շարունակում ենք մեր շատ հետաքրքիր և օգտակար HoTական դասերը: 

Մեկնարկում ենք HoT Վիրտուալ քոլեջի 12-րդ շաբաթը!!! Գրեթե ավարտել ենք 5 HoT մոդուլ!!! 

Ինչեր եղան անցած շաբաթ.

Մոդուլ #3 – Հաղորդակցություն Օտար Լեզվով. երեք խմբերն էլ աշխատեցին սննդի ոլորտում անգլերեն լեզվով հաղորդակցության նրբությունների վրա:

Մոդուլ #4 – Ֆինանսական Գրագիտություն. բոլոր այն ուսանողների համար, որոնք ստացել էին 70% և ավել ընթացիկ թեստերից՝ հասանելի դարձավ ավարտական թեստը, տեղի ունեցավ վերջին և շատ հուզիչ ինտերակտիվ հանդիպումը Արմենուհու հետ, որի ձայնագրությունը կարող եք գտնել դասարանում:

Մոդուլ #5 – Իրավական Գրագիտություն. Վերհիշել եք անցած դասերը, լրացրել եք բաց թողնված թեստերը, և ունեցել եք ինտերակտիվ հանդիպում Դավիթ Ամիրյանի հետ: 


Ինչ է սպասվում այս շաբաթ.

Հաղորդակցություն Օտար Լեզվով (3րդ) մոդուլի և Ֆինանսական Գրագիտություն (4րդ) մոդուլի ավարտական թեստերի լրացում,

Իրավական Գրագիտություն (5րդ) մոդուլի վերջին ինտերակտիվ հանդիպմանը կմասնակցեք հինգշաբթի օրը, դեկտեմբերի 8ին, ժամը 18:00ին: Եթե դեռ ունեք բաց թողնված թեստեր՝ շտապեք հանձնել դրանք, որպեսզի ստանաք այս մոդուլի ավարտական սերտիֆիկատը: 

Ձեր թանկարժեք ժամանակից հատկացնելու եք 5-10 րոպե և լրացնելու եք այս հարցումը՝ HoT Student FeedBack Form #2: Սպասում ենք ձեր կարծիքներին և առաջարկություններին ևս երեք մոդուլների մասով` հաղորդակցություն օտար լեզվով, ֆինանսական գրագիտություն, իրավական գրագիտություն: 

Նախապատրաստվելու ենք HoT Վիրտուալ Քոլեջի Ձեռներեցության Գրագիտություն (7րդ) մոդուլի մեկնարկին. բիզնես գաղափարների գեներացման համար բաշխվելու ենք 4-5 հոգանոց խմբերի՝ հնարավորինս իրար մոտ գտնվող համայնքներից: Մանրամասները՝ շուտով մեր ֆեյսբուքյան խմբում:

Հունվարի 28-ին և 29-ին Տավուշի երկու և Գեղարքունիքի երկու քաղաքներում անցկացվելու ենք HoT Ճամփորդող Աշխատարաններ Սերգեյ Թանթուշյանի հետ (ձեռներեցության գրագիտություն մոդուլ): HoT ֆեյսբուքյան խմբում խնդրելու ենք ձեզ օգնել մեզ ընտրել աշխատարանների անցկացման վայրը

Մանրամասները՝ շուտով մեր ֆեյսբուքյան խմբում: 

HoTական նորությունների շարքից.

Ունենք հրաշալի նորությու՜ն.
Վերջապե՜ս, հաշվի առնելով բազմաթիվ խնդրանքները, HoT Ակադեմիան հնարավորություն է տալու Տավուշի և Գեղարքունիքի 16-35տարեկան մի քանի տասնյակ նոր HoT ուսանողներ ներգրավել HoT Վիրտուալ Քոլեջ՝ մասնակցելու Հյուրընկալության Հիմունքներ (6րդ) և Ձեռներեցություն Գրագիտություն (7րդ) մոդուլներին: Այնպես, որ տեղեկացրեք Ձեր ընկերներին, և ցանկության դեպքում՝ կապեք նրանց ձեր թիմի դեսպանի հետ:

 

HoT Ակադեմիայի կողմից իր ուսանողներին և ուսանողների ընտանիքի անդամներին և ընկերներին անակնկալ նախատոնական նվեր: Գուշակեք, ո՞ր HoT խոսնակը կմատուցի այդ նվերը:  

 

 

Ծրագրային թիմին որպես Հաղորդակցման և համայնքի համակարգող միացավ մեր HoT ուսանող և HoT դեսպան Գոհար Արզումանյանը: Մաղթում ենք Գոհարին շարունակել նույնկերպ լավ կառավարել իր ժամանակը, որ կարողանա համատեղել իր վրա վերցրած բոլորը դերերը, և անմիջական կապ պահել մեր HoT համայնքի բոլոր անդամների հետ։ 

Ծրագրային թիմին որպես HoT Իլյուստրատոր միացավ Լիլիթ Պետրոսյանը: Նա նկարում է՝ օգտագործելով թուղթ, մատիտ և երբեմն՝ հեռախոս: Շուտով կվայելենք նրա ստեղծագործության արդյունքները:

Ավաղ, ծրագրային թիմից ֆորմալ կհեռանա մեր շատ շատ սիրելի Հասմիկ Սողոմոնյանը, բայց կմնա մեր HoT համայնքի ընկեր ու բարեկամ։  

Graduation Hat And Diploma free icons designed by Freepik ...

Hot թիմը բուռն պատրաստություններ է տեսնում HoT Ավարտական Party-ի համար՝ նվերներ, սերտիֆիկատներ, անակնկալներ….  Party-ն թեժ է լինելու, խոստանո՜ւմ ենք: 

Կոչ ենք անում ուսանողներին հանձնել բոլոր չկատարած թեստերը։

Եթե հարցեր ունեք, կարող եք գրել մեզ նամակ (info@hotacademy.org) կամ ֆեյսբուքյան էջին։

Ձեզ կարող է հետաքրքրել