HoT Վիրտուալ քոլեջ. շաբաթ #11

Ողջույն, դուք էլ չնկատեցի՞ք, թե ինչպես աշունը թռավ- անցավ։

Մեզ համար աննկատ ու շատ արագ անցան այս տասը շաբաթները, արդեն այսօր մեկնարկում ենք Վիրտուալ քոլեջի 11-րդ շաբաթը!! Ու ․․․․․սկսում պատրաստվել նոր տարվան! 😉

Իսկ տարին լավ կլինի փակենք առանց կիսատ գործերի ու պարտքերի, նոր պլաններով ու նոր գաղափարներով ու իհարկե ընկերների հետ միասին, ում հետ ծանոթացել ենք այս ծրագրի շրջանակում։ Մինչ անցնելը մեր գալիք շաբաթվա պլաններին, ուզում ենք ևս մեկ անգամ շնորհավորել առաջին երկու մոդուլներն ավարտողներին՝ անկախ հավաքած միավորներից, և կոչ անել մնացած ուսանողներին ևս հանձնել բոլոր չկատարած թեստերը։

Ու իհարկե դասախոսների ականջից հեռու՝ բայց մի քիչ թեթև տարեք գնահատական/միավոր, գերազանցիկ/չգերազանցիկ լինելու հարցերը, քանի որ եթե անգամ ուղղակի ավարտեք HoT Վիրտուալ քոլեջը, արդեն ահագին շատ բան կիմանաք, ու ու կտարբերվեք ավելի լայն մտահորիզոնով ու այն գիտելիքով, որ ստացել եք այս ընթացքում։

Ինչ է սպասվում  այս շաբաթ․

  • Ֆինանսական գրագիտության մոդուլ։ Սա մոդուլի վերջին շաբաթն է։ Ինչը նշանակում է, որ սպասվում է ավարտական թեստ՝ հարցաշարի ձևաչափով: Սակայն ավարտական թեստի համար անհրաժեշտ է, որ դուք առնվազն 70%-ից բարձր միավորներ հավաքած լինեք նախորդ հինգ շաբաթների ընթացքում
  • Իրավական գրագիտության մոդուլ։ Այդ մոդուլը նույնպես ավարտում ենք այս շաբաթ։ Կունենանք հանդիպում դասախոսների հետ, որպեսզի ամփոփենք հինգ շաբաթների թեստերի արդյունքները։ Այո, մենք նույնպես շատ կկարոտենք այս հանդիպումները։((
  • Հաղորդակցություն օտար լեզվով (անգլերեն)։ Անգլերենը մոդուլից էլ մնաց վերջին 8-րդ դասը: Ու շատ հետաքրքիր թեմաներ են մնացել՝ աշխատանքի դիմել, ինքնակենսագրական կազմել (կարծես արդեն մի հատ փորձ ունեցել եք, չէ՞😉) և այլն։ Այն ամենը, ինչ մեզանից յուրաքանչյուրը պարբերաբար անում է կյանքի ընթացքում։ Այնպես որ բաց չթողնեք այս շատ պրակտիկ դասերը։

Շաբաթվա ամփոփիչ- ինտերակտիվ հանդիպումներ․

  • Իրավական գրագիտություն- դեկտեմբեր 5, 18:00-19:00` 5 շաբաթվա տեստերի արդյունքների ամփոփում:
  • Ֆինանսական գրագիտություն Դեկտեմբեր 6, 18:00-19:00 ` արդյունքների ամփոփում և ներկայացում՝
  • Հաղորդակցությունն անգլերենով. Յուրաքանչյուր խմբի հանդիպման ժամերն ու հղումները կհրապարակվեն վիրտուալ դասարաններում։

Դեկտեմբերի 14-ից կմեկնարկեն մոդուլ #6-ը՝ «Հյուրընկալության հիմունքներ» և  Մոդուլ #7 «Ձեռներեցության հիմունքներ»։ Երկու մոդուլն էլ կտարբերվեն իրենց ձևաչափով ու կշարունակվեն նաև դեմ առ դեմ հանդիպումների տեսքով հունվարին։

Եթե հարցեր ունեք, կարող եք գրել մեզ նամակ (info@hotacademy.org) կամ ֆեյսբուքյան էջին։

Ձեզ կարող է հետաքրքրել