HoT Վիրտուալ քոլեջ. շաբաթ #10

Ընկերներ, նոյեմբերի 23-ին մեկնարկել է Վիրտուալ քոլեջի արդեն  10-րդ շաբաթը!!

Երկու ամսից ավել է ճանաչում ենք իրար ու սովորում նոր բաներ, ամեն շաբաթ ավելի ու ավելի խորանալով տարբեր թեմաների մեջ՝ թվայինից մինչև ֆինանսական, պրեզենտացիաներ կազմելուց մինչև աշխատանքային պայմանագրի պայմաններ բանակցելը։

Անցած շաբաթվա ընթացքում բոլոր մասնակիցներին տրամադրվեցին առաջին և երկրորդ մոդուլների գնահատականները։ Հիշեցնում ենք, որ այն մասնակացիները, ովքեր դեռ հանձնել թեստերը, կարող են մինչև դեկտեմբերի վերջ հանձնել այն պայմանով, որ ժամկետանց կատարած աշխատանքները հնարավորություն կտան ստանալու միայն մասնակցության հավաստագիր։

Ուզում ենք ևս մեկ անգամ նշել, որ HoT Վիրտուալ քոլեջը տարբերվում է ֆորմալ կրթությունից նաև նրանով, որ իրականում միավորները պակաս կարևոր են (եթե չասենք կարևոր չեն),քան իրական նոր գիտելիքները փոխանցելը, նոր բաների հանդեպ հետաքրքրություն առաջացնելը, նոր կապեր ու ծանոթություններ ձեռք բերելը։ Մենք հուսով ենք, որ այն, ինչ սովորում եք քոլեջի շրջանակում, մոտիվացնում է ձեզ ավել բաներ կարդալ, այլ բաներ փնտրել google-ի միջոցով և շատ հարցեր տալ մեր դասախոսներին, որոնք հասանելի են այս կրթական ծրագրի ընթացքում։ Կարճ ասած, միավորները հետաքրքիր են մրցանակներ ստանալու համար, բայց անկախ հավաքած միավորներից՝ հուսանք, որ մոդուլների բովանդակությունը ու դասախոսների հետ ծանոթությունը ձեզ ավելի պետքական կլինի։

Ինչ է սպասվում  այս շաբաթ․

  1. Ֆինանսական գրագիտության մոդուլ։ Սա մոդուլի վերջին շաբաթն է։ Ինչը նշանակում է, որ սպասվում է ավարտական թեստ՝ հարցաշարի ձևաչափում: Դուք ունեք վերջին հնարավորությունը ինտերակտիվ հանդիպման ժամանակ պարզել ձեր հարցերը, քննարկել բոլոր անհասկանալի մնացած թեմաները և պարզապես շփվել մոդուլի դասախոսի հետ։
  1. Իրավական գրագիտության մոդուլ։ Այդ մոդուլը նույնպես ավարտում ենք այս շաբաթ։

Մնացել է վերջին թեման՝ հարկման համակարգը, հարկման հատուկ համակարգերը։  

Այս շաբաթ այն ուսանողների համար, ովքեր հաղթահարել են բոլոր քննական թեստերի 70%-ը հասանելի կլինի նաև ավարտական հարցաշարը, որով կամփոփենք իրավական գրագիտության մոդուլը։

 Օգտագործեք այս շաբաթը բոլոր կիսատ մնացած առաջադրանքներն անելու համար ու բարձրակարգ դասախոսների հետ պարզելու ձեզ հետաքրքրող թեմատիկ հարցերը։

  1. Հաղորդակցություն օտար լեզվով (անգլերեն)։ Այս շաբաթ խմբերը կուսումնասիրեն համապատասխան թեմաները 7-րդ դասի շրջանակում (և կմնա վերջին՝ 8-րդ դասը հաջորդ շաբաթ):

Նկատել ենք, որ հենց այդ մոդուլի շրջանակում է ստացվում համատեղել անգլերեն սովորելը և անմիջականորեն շփվելու,  մեր կենցաղից պատմելու և թիմակիցներին ավելի լավ ճանաչելու հաճույքը։  Combining the useful and the pleasant! 😉 

  1. Շաբաթվա ինտերակտիվ հանդիպումներ․
  • Իրավական գրագիտություն – Նոյեմբերի
  • Ֆինանսական գրագիտություն – Նոյեմբերի 24, ժ 18:00 https://meet.google.com/ock-gwis-yzm
  • Հաղորդակցությունն անգլերենով.
    Ա1 խումբ
    Ա2 խումբ
    Բ1 խումբ

Ուրախությամբ ուզում ենք նաև հայտնել, որ դեսպանների թիմից Գոհար Արզումանյանն օգնում է ծրագրային թիմին մոնիտորինգի և ադմինիստրատիվ համակարգկման հարցերում։ Այնպես որ չզարմանաք, եթե ստանաք զանգեր ու հաղորդագրություններ այն դեպքում, երբ Գոհարը ձեր թիմի դեսպանը չէ։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Գոհարին՝ աշխատասիրության համար։

Եթե հարցեր ունեք, կարող եք գրել մեզ նամակ (info@hotacademy.org) կամ ֆեյսբուքյան էջին։

Ձեզ կարող է հետաքրքրել