HoT Վիրտուալ քոլեջ՝ շաբաթ #5

Սիրելի HoT Վիրտուալ քոլեջի ուսանողներ, մեկնարկում է կրթական ծրագրի 5-րդ շաբաթը։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք և գնահատում եք այն ամբողջ աշխատանքը, որը կատարված է այս ծրագիրն իրականություն դարձնելու համար։

Այս շաբաթվանից կմեկնարկեն առցանց հանդիպումներ թիմերի հետ։ Քանի դեռ հստակ չեն մարզային այցելությունների օրերը, տեղի կունենան առցանց հանդիպումներ,որպեսզի կարողանանք ձեզնից կարծիք լսել ու ավելի լավ ծանոթանանք միմյանց։

Ինչ է սպասվում այս շաբաթ

  1. Թվային գրագիտություն։ Սա մոդուլի վերջին շաբաթն է։ Այո, այս շաբաթ ամփոփելու ենք ամենահետաքրքիր մոդուլներից մեկը և հույսով ենք, որ այսուհետ ուսանողներն ավելի վստահ կլինեն թվային գործիքներ օգտագործելուց և կկարողանան ընկերներին և ընտանիքի անդամներին օգտակար խորհուրդներ տալ։ Այս շաբաթ պետք է վերհիշել այն բոլոր հետաքրքիր ու օգտակար բաները, որ սովորել ենք անցած շաբաթների ընթացքում, և լրացնել մոդուլի ավարտական ավտոմատ ստուգվող թեստը։ Ավարտական թեստը իր մեջ ներառում է տարատեսակ հարցեր դասընթացի ընթացքում ուսումնասիրված թեմաներից եւ հասանելի է դառնում դասընթացի բոլոր նյութերը եւ միջանկյալ թեստերը բարեհաջող ավարտելու դեպքում։ Թեստը ստուգվում է ավտոմատ եւ համարվում է բարեհաջող անցած ընդհանուր հարցերի 70%-ին ճիշտ պատասխանելու դեպքում: ։ 
  1. Հաղորդակցման գրագիտություն։ Այս մոդուլին էլ ենք հրաժեշտ տալիս։ Այս շաբաթ ունենք երևի ամենահետաքրքիր հանձարարաությունների փաթեթը։ Այն իր մեջ ներառում է մի շարք պրակտիկ հանձնարարություններ, ինչպիսիք են օրինակ աշխատանքային նամակների կազմումը, դերախաղի կազմակերպումը թիմակիցների հետ՝ աշխատանքային հարցազրույցներ կազմակերպելու նպատակով, ինչպես նաև բիզնես պրեզենտացիաների կազմում և այլն։
  2. Հաղորդակցություն օտար լեզվով(անգլերեն)։ Ինչպես և խոստացել էինք, առաջին երկու շաբաթները ուսանողների համար հասանելի են բոլոր երեք վիրտուալ դասարանները, որ «մտնեն տեսնեն ինչ է կատարվում» կողքը։  Այս շաբաթվա թեման կլինի հյուրընկալության ոլորտը: Կուսումնասիրենք աշխարհի ամենախոշոր ոլորտներից մեկի՝ հյուրընկալության կառուցվածքը՝ տուրիզմի, հյուրանոցային, սննդի ոլորտները և դրանցում ընդգրկված աշխատանքները: Վիդեոդասը դիտելուց հետո  պետք է կատարել դասարանում տեղադրված վարժությունը, օգտագործելով դասից ստացված գիտելիքները։ Այնուհետև, կունենանք ինտերակտիվ առցանց խմբային հանդիպում, որպեսզի դասավանդողը ամփոփի ձեր կատարած աշխատանքը։

4) Շաբաթվա ինտերակտիվ հանդիպումներ 

  • Հոկտեմբերի 20, 20:30-21:30 – Ինտերակտիվ հանդիպում Սերգեյ Թանթուշյանի հետ
  • Հոկտեմբերի 25, 18:00- 19:00 – Ինտերակտիվ հանդիպում Լինասթերի թիմի հետ
  • Անգլերենի մոդուլի բոլոր երեք խմբերի համար ամսաթվերը տեղադրված են վիրտուալ դասարաններում։

Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ նամակ info@hotacademy.org կամ ֆեյսբուքյան էջին։

Ձեզ կարող է հետաքրքրել