HoT Վիրտուալ քոլեջ՝ շաբաթ #3

Մեկնարկում է HoT վիրտուալ քոլեջի երրորդ շաբաթը։ Որոշ մասնակիցներ չեն դիմանում ծանրաբեռնվածությանը ու ափսոսանքով դուրս են գալիս ծրագրից, մենք նույնպես շատ տխրում ենք այդ առիթով։ Բայց նաև ուրախ ենք տեսնել մասնակցող ուսանողների խանդավառությունը, այն դրական արձագանքը, որ ստանում ենք ու տեսնում, թե ինչպես են կարողանում ուսանողներն այնպես կազմակերպել  ժամանակը, որ համատեղեն մի քանի սովորելու պրոցեսներ զուգահեռաբար (շատ հաճախ ներառելով նաև աշխատանքը)։
3-րդ շաբաթվա նյութերն արդեն հասանելի են՝ համապատասխան մոդուլների վիրտուալ դասարաններում։

Ինչ է սպասվում այս շաբաթ։

Սովորելու ենք մեկնարկած երեք մոդուլների շրջանակում։

1) Թվային գրագիտություն։ Շաբաթվա թեման է «Առցանց հաղորդակցություն»։ Կներկայացնենք Առցանց հաղորդակցության համար անհրաժեշտ հանրաճանաչ գործիքների առանձնահատկությունները եւ դրանց օգտագործման մեթոդները եւ էթիկան՝ էլ. փոստ, մեսենջերներ, տեսազանգեր: 

2) Հաղորդակցման գրագիտություն։ Շաբաթվա թեմաներն են՝ «Ոչ բանավոր հաղորդակցությունը» և «Միջանձնային շփումը»,  առաջինը ներառում է «Մարմնի լեզվի եւ աչքերի կոնտակտի 15 սխալները» և «Մարմնի լեզվի դեկոդավորում» ենթաթեմաները, իսկ երկրորդը սովորեցնելու է դիմացինի հետ հետադարձ կապի ապահովման և թիմային քննարկման մեթոդաբանությունները։ 

3) Հաղորդակցություն օտար լեզվով։ Այս շաբաթ դեռ կշարունակվեն բանավոր հարզազրույցները։ 

4) Շաբաթվա ինտերակտիվ հանդիպումներ`

Հոկտեմբերի 6-ին, 18:00-19:00- Հանդիպում Սերգեյ Թանթուշյանի հետ

Հոկտեմբերի 10-ին – Հանդիպում Թվային գրագիտություն մոդուլի դասախոսներ Արփինեի և Լիլիթի հետ

Ինչ ենք արել անցած շաբաթ 
Ինտերակտիվ հանդիպումներ ենք ունեցել`

  • Հաղորդակցության մոդուլի դասախոս Սերգեյ Թանթուշյանի հետ
  • Թվային հաղորդացկության մոդուլի դասախոս Լիլիթ Խաչիկյանի հետ
  • Ունեցել ենք «Ամենաարդյունավետ HoT դեսպան» ճանաչված առաջին մասնակցին։

Եթե հարցեր ունեք, կարող եք գրել մեզ նամակ (info@hotacademy.org) կամ ֆեյսբուքյան էջին։

Ինչ ենք արել անցած շաբաթ 
Ինտերակտիվ հանդիպումներ ենք ունեցել`

  • Հաղորդակցության մոդուլի դասախոս Սերգեյ Թանթուշյանի հետ
  • Թվային հաղորդացկության մոդուլի դասախոս Լիլիթ Խաչիկյանի հետ
  • Ունեցել ենք «Ամենաարդյունավետ HoT դեսպան» ճանաչված առաջին մասնակցին։

Եթե հարցեր ունեք, կարող եք գրել մեզ նամակ (info@hotacademy.org) կամ ֆեյսբուքյան էջին։

Ձեզ կարող է հետաքրքրել