ԱՅՈ ԱԿՈՒՄԲՆԵՐ

Սկսած 2004 թ-ից Հեյֆեր Հայաստան միջազգային կազմակերպության ֆինանսական աջակցությամբ Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ը  ՀՀ-թյան 29-ը գյուղական համայնքներում ստեղծել է երիտասարդական ակումբներ, որոնք ուղղված են երիտասարդների ներուժի հզորացմանն ու սեփական կարողությունների զարգացմանը:

ԱՅՈ ԱԿՈՒՄԲՆԵՐ

Մասնակից 10-17 տարեկան երիտասարդները ՛՛Այո՛՛ակումբում ուսումնասիրել են մասնագիտական և առաջնորդության   վերապատրաստման 7 տարբեր ուղղություն՝ անասնաբուծություն, բնապահպանություն, առողջապահության հիմունքներ, քաղաքացիական կրթություն, տրամաբանություն, լրագրություն և բիզնես կրթություն :

ԱՅՈ ԱԿՈՒՄԲՆԵՐ

Բիզնես դասընթացների ավարտական փուլում ծրագրի մասնակից երիտասարդներին  հատկացվել են դրամաշնորհներ: Գյուղական ակումբներում կազմակերպվել են նաև տղամարդկանց, կանանց, տղաների և աղջիկների իրավունքների իրավահավասարությանն ուղղված դասընթացներ:

ԱՅՈ ԱԿՈՒՄԲՆԵՐ

Երիտասարդական ՛՛Այո՛՛ ակումբներում կիրառվող հատուկ մշակված ուսումնական մեթոդաբանության հիմքում ընկած է 4H երիտասարդական առաջնորդության և զարգացման մեթոդոբանությունը (USDA Extension ծրագրի մեթոդաբանության մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով,  www.4-h.org): Գյուղաբնակ հայ երիտասարդների համար նախատեսված  այս մեթոդաբանությունն ադապտացրել և ձևափոխել է դոկտոր Անահիտ Ղազանչյանը: