Մարտունու զարգացման ծրագիր

՛՛Զարգացման Սկզբունքներ՛՛ ՀԿ-թյունը, ՛՛Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը՛՛, ՛՛Հայաստանի Մանուկներ հիմնադրամը՛՛, ՛՛Հայ օգնության ֆոնդը՛՛ և ՛՛Վորլդ Վիժն Հայաստան՛՛կազմակերպությունը միախմբվել են «Մեկ գյուղ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի գլխավոր նպատակն է նպաստել գյուղական համայնքի տնտեսական կայունացմանը և համայնքի բնականոն զարգացմանը: Այս անգամ խորհրդանշական գյուղը Գեղարքունիք մարզի Մարտունի գյուղն է: Ծրագրի շրջանակներում ստեղծված Արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվին տրամադրվել է 2 տրակտոր և 10 հնձիչ: Լուծվել է նաև գյուղի համար շատ կարևոր խնդիր. հիմնովի վերանորոգվել է խմելու ջրի համակարգը, ինչը բնակիչներին հնարավորություն է տալիս խմելու ջուր ունենալ:

Մարտունու զարգացման ծրագիր

՛՛Զարգացման Սկզբունքներ՛՛ ՀԿ-ն և Հեյֆեր Հայաստան միջազգային կազմակերպության համագործակցության շրջանակներում Մարտունի գյուղի 13 ընտանիք հղի կով են ստացել: Ելնելով կազմակերպության առաքելության սկզբունքից՝ ծնված երինջները 2018թ-ին փոխանցվելու են գյուղի այլ անապահով ընտանիքներին: Այս երեք տարիների ընթացքում յուրաքանչյուր շահառու մեկ կովի բուծման արդյունքում կունենա երեքից չորս կենդանի: ՛՛Զարգացման Սկզբունքներ՛՛ ՀԿ-նը իր բոլոր շահառուներին տրամադրել է նաև անասնաբուժական դեղորայք ու պարագաներ, տեխնիկական աջակցություն և ուսուցում անասնապահության վերաբերյալ։

Մարտունու զարգացման ծրագիր

Գյուղի բնակիչների խոսքերով, այս ծրագրի օգնությամբ իրենք կարող են այսօր ապահովել իրենց ընտանիքը սննդով և փոքր ինչ նաև գումար վաստակել: ՛՛Զարգացման Սկզբունքներ՛՛ՀԿ-նը գյուղի դպրոցին նվիրել է նաև տրամաբանության, իսկ բուժկետին առողջ ապրելակերպի դասագրքեր: Համայնքի 30 անդամներ անցել են անվճար բժշկական զննում և ստացել են բարձրակարգ խորհրդատվություն: ՛՛Զարգացման Սկզբունքներ՛՛ ՀԿ-նը համայնքի պատանիների համար կազմակերպել է արտադասարանական դասընթացներ, որոնք նվիրված են առողջ ապրելակերպին:

martouni_development_project

Ծրագիրը նաև միավորել է համայնքի երիտասարդությանը: Մարտունի գյուղի երիտասարդները մշակել են սիրողական կինոթատրոնի հետաքրքիր մի նախագիծ, որտեղ համայնքի երեխաների և մեծահասակների համար կցուցադրվեն ֆիլմեր:

Հեյֆեր միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի և Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ն աջակցությամբ Մարտունի գյուղը ընդգրկվել է նաև բարձրադիր արոտավայրային և անասնապահական համակարգերի արտադրողականությանը և կայունությանը ուղղված CARMAC ծրագրի մեջ: