Մոտ 50 արցախցի և տավուշցի պատանիներ մասնակցեցին երկօրյա կրթական աշխատարաններին Դիլիջանում

«Մենք և մունք» ծրագրի Կրթական արվեստի աշխատարանի հաջորդ հանդիպումն անցկացվեց Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: 31 դիլիջանցի ու 17 արցախցի պատանիները երկու օր շարունակ ծանոթացան դերասանական արվեստի ու լուսանկարչության հիմունքներին, պատրաստեցին իրենց առաջին օրիգամի բացիկներն ու աշխատեցին թել ու ասեղի հետ՝ զարդարով իրենց գլխարկները:

Կարդալ ավելին »

Ավելի քան 40 պատանի մասնակցեց կրթական երկօրյա աշխատարանների Սևան քաղաքում

Դերասանի վարպետություն, լուսանկարչություն, հագուստի ձևավորում և կոլաժային արվեստ ուղղություններով չորս աշխատարաններից յուրաքանչյուրի ընթացքում պատանիները ծանոթացան և շփվեցին իրար հետ, ձեռք բերեցին ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև կիրառեցին այդ գիտելիքները գործնական առաջադրանքների ժամանակ:

Կարդալ ավելին »

Կայացավ արհեստների առաջին աշխարատարանը՝ արցախցի կանանց համար

«Մենք և Մունք» հումանիտար ծրագրի շրջանակում առաջին անգամ անցկացվեց արհեստների աշխատարան Սևան քաղաքում: Գեղարքունիքի մարզում բնակություն հաստատած արցախցի 9 կանանց շնորհվեցին կարի մեքենաներ:

Կարդալ ավելին »

Կրթական երկօրյա աշխատարանների մեկնարկը տրվեց Սյունիքի մարզում

Առաջին անգամ անցկացվող երկօրյա արվեստի կրթական աշխատարանները տևեցին վեց օր և ընդգրկեցին մոտ 100 պատանիների Արցախից և Սյունիքի մարզից։ Աշխատարաններն անցկացվեցին չորս ուղղություններով՝ դերասանի վարպետություն, լուսանկարչություն, կոլաժային արվեստ, բաղադրատոմսերի և բանավոր պատմությունների հավաքագրում:

Կարդալ ավելին »

Մեկնարկել է «Աջակցություն արցախյան բիզնեսներին» նախաձեռնությունը

«Մենք և Մունք» հումանիտար ծրագրի շրջանակներում մեկնարկել է ևս մեկ կարևոր նախագիծ: Այն օգնում է գրագետ ներկայացնել արցախցի սկսնակ գործարարների արտադրանքը, ինչպես նաև ավելացնել վաճառքի ծավալները: Ծրագրին մասնակցում են 37 ձեռներեցներ, որոնցից 20-ն արդեն պատրաստ են ներկայանալ Տավուշի և Սյունիքի ամանորյա տոնավաճառներին:

Կարդալ ավելին »

Մեկնարկել է «Մենք և մունք» հումանիտար ծրագիրը

Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում մեկնարկել է «Մենք և մունք» հումանիտար սոցիալական ծրագիրը, որը նպատակ ունի նպաստել Արցախից տեղահանված բնակչության ինտեգրմանը իրենց նոր բնակավայրերում, աջակցել նրանց հոգեբանորեն և օգնել շարժվել առաջ:

Կարդալ ավելին »

HoT Վիրտուալ քոլեջ. շաբաթ #20

Ողջո՜ւյն մեր սիրելի HoT Ուսանողներ,  Մոտենում ենք մեր շատ սիրելի վիրտուալ քոլեջի վերջին երկու մոդուլի ավարտական շաբաթներին.Անցնող շաբաթվա ընթացքում 6-րդ Հյուրընկալության

Կարդալ ավելին »

HoT Վիրտուալ քոլեջ. շաբաթ #18

Ողջո՜ւյն մեր սիրելի HoT Ուսանողներ,  Մոտեցան մեր ամենասպասված օրերը՝ դեմառդեմ աշխատարանները: Վերջապես բոլորիդ հետ կհանդիպենք: Այս շաբաթվա աշխատարանները վարելու է #7` Ձեռներեցության Գրագիտություն

Կարդալ ավելին »