HoT Վիրտուալ քոլեջ. շաբաթ #20

Ողջո՜ւյն մեր սիրելի HoT Ուսանողներ, 

Մոտենում ենք մեր շատ սիրելի վիրտուալ քոլեջի վերջին երկու մոդուլի ավարտական շաբաթներին.
Անցնող շաբաթվա ընթացքում
6-րդ Հյուրընկալության գրագիտություն մոդուլի վերջին ինտերակտիվի հյուրն էր վերջերս Փարիզից Երեւան տեղափոխված Հյուլե Քէշիշեանը: Հյուլեն ծնվել է Փարիզում, հաճախել հայկական դպրոց եւ բազմիցս այցելել Հայաստանը: Բավական երկար ժամանակ Հյուլեն փնտրում էր աշխատանք, որպեսզի հիմնովին տեղափոխվի: Այժմ նա համակարգում է Թումոյի կողմից հիմնված խոհարարական կենտրոնի նախագիծը Գյումրիում եւ մեզ հետ կիսվեց իր մտքերով, խոսեց հայկական սպասարկման ուժեղ եւ թույլ կողմերի մասին:
Առաջիկայում սպասվում են այս մոդուլի դեմառդեմ հադիպում-աշխատարանները, որոնց մանրամասները և մասնակցության գրնցումը շուտով կտեղադրվեն դասարանում:
Հանդիպումերը ներառելու են այցեր հյուրընկալության օբյեկտներ, դրանց գնահատում ուսանողների կողմից, ինչպես նաև հանդիպում զրույց զբոսավարների և ոլորտի ներկացուցիչների հետ: Ուսանողների պրակտիկ հմտությունները զարգացնելու նպատակով աշխատարանի ընթացքում նախատեսվում են իրավիճակային դերախաղեր և քննարկում դասավանդող Անի Շալջյանի հետ:

 7-րդ Ձեռներեցության Գրագիտություն մոդուլի դասարանում տեղատրվեցին ավարտական հանձնարարությունները, որոնց կատարման համար ուսանողներն ունենալու են երկու շաբաթ ժամանակ:

Վերջին ինտերակտիվ հանդիպմանը դասավանդող Սերգեյ Թանթուշյանը ամփոփեց Բիզնես Մոդելի Կտավը, խոսեց մարքեթինգից, վաճառքից և ֆինանսներից, ինչպես նաև պատասխանեց ուսանողների հարցերին՝ կապված ավարտական աշխատանքի ներկայացման ֆորմատի հետ:

Հիշեցնենք, որ այս մոդուլն ամփոփելու ենք Փետրվարի 16-ին

 
Սիրով, 
HoT Ակադեմիա

Եթե հարցեր ունեք, կարող եք գրել մեզ նամակ (info@hotacademy.org) կամ ֆեյսբուքյան էջին։

Ձեզ կարող է հետաքրքրել