Իրականացրու՛ HoT կարիերադ

Ուզու՞մ եք դառնալ պահանջված մասնագետ և արագ հասնել մասնագիտական առաջխաղացումների: 

HoT Ակադեմիայի «Իրականացրու՛ HoT կարիերադ»  ծրագիրը կօժանդակի 30 մրցունակ ու նախաձեռնող HoT Շրջանավարտների՝ հասնելու իրենց կարիերայի նպատակներին և գերազանց դրսևորվել:

1-ին փուլ. HoT Դեսպաններ

Ինչպիսի՞ն է 21րդ դարի թվային միջավայրի ազդեցությունը հյուրընկալության և կից ոլորտների վրա

Թվային տեխնոլոգիաները ներթափանցել են բոլոր ոլորտները, սակայն առանց դրանց չենք կարող պատկերացնել հյուրընկալության ոլորտը և կից ծառայությունները: Աշխատակից ես թե ձեռներեց, քեզ անհրաժեշտ է ունենալ  հաճախորդների և գործընկերների հետ թվային գործիքների միջոցով անվտանգ և արդյունավետ հաղորդակցության հմտություններ: 

Ինչպես նաև առաջ են եկել աշխատանքի այնպիսի ձևաչափեր, երբ անհատները կարող են մատուցել աջակցող ծառայություններ և էական եկամուտներ վաստակել հեռավար (ֆրիլանս, վիրտուալ աջակցում): 

Ինչպիսի՞ հմտություններ է անհրաժեշտ թվային միջավայրում արդյունավետ հաղորդակցության համար 

Դրսևորելով արդյունավետ հաղորդակցության հմտություններ, ավելի հմուտ կերպով կիրառելով թվային գործիքները, առցանց ծառայություններից անվտանգ և արագ օգտվել կարողանալով դուք դառնում եք ավելի մրցունակ և հայտնվում եք գործատուների նախընտրելի դիմորդների ցանկում, դառնում եք պահանջված հեռավար և ֆրիլանս մասնագետ, բարձրացնում եք ձեր շանսերը ավելի լավ պայմաններով աշխատանքի անցնելու, ինչպես նաև ձեր ներկայիս աշխատանքում ավելի արագ առաջխաղացում ապահովելու համար։ 

 

Այսպիսով, տեղեկատվական տեխնոլոգիաներից անվտանգ և արդյունավետ օգտվելու, թվային ծրագրերը և համակարգերը ինքնուրույն սովորելու և յուրացնելու, առցանց խարդախություններից և վտանգներից ապահովագրվելու և անձնական տվյալների գաղտնիության պահպանման արժեքավոր հմտությունները անհրաժեշտ են երիտասարդներին՝ իրենց կարիերայի նպատակներին հասնելու համար:

Ովքե՞ր են HoT Դեսպանները

HoT Դեսպանները դրանք այն HoT Ուսանողներն են, ովքեր ունեն թվային միջավայրում աշխատելու հմտություններ, հետաքրքրված են դառնալու ֆրիլանսերներ և թվային աջակիցներ, հատուկ կվերապատրաստվեն HoT Գործընկերոջ կողմից և «Կրթվիր ապագայիդ համար» կրթական ծրագրի ընթացքում կիրականացնեն առաջնորդելու և թվային աջակցության դերեր: Նրանք առավելություն կունենան ներգրավվելու 2023թ. HoT Հատուկ Ջոկատում:

Ինչպե՞ս դիմել

Հետաքրքրված անձինք կարող են դիմել այստեղ: 

Որքա՞ն HoT Ուսանող կարող է դառնալ HoT Դեսպան

200 HoT ուսանողներից առավելագույնս 10-ը կարող են դառնալ HoT Դեսպան: 

Ինչպե՞ս են HoT ուսանողները դառնում HoT Դեսպաններ

HoT Ակադեմիան իր “Կրթվիր ապագայիդ համար” կրթական ծրագրին մասնակցության նպատակով մեկնարկված բաց կանչի ժամանակ ընդունում է դիմումներ ( մանրամասները այստեղ):

Այն դիմորդները, որոնք նաև կհետաքրքրվեն ֆրիլանս և վիրտուալ աջակցության աշխատանքներով, կներկայացվեն HoT Ակադեմիայի գործընկերոջը, որը կկազմակերպի հավելյալ մեկ կամ երկու թեստեր, և ըստ թեստերի արդյունքների հարցազրույցներ կկատարվեն: Արդյունքում HoT Գործընկերը կընտրի 10 անձանց, և կառաջարկի HoT Ակադեմիային ընդունել նրանց որպես HoT Դեսպաններ: 

HoT Ակադեմիան ստանում է այդ 10 դիմորդների գրավոր համաձայնությունը՝ դառնալու HoT Դեսպան: Նրանք պետք է անցեն HoT Ակադեմիայի գործընկերոջ հատուկ նախապատրաստական դասընթացըԱյնուհետև նրանք ներկայացվում են որպես HoT Դեսպան:

Ո՞վ է HoT Ակադեմիայի գործընկերը 

HoT Ակադեմիայի գործընկերը Լինաստեր ընկերությունն է: 

Ովքե՞ր են կազմում HoT թիմը

“Կրթվիր ապագայիդ համար” կրթական ծրագրում ներգրավված յոթ մոդուլների ուսուցիչների թիմը, ինչպես նաև ծրագրի ղեկավարը և հաղորդակցության համակարգողը:

Ի՞նչու դառնալ HoT Դեսպան

  1. 2023թ-ին HoT Ակադեմիան HoT Շրջանավարտներից ընտրելու է 30 մասնակից HoT հատուկ ջոկատի համար, որի արդյունքում պատրաստ կլինեն որպես վիրտուալ աջակից աշխատելու, ինչպես նաև HoT Ակադեմիայի գործընկերոջ ցանցի մաս կազմելու: HoT Դեսպանները ունեն այդ 30 ընտրվածների մեջ լինելու առավելություն:   
  2. HoT Դեսպանները հնարավորություն կունենան անվճար մասնակցելու HoT Ակադեմիայի գործընկերոջ “Թվային հմտությունների շտեմարան” դասընթացին և ձեռք բերելու ֆրիլանս և հեռավար աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր հմտությունները
  3. HoT Դեսպանները հնարավորություն կունենան գործնականում կիրառելու դասընթացներում ներկայացվող շատ հմտություններ, այդպիսով ամրապնդելով ձեռք բերված գիտելիքները
  4. Որպես HoT Դեսպան իրենց հաջող փորձի մասին վկայող Հավաստագրի ստացում՝ Զարգացման Սկզբունքներ և HoT Ակադեմիայի գործընկերոջ կողմից, 
  5. Զարգացման Սկզբունքներ ՀԿ և HoT Ակադեմիայի գործընկերոջ կողմից նամակի (recommendation letter) ներկայացում
  6. HoT Դեսպանները հնարավորություն կունենան հետաքրքիր և փորձառու մասնագետների հետ անհատական հանդիպումներ ունենալու (օրինակ՝ «Կրթվի՛ր ապագայիդ համար» մոդուլների ուսուցչների հետ)

Լավագույն արդյունք ցուցաբերած HoT Դեսպաններն կստանան մրցանակներ և նվերներ, որոնք կօժանդակեն թվային աշխարհում իրենց առաջխաղացումը, ներառյալ գումարային աջակցություն իրենց ընտրությամբ առցանց մասնագիտական դասընթացին մասնակցության համար:

Ի՞նչ է անհրաժեշտ HoT Դեսպան դառնալու համար

HoT Ուսանողները կարող են դառնալ HoT Դեսպան, եթե.

  1. Հետաքրքված են զարգացնելու իրենց հմտությունները՝ կատարելով վիրտուալ աջակցի աշխատանք, հետագայում հնարավորություն ստանալով կատարել նմանատիպ վճարովի ֆրիլանս աշխատանքներ
  2. Ունեն միջինից բարձր թվային գրագիտության մակարդակ, օրինակ` հմուտ օգտագործում էն Gmail, Facebook Groups, տարբեր մեսենջերներ և այլ առցանց ծառայություններ
  3. Սիրում են ու ցանկություն ունեն զբաղվել խմբի կազմակերպչական աշխատանքով

Կարող են լրացուցիչ ժամանակ տրամադրել (շաբաթական 2-4 ժամ)՝ ի լրումն HoT Ակադեմիայի դասերն ու հանձնարարությունները կատարելուն:

Որ՞ն է HoT Դեսպանի աշխատանքի նպատակը

Ապահովել HoT Դեսպանի խմբի մեջ առկա HoT Ակադեմիայի 20-40 ուսանողների առավելագույն ներգրավվածությունը, մոտիվացիան և արդյունավետությունը HoT Ակադեմիայի «Կրթվիր ապագայիդ համար» ծրագրի ընթացքում, միևնույն ժամանակ օժանդակելով HoT թիմին:

Որո՞նք են HoT Դեսպանի աշխատանքային պարտականությունները

Նախապատրաստական շրջան 

Ընտրված յուրաքանչյուր դեսպան պետք է. 

  1. Մասնակցի HoT գործընկերոջ կողմից իրականացվելիք ուսուցողական առցանց դասընթացին,
  2. Դասընթացն ավարտելուց հետո ստորագրի պարտականությունների ստանձնման համաձայնագիր HoT Ակադեմիայի հետ և HoT գործընկերոջ հետ, 
  3. Համաձայանգրի ստորագրումից հետոպետք է ընդունի իր խմբի անդամների ցուցակը, ներառյալ՝ անուն, ազգանուն, կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, սոցիալական հարթակների հասցեներ): Յուրաքանչյուր դեսպան կարող է ընտրել անուն իր խմբի համար:
  4. HoT Ակադեմիայի կրթական ծրագիրը սկսելուց առաջ HoT Դեսպանները պետք է ծանոթանան իրենց խմբի մասնակիցների հետ և ապահովեն, որպեսզի վերջիններս ունենան Gmail հաշիվ, կարողանան օգտվել Google Classroom-ից, ունենան ընդհանուր խումբ միմյանց հետ հաղորդակցվելու համար, և այլն: HoT թիմի կողմից բացվելու է մեկ ընդհանուր Facebook խումբ, որտեղ կլինեն բոլորը՝ ուսանողներ, ուսուցիչները, ադմինիստրացիան: Այնտեղ յուրաքանչյուր ուսանող կարող է հարց գրել, իսկ իրենց կցված դեսպանները պետք է հետևեն, որ հարցերը պատասխան ստանան: Եթե ուսուցիչներից է ակնկալվում պատասխանը՝ ուղղակի իրեն նշեն անեն քոմենթում: 

Ուսուցում ծրագրային աշխատանքների իրականացման միջոցով

HoT գործընկերոջ կողմից տրված գիտելիքների ամրապնդման և գործնականում կիրառելու նպատակով HoT Դեսպանները կամավոր կերպով կիրականացնեն 2022թ. աշնանը մեկնարկվող «Կրթվիր ապագայիդ համար» կրթական ծրագրի ընթացքում որոշակի գործառույթներ, որոնք շատ նման են վիրտուալ աջակցի և թիմի ավագի պարտականություններին: 

Մասնավորապես HoT Դեսպանը պետք է.

  1. հետևի յուրաքանչյուր հաջորդ շաբաթվա դասացուցակին և Google Classroom-ում հայտնվելուց հետո կազմեն դասի հիշեցում-օրացույցը՝ ուղարկելով հրավեր իր խմբի անդամներին,
  2. հետևի, որպեսզի իր խմբի անդամները ծանոթանան դասին և կատարեն առաջադրանքները, 
  3. պարբերաբար կազմակերպի հանդիպումներ իր խմբի մասնակիցների հետ՝ տեղեկանալու նրանց մոտ առաջացած տեխնիկական խնդիրների մասին և տրամադրի օժանդակություն հարցերի դեպքում,
  4. լինի կապող օղակ ուսանողների և HoT թիմի համար՝ փոխանցելով ուսանողների հարցերն ու խնդիրները HoT թիմին և ստանալով հետ պատասխան՝ ուղղորդել այն ուսանողներին, 
  5. կարևոր օրերի ժամանակ (առցանց հանդիպում, դեմ առ դեմ հանդիպում, և այլն) ուղարկի հիշեցումներ խմբի անդամներին
  6. ավելի պարտաճանաչորեն մասնակցի դասերին, ինչը նշանակում է, որ դեսպանները, ինչպես մյուս ուսանողները պետք է լսեն դասերը, կատարեն հանձնարարությունները, մասնակցեն կրթական հանդիպումներին:

Երկու HoT Դեսպան կարող են թիմ կազմել, և միասին աշխատել իրենց խմբերի հետ: HoT Դեսպանների խմբերը մրցելու են իրար հետ, թե որի՞ մասնակիցները ավելի արագ և հաջող կավարտեն դասընթացը։ Մրցանակներ կտրամադրվեն լավագույն թիմերին:

2րդ փուլ. HoT Հատուկ Ջոկատ

2023թ. ընթացքում HoT ակադեմիայի առաջին փուլի՝ «Կրթվիր ապագայիդ համար» կրթական ծրագրի 30 Շրջանավարտներ կընտրվեն և կկազմեն HoT Հատուկ Ջոկատը:  

HoT գործներկերները նրանց կտրամադրեն արդյունքներին միտված ուսուցում հետևյալ տրամաբանությամբ. գիտելիքի նախնական ստուգում, ուսուցում, իրական նախագծերին մասնակցություն, գիտելիքների ստուգում (քննություն), համագործակցություն և/կամ աշխատանքի ընդունում:

10 HoT Դեսպաններ կունենան առավելություն՝ ընտրվելու որպես HoT Հատուկ Ջոկատի անդամ: