Վիրտուալ քոլեջը՝ «Կրթվի՛ր ապագայիդ համար» HoT Ակադեմիայի առաջին ծրագիրն է: Այն նպատակ ունի արագացնել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում 200 տաղանդավոր երիտասարդների անձնական ու մասնագիտական զարգացումը՝ ապագայի հյուրընկալության ոլորտը ձևավորելու համար: Դրան հասնելու համար նրանք կմասնակցեն վերապատրաստման նորարարական ծրագրի, որը զբաղվածության ու ձեռներեցության միջոցով եկամուտների հնարավորությունները բարելավելու համար անհրաժեշտ կոշտ և փափուկ հմտություններ կտրամադրի:
Կրթական ծրագրի ընթացքում մասնակիցները կոշտ և փափուկ հմտություններ ձեռք կբերեն՝ բարելավելու իրենց՝ աշխատանքի ընդունվելու հնարավորությունները և կայուն զբաղվածություն ունենալու երեք դերերում՝ որպես աշխատող, գործատու և ինքնազբաղված անձ: Նրանք նաև ուղղորդում կստանան, թե ինչպես և ինչ ուղղությամբ շարունակեն կրթությունն ու մասնագիտական զարգացումը:
Ի՞նչն է նպաստել HoT կոնցեպտի ձևավորմանը
Վերապատրաստման ծրագրի հայեցակարգը մշակվել է «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ հիմնվելով ձեռներեցության և հյուրընկալության հետ կապված ծրագրերի (օրինակ՝ CERTOUR, EXCELTOUR, SEAG) իրականացման արդյունքում բացահայտված կարիքների, «Սիվիտտա Հայաստան»-ի կողմից Տավուշի ու Գեղարքունիքի մարզերից 16-35 տարեկան 545 երիտասարդների շրջանում կատարած ելակետային ուսումնասիրության (այստեղ), ինչպես նաև տարբեր ֆոկուս խմբերի ու կլոր սեղանների վրա։ Արդյունքում «Կրթվի՛ր ապագայիդ համար» կրթական ծրագիրը ներառում է հետևյալ 7 կրթական մոդուլները:
7 HoT Մոդուլներ
Թվային գրագիտություն
Հաղորդակցման գրագիտություն
Հաղորդակցություն օտար լեզվով
Ֆինանսական գրագիտություն (Մատչելի տնտեսագիտություն)
Իրավական գրագիտություն
Հյուրընկալության հիմունքներ
Ձեռնարկատիրական գրագիտություն:
Ինչու՞ դիմել
Պատճառ 1
Միայն HoT Ուսանողների համար հասանելի կլինի «Կրթվի՛ր ապագայիդ համար» կրթական ծրագիրը: Դա 7 մոդուլներից կազմված ճամփորդություն է, որը գլխավորելու են փորձառու ընկերություններն ու կարծիքի առաջատար անձինք (influencer): Նրանք HoT Ուսանողներին կուղղորդեն կրթական հոլովակների, հետաքրքիր և ինքնաստուգող հարցաշարերի, ինտերակտիվ դեմառդեմ աշխատարանների և կարողությունների զարգացման այլ միջոցառումների միջոցով: Գնահատման արդյունքում HoT Ուսանողները 7 մոդուլների ավարտումը փաստող հավաստագրեր կստանան, և կդառնան HoT Շրջանավարտներ:
HoT Ուսանողները կսկսեն իրենց ուսուցումը 2022 թ. սեպտեմբերին:
Պատճառ 2
Միայն HoT Շրջանավարտների համար հասանելի կլինի 2-րդ գործողությունը՝ «Իրականացրու՛ HoT կարիերադ» կրթական ծրագիրը, որով աջակցելու ենք մրցունակ ու նախաձեռնող երիտասարդ չափահասներին գերազանց դրսևորվել կարիերայում խորը ուսուցման և պրակտիկ միջոցառումների միջոցով:
Մեկնարկում է 2023 թ.:
Պատճառ 3
Միայն HoT Շրջանավարտների համար հասանելի կլինի 3-րդ գործողությունը` «Իրականացրու՛ HoT գաղափարդ» ինկուբացիոն ծրագիրը, որով մենք ձեռներեցության համար հասուն երիտասարդների բիզնես գաղափարներին աջակցելու ենք մենթորությամբ, սկզբնական ֆինանսավորմամբ և նոր գործընկերների հասանելիությամբ:
«Սկսի՛ր HoT»-ը մեկնարկելու է 2023թ., «Աճեցրու՛ HoT»-ը՝ 2024թ.ից:
2023թ. կմեկնարկի «Սկսի՛ր HoT»-ը, որի արդյունքում կառաջանան 17 HoT Ստարտափներ: 2024թ. այդ 17 HoT Ստարտափները կմասնակցեն «Աճեցրու՛ HoT»-ը ծրագրին:
Պատճառ 4
Միայն HoT Շրջանավարտների համար հասանելի կլինի 4-րդ գործողությունը՝ «Սովորի՛ր HoT Հյուրընկալներից» կրթական ծրագիրը, որով զարգացնելու ենք գործընկերային կապեր մասնավոր հատվածի և HoT Շրջանավարտների միջև: Գործարկելու ենք եռամսյակային կարճաժամկետ ինթերնշիփի (HoT Shadowing) և կարիերայի «արագ ժամադրություններ» (HoT Speed Datings):
Մեկնարկում է 2023թ.ից:
Պատճառ 5
Քանի որ «Կրթվի՛ր ապագայիդ համար» ծրագրի HoT Ուսանողների համար հասանելի են լինելու HoT մյուս 3 ծրագրերը, որոնցից մեկը բիզնես գաղափարների ինկուբատոր է, կոչ ենք անում ձեր ընկերներին ևս ներգրավել ծրագրում, ինչը թույլ կտա հեշտությամբ թիմ կազմել հետագայում: Դե ուրեմն, եթե Դուք կամ ձեր ընկերները բիզնես գաղափարներ ունեն, նրանց ևս մոտիվացրեք դիմելու ծրագրին. չէ՞ որ ընկերների հետ ճամփորդելը միշտ հաճելի է:
Ինչպե՞ս դիմել
«Կրթվի՛ր ապագայիդ համար» ծրագրի ընդունելությունը մեկնարկել է 2022թ. հուլիսի 20-ին ու ավարտվել օգոստոսի 4-ին: Ընդունելության գործընթացի ու արդյունքների համար կարող եք անցնել հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում կարող եք ծանոթանալ էջի վերջում ներկայացված հաճախ տրվող հարցերին:
Ո՞վ կարող է դիմել
Տավուշի ու Գեղարքունիքի մարզերի 16-35 տարեկան երիտասարդ չափահասները, ովքեր մոտիվացված են ջանքեր ներդնել` բարելավելու իրենց կարիերային ու ձեռնարկատիրական պատրաստվածությունը:
Ինչպե՞ս կապ հաստատել մեզ հետ
Կան մեզ հետ կապ հաստատելու 4 հարթակներ.
Զանգահարե՛ք թեժ գիծ՝ 095 205 210
Գրե’ք info@hotacademy.org հասցեին։
Գրե’ք մեր ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին
Հաճախ տրվող հարցեր
- «Կրթվի՛ր ապագայիդ համար» կրթական ծրագրին մասնակցելու դեպքում արդյո՞ք պարտավորվում եմ մասնակցել նաև HoT Ակադեմիայի մյուս 3 ծրագրերին:
- Ոչ, Ակադեմիայի մյուս ծրագրերին մասնակցությունը պատադիր չէ, կարող եք մասնակցել միայն առաջին ծրագրին:
2. Արդյո՞ք կարող եմ մասնակցել առանց բակալավրի աստիճան ունենալու:
Մասնակցության նվազագույն պահանջը դպրոցի ավարտական վկայականն է՝ բակալավրի աստիճան ունենալը պարտադիր չէ: Կարող են դիմել նաև ուսանողները:
3. Արդյո՞ք ծրագիրն ինձ աշխատատեղով է ապահովելու դասընթացն ավարտելուց հետո:
Ծրագիրը որևէ պարտավորություն չի կրում դասընթացի ավարտին մասնակցին ապահովել աշխատատեղով, սակայն դրա արդյունքում ստացած գիտելիքները միանշանակ թույլ կտան Ձեզ աշխատանք գտնել:
4. Որքա՞ն գումար պիտի ներդնեմ դասընթացին մասնակցելու համար:
2022թ. մասնակցությունն անվճար է լինելու Տավուշից ու Գեղարքունիքից ընտրված մասնակիցների համար:
5. Ի՞նչ ձևաչափով են դասընթացներն անցկացվելու ` օնլայն, թե՞ օֆլայն:
Ուսուցումը լինելու է հիբրիդ ձևաչափով. տեսագրված վիդեոդասեր կից գիտելիքների ստուգման հարցաշարով, առցանց (օնլայն) հանդիպումներ, դեմ առ դեմ հանդիպումներ, HoT զրույցներ ոլորտի պրոֆեսիոնալների ու ձեռներեցների հետ, և այլն:
6. Ինչպե՞ս է կատարվելու դասընթացին մասնակցության գնահատումը:
Յուրաքանչյուր մոդուլի դասախոս ինքն է ընտրելու գիտելիքների ստուգման մեթոդը իր մոդուլի համար: Կարող են լինել բազմակի ընտրությամբ հարցեր կամ թեստային առաջադրանքներ: Հարցերի որոշակի համամասնությանը ճիշտ պատասխանելու դեպքում մասնակիցը անցումային միավոր կստանա:
7. Շաբաթական ինչքա՞ն ժամանակ է ինձնից պահանջվելու դասընթացին մասնակցելու և առաջադրանքները պատշաճ կատարելու համար:
Մենք ուսուցիչների հետ դեռևս աշխատում ենք ժամանակացույցի վրա, սակայն առնվազն շաբաթական 5-7 ժամ նախատեսեք սովորելու համար:
8. Արդյո՞ք կարող եմ ընտրել մոդուլներից մի քանիսը՝ ամբողջին մասնակցելու փոխարեն:
Ոչ, դասընթացը կազմելիս հաշվի են առնվել այն նվազագույն անհրաժեշտ գիտելիքները, որոնք անհրաժեշտ են կարիերայում և ձեռներարկատիրական գործունեության մեջ հաջողություն հասնելու համար: Այդ իսկ պատճառով բոլոր յոթ մոդուլներին մասնակցությունը պարտադիր է:
9. Արդյո՞ք տրամադրվելու է հավաստագիր և եթե այո՝ ի՞նչ պայմանների առկայության դեպքում:
Հավաստագիր կտրամադրվի դասընթացի յոթ մոդուլներից անցումային միավորներ հավաքելու դեպքում:
10. Ի՞նչ սարքավորում է անհրաժեշտ ունենալ դասընթացին մասնակցելու համար:
Համակարգչի առկայությունը ցանկալի է, վիդեոդասերը կարող եք դիտել նաև բջջային հեռախոսով: Ամենք դեպքում պետք է հաշվի առնեք, որ տնային առաջադրանքների կատարման համար համակարգչի անհրաժեշտություն է առաջանալու:
11. Կարո՞ղ եմ արդյոք դադարեցնել մասնակցությունս՝ ծրագրի ընթացքում այլ պարտավորություններ առաջանալու կամ այն չհավանելու դեպքում:
Պետք է գիտակցեք, որ ցանկալի չէ այս կրթությունը կիսատ թողնելը՝ այդպիսով մեկ ուրիշին զրկելով մասնակցության հնարավորությունից: Դիմելուց առաջ ուշադիր կարդացեք ծրագրի նկարագրությունն ու մանրամասները, հաշվի առեք Ձեր ընդհանուր զբաղվածությունը, իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 095 205 210 հեռախոսահամարով: