
Կար ու ձևի աշխատարան արցախցի կանանց և նրանց երեխաների համար
Նոյեմբերի 30-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում «Մենք և մունք» ծրագրի շրջանակում անցկացվեց համայնքային միջոցառում արցախցի 11 կանանց ու նրանց երեխաների համար: Երեք ժամից ավելի տևած արհեստների աշխատարանում կանայք դասընթացավարի օգնությամբ զարդարեցին ընդհանուր մեծ սեղանին փռած սփռոցը: Այդ ընթացքում նրանցից շատերը վերհիշեցին, ոմանք էլ նոր ծանոթացան ասեղնագործելու, թել ու ասեղով աշխատանքի հետ: