Մեր մասին
Գլխավոր » Մեր մասին
Ով ենք մենք
Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է աջակցել մարդկանց կարողությունների զարգացմանն ու համայնքների հզորացմանը, ինչը կնպաստի բնակչության կյանքի որակի բարելավմանը: ՛՛Զարգացման Սկզբունքներ՛՛ ՀԿ-թյան տեսլականն ուղղված է հասարակության և շրջակա միջավայրի խաղաղ, ներդաշնակ և արժանապատիվ կյանք ստեղծելուն: ՀԿ-ը աշխատում է իր սահմանած սկզբունքների հիման վրա: Այդ սկզբունքներն են՝ նորարարությունը, կոմպետենտությունը, պատասխանատվությունը, նպատակայնությունը ուիրավահավասարությունը, որոնք և ձևավորում են Զարգացման Սկզբունքներ ՀԿ-թյան գործունեության անկյունաքարերը:
2004 թ-ից ի վեր Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ը ՀՀ տարբեր համայնքներում իրականացնում է զանազան ծրագրեր՝ ուղղված համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը, գյուղաբնակ երիտասարդների և կանանց կարողությունների հզորացմանը, գյուղական զբոսաշրջության և ձեռնարկատիրութան խթանմանը, սոցիալական ձեռնարկությունների ստեղծմանը և ձեռներեցության խորհրդատվական աջակցությանը:
Մեր մասին
«Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-նը կարևորում է համայնքային զարգացման դերն ու նշանակությունը, այդ իսկ պատճառով մենք հանդես ենք գալիս որպես համայնքային զարգացման մոբիլիզացման և համագործակցության աղբյուր: ՀԿ-ը համագործակցում է նաև այլ կազմակերպությունների հետ`իրականացնելով նաև իրավահավասարության լայնածավալ ծրագրեր, որտեղ կանայք և երիտասարդներն ստանում են համապատասխան գիտելիքներ, հմտություններ և հնարավորություններ՝ ակտիվ մասնակցություն ունենալով գյուղական համայնքային կյանքի զարգացմանն ու ակտիվացմանը: Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ը նպաստում է ՀՀ-թյան կայուն զարգացմանը` աշխատելով հետևյալ ուղղություններով:
– Աղքատության վերացման և բարեկեցության արժեշղթաների ստեղծում
– Երիտասարդների և կանանց ներգրավվածություն
– Շրջակա միջավայրի պահպանություն և կլիմայի փոփոխություն
– Սոցիալական կապիտալ
Զարգացման Սկզբունքներ ՀԿ-թյան ծրագրերն ուղղված են գյուղական ընտանիքների կայուն եկամտի ստեղծմանը: ՀԿ-թյան աշխատանքը հիմնվում է ինտեգրացված ֆերմերային համակարգի վրա՝ ընդգրկելով այգեգործություն, անասնապահություն, տեխնիկական աջակցություն, մասնագիտական ուսուցում և խորհրդատվություն, մթերքի վերամշակում (կաթ, միրգ, բանջարեղեն), մշակաբույսերի արտադրություն և շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված գործունեություն:
Մենք վստահ ենք, որ կանայք և երիտասարդներն ունեն մեծ ազդեցություն յուրաքանչյուր ազգի և պետության զարգացման գործում: Այդ իսկ պատճառով ՛՛Զարգացման Սկզբունքներ՛՛ՀԿ-ը ձգտում է ստեղծել այնպիսի մի միջավայր, որտեղ երիտասարդներն ու կանայք կարող են հասարակության զարգացման գործում ունենալ իրենց ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը:
Մենք ստեղծել ենք մանկապատանեկան գյուղական ակումբների մեծ ցանց և իրականացրել ենք մի շարք կարևոր ծրագրեր: Այս ծրագրերի շնորհիվ կանայք և երիտասարդները բացահայտում են իրենց սեփական ներուժը՝ ակտիվ մասնակցություն ունենալով համայնքային կյանքի զարգացման և բարելավման գործում:
Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ը մտահոգ է երկիր մոլորակի մաքրության և պահպանման հարցի շուրջ: Այդ իսկ պատճառով մեր նպատակներից մեկն է ընկալելի և կիրառելի դարձնել շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման և հետագա պահպանման կարևոր հիմունքները: Շրջակա միջավայրի պահպանման և պաշտպանության մեր կարևոր քայլերից մեկն ապագա ֆերմերներին կրթելն է՝ գյուղատնտեսական կայուն և նպաստավոր գործունեության ծավալման, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ: Այս դրույթն ոչ միայն կարևոր է մեր ՀԿ-թյան համար, այլև ունի առաջնային նշանակություն և առկա է մեր բոլոր ծրագրերում: Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ը տրամադրում է գյուղատնտեսական գործունեության պատճառով վնասված շրջակա միջավայրի վերականգնման ռեսուրսներ, ինչի շնորհիվ ավելանում է նաև ագրո բիզնեսների կայունությունը:
Մեր ծրագրերն ուղղված են․
- Գյուղի ընտանիքների տնտեսական և սոցիալական զարգացում
- Գյուղական համայնքների զարգացում (կենտրոնանալով գյուղատնտեսական նորարարական պրակտիկայի ընդունման վրա)
- Բնապահպանական պրակտիկայի պաշտպանություն
- Երիտասարդության և կանանց հզորացման և կարողությունների զարգացում
- Զբոսաշրջություն (հատուկ շեշտադրմամբ գյուղական տուրիզմ) Զարգացում
- Գյուղական բիզնեսի և ձեռներեցության աջակցություն և զարգացում
- Մեր նախագծերում մենք կիրառում ենք մեր հաջողությամբ ապացուցված մեթոդաբանությունները և զարգացման մեր համակարգային մոտեցումը `որակյալ նախագծի առաքումներ և կայուն արդյունքներ բերելու համար:
- Մեր աշխատանքային սկզբունքներն են ՝ նորարարությունը, իրավասությունը, հաշվետվողականությունը, համապատասխանությունը, հավասարությունը (ICARE)