- «Կրթվի՛ր ապագայիդ համար» կրթական ծրագրին մասնակցելու դեպքում արդյո՞ք պարտավորվում եմ մասնակցել նաև HoT Ակադեմիայի մյուս 3 ծրագրերին:
- Ոչ, Ակադեմիայի մյուս ծրագրերին մասնակցությունը պատադիր չէ, կարող եք մասնակցել միայն առաջին ծրագրին:
2. Արդյո՞ք կարող եմ մասնակցել առանց բակալավրի աստիճան ունենալու:
Մասնակցության նվազագույն պահանջը դպրոցի ավարտական վկայականն է՝ բակալավրի աստիճան ունենալը պարտադիր չէ: Կարող են դիմել նաև ուսանողները:
3. Արդյո՞ք ծրագիրն ինձ աշխատատեղով է ապահովելու դասընթացն ավարտելուց հետո:
Ծրագիրը որևէ պարտավորություն չի կրում դասընթացի ավարտին մասնակցին ապահովել աշխատատեղով, սակայն դրա արդյունքում ստացած գիտելիքները միանշանակ թույլ կտան Ձեզ աշխատանք գտնել:
4. Որքա՞ն գումար պիտի ներդնեմ դասընթացին մասնակցելու համար:
2022թ. մասնակցությունն անվճար է լինելու Տավուշից ու Գեղարքունիքից ընտրված մասնակիցների համար:
5. Ի՞նչ ձևաչափով են դասընթացներն անցկացվելու ` օնլայն, թե՞ օֆլայն:
Ուսուցումը լինելու է հիբրիդ ձևաչափով. տեսագրված վիդեոդասեր կից գիտելիքների ստուգման հարցաշարով, առցանց (օնլայն) հանդիպումներ, դեմ առ դեմ հանդիպումներ, HoT զրույցներ ոլորտի պրոֆեսիոնալների ու ձեռներեցների հետ, և այլն:
6. Ինչպե՞ս է կատարվելու դասընթացին մասնակցության գնահատումը:
Յուրաքանչյուր մոդուլի դասախոս ինքն է ընտրելու գիտելիքների ստուգման մեթոդը իր մոդուլի համար: Կարող են լինել բազմակի ընտրությամբ հարցեր կամ թեստային առաջադրանքներ: Հարցերի որոշակի համամասնությանը ճիշտ պատասխանելու դեպքում մասնակիցը անցումային միավոր կստանա:
7. Շաբաթական ինչքա՞ն ժամանակ է ինձնից պահանջվելու դասընթացին մասնակցելու և առաջադրանքները պատշաճ կատարելու համար:
Մենք ուսուցիչների հետ դեռևս աշխատում ենք ժամանակացույցի վրա, սակայն առնվազն շաբաթական 5-7 ժամ նախատեսեք սովորելու համար:
8. Արդյո՞ք կարող եմ ընտրել մոդուլներից մի քանիսը՝ ամբողջին մասնակցելու փոխարեն:
Ոչ, դասընթացը կազմելիս հաշվի են առնվել այն նվազագույն անհրաժեշտ գիտելիքները, որոնք անհրաժեշտ են կարիերայում և ձեռներարկատիրական գործունեության մեջ հաջողություն հասնելու համար: Այդ իսկ պատճառով բոլոր յոթ մոդուլներին մասնակցությունը պարտադիր է:
9. Արդյո՞ք տրամադրվելու է հավաստագիր և եթե այո՝ ի՞նչ պայմանների առկայության դեպքում:
Հավաստագիր կտրամադրվի դասընթացի յոթ մոդուլներից անցումային միավորներ հավաքելու դեպքում:
10. Ի՞նչ սարքավորում է անհրաժեշտ ունենալ դասընթացին մասնակցելու համար:
Համակարգչի առկայությունը ցանկալի է, վիդեոդասերը կարող եք դիտել նաև բջջային հեռախոսով: Ամենք դեպքում պետք է հաշվի առնեք, որ տնային առաջադրանքների կատարման համար համակարգչի անհրաժեշտություն է առաջանալու:
11. Կարո՞ղ եմ արդյոք դադարեցնել մասնակցությունս՝ ծրագրի ընթացքում այլ պարտավորություններ առաջանալու կամ այն չհավանելու դեպքում:
Պետք է գիտակցեք, որ ցանկալի չէ այս կրթությունը կիսատ թողնելը՝ այդպիսով մեկ ուրիշին զրկելով մասնակցության հնարավորությունից: Դիմելուց առաջ ուշադիր կարդացեք ծրագրի նկարագրությունն ու մանրամասները, հաշվի առեք Ձեր ընդհանուր զբաղվածությունը, իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 095 205 210 հեռախոսահամարով: