You are currently viewing Ավարտվեց HoT Ակադեմիայի «Կրթվի՛ր ապագայիդ համար» ծրագրի հայտերի ընդունելությունը

Ավարտվեց HoT Ակադեմիայի «Կրթվի՛ր ապագայիդ համար» ծրագրի հայտերի ընդունելությունը

Օգոստոսի 4-ին ավարտվեց HoT Ակադեմիայի հայտերի ընդունելությունը: Դրան նախորդել էր սոցիալական մեդիայի տարբեր հարթակների միջոցով ծրագրի ընդունելության մասին հայտարարությունը, Սևանի տեղեկատվական հանդիպումն ու մարզային գործընկերների միջոցով երիտասարդների շրջանում ծրագրի մասին իրազեկումը:

Այս ընթացքում ստացել ենք 260 դիմում, որից 59%-ը Տավուշի մարզից, իսկ 41%-ը՝ Գեղարքունիքից: Դիմորդների 70%-ն ուսանողներ են, ովքեր ուսմանը զուգահեռ ցանկանում են նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել: Հայտ ուղարկածների 92%-ը ցանկանում է զարգացնել իր ունակությունները, իսկ 69%-ը՝ սկսել կամ զարգացնել սեփական բիզնեսը

Դիմորդների 38%-ն ունի բիզնես գաղափար, որի իրագործման համար անհրաժեշտ են ֆինանսներ (93%), գիտելիք (85%), կապեր (69%) ու գործընկերներ (67%): «Կրթվի’ր ապագայիդ համար» ծրագիրը նպատակ ունի հենց նրանց կարիքներին համապատասխան հմտություններ տալ՝ առցանց դասերի ու առաջադրանքների տեսքով, որոնք այժմ մշակման փուլում են: Ծրագիրը նախատեսում ենք սկսել սեպտեմբերին. Այն կտևի երեք ամսից փոքր -ինչ ավելի:  

Շուտով կսկսենք ուսումնասիրել հայտերն ու ընտրել HoT ուսանողներին, որոնց էլ արդեն կհամախմբենք թվային հարթակներում ու կպատրաստենք ծրագրի մեկնարկին: Շնորհակալ ենք բոլոր դիմորդներին ծրագրի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու, իսկ մեր գործընկերներին՝ ծրագրի մասին իրազեկման հարցում աջակցելու համար: