
«Մենք և մունք» հումանիտար ծրագիրը ներգրավեց ավելի քան 1600 շահառու Արցախից, Սյունիքից, Գեղարքունիքից և Տավուշից
«Մենք և մունք»-ի նպատակն էր նպաստել բռնի տեղահանված արցախցիների սոցիալական ինտեգրմանը իրենց բնակության նոր համայնքներում՝ տրամադրելով նրանց հոգեբանական աջակցություն, համախմբելով տեղացի և բռնի տեղահանված երիտասարդներին: