Սերտուր 2 Ծրագիր

Եվրոպական 200 միջազգային և անդրսահմանային ծրագրերից՝ CERTOUR II ծրագիրը գնահատվել է, որպես լավագույն երկու նախագծերից մեկը, որը կարելի է համարել  նորարարության և ձեռներեցության զարգացմանն ուղղված փայլուն օրինակ: Այդ պատճառով նախագիծը ներկայացվելու է Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպված հատուկ միջազգային վեբինարի ընթացքում, որը տեղի է ունենալու 2020 թվականի հունիսի 30-ին: «ՍԵՐՏՈՒՐ II. ՓՄՁ-ների կառավարման բարելավում» ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-թյան կողմից Սևծովյան ավազանի անդրսահմանային համագործակցության ծրագրի (www.blacksea-cbc.net) միջոցով, որտեղ ընդգրկված են հետևյալ երկրները՝ Հունաստան, Ռումինիա, Ուկրաինա, Հայաստան և Թուրքիա: Ծրագրի առաջատար գործընկերն է ՝«Հունաստանի տեխնիկական պալատ Արևելյան Մակեդոնիայի մասնաճյուղը»: Ծրագիրը կառավարվում է Ռումինիայի Տարածքային Զարգացման և Հանրային Կառավարման Նախարարության կողմից: Հայաստանում ծրագիրն իրականացնում է ՛՛Զարգացման Սկզբունքներ՛՛ ՀԿ-ը: Ծրագրի իրականացման գործընթացը սկսվել է 2018 թվականի հոկտեմբերին և ակնկալվում է, որ այն ավարտվելու է 2021 թվականի հուլիսին: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել զբոսաշրջության ոլորտի ՓՄՁներին`իրենց կառավարման հմտությունների և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և ...

Read More →