HoT Վիրտուալ քոլեջ. շաբաթ #9

Նոյեմբերի 16-ին մեկնարկեց HoT Վիրտուալ քոլեջի արդեն  9-րդ շաբաթը։ Շատ-շատ ուրախ ենք, որ այս ճանապարհն անցնում ենք մեր սիրելի ուսանողների հետ միասին։ Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր ավարտեցին «Թվային գրագիտության» և «Հաղորդակցության գրագիտության» մոդուլները: Երկու մոդուլների համար էլ ունենք.

  • թոփ 10 ուսանողներ,
  • գերազանցությամբ ավարտողներ,
  • հաջողությամբ ավարտողներ,
  • և մասնակցության վկայագիր ստացողներ:

Ինչ է սպասվում  այս շաբաթ․

  1. Ֆինանսական գրագիտության մոդուլ։ Մեկնարկեցինք մոդուլի նախավերջին շաբաթը:

Այս շաբաթ արդեն կխոսենք «գայթակղիչ» ֆինանսներ թեմայից, կծանոթանաք ֆինանսական շուկայի գայթակղիչ, բայց ռիսկային գործընթացներին ու գործիքներին, ներառյալ՝ ֆինանսական բուրգերի աշխատելու սխեմաները, կրիպտո աշխարհը, “հեշտ փողերը” և այլ ռիսկային գործընթացներ։ Ուսանողներից ստացված արձագանքի հիման վրա, օնլայն դասարանում տեղադրվել է օնլայն բառարան Google sheet-ի տեսքով, որտեղ ուսանողները կարող են գրել այն բառերը, որոնք բացատրության կարիքն ունեն դասավանդողի՝ Արմենուհու կողմից:

  1. Իրավական գրագիտության մոդուլ։ Մեկնարկեցինք մոդուլի նախավերջին շաբաթը:

Այս շաբաթ կխոսենք երկու հիմնական թեմաներից՝ կորպորատիվ հարաբերությունների սկզբունքները և ՀՀ հարկային համակարգը։ Համապատասխանաբար կլինեն գիտելիքները ստուգող  2 հարցաշարներ։ Անպայման միացեք ինտերակտիվին, որպեսզի բաց չթողնեք հարցեր տալու հնարավորությունը։

  1. Հաղորդակցություն օտար լեզվով (անգլերեն)։ Մեկնարկեցինք մոդուլի 6րդ դասը (մնաց 2 դաս): Հաղորդակցության մոդուլից պետք է սովորած լինեք, որ պետք չէ ամաչել հաղորդակցվել։ Սիրելի ուսանողներ, հիշեք, որ առաջին հերթին սա սխալվելու և սովորելու ապահով տարածք է, և երկրորդը՝ դուք մենակ չեք՝ բոլորս միասին փորձում ենք սովորել՝  օգնելով միմյանց ինտերակտիվ հանդիպումների ժամանակ։ Եթե ամեն ինչ իդեալական իմանայինք, կարիք չէր լինի սովորել այստեղ ու չէինք ծանոթանա իրար հետ ու չէինք ունենա այս բոլոր հավես ինտերակտիվ հանդիպումները ու շփվելու տարածքները։  Այնպես որ, you are doing great job, keep going!
  2. Շաբաթվա ինտերակտիվ հանդիպումներ․
  • Իրավական գրագիտություն – Նոյեմբերի 21, 18:00-19:00
  • Ֆինանսական գրագիտություն – Նոյեմբեր 22, 18:00-19:00
  • Հաղորդակցությունն անգլերենով.
    Ա1 խումբ Նոյեմբերի 24, 19:00-20:00
    Ա2 խումբ Նոյեմբերի 23, 18:00-19:00
    Բ1 խումբ Նոյեմբերի 23, 19:00-20:00
  1. HoT լուսանկարչական մրցույթ:

HoT Ակադեմիան իր 16 ուսանողներից ստացել է 93 ֆոտոնկարներ, որոնք տեղադրել ենք մեր ֆեյսբուքյան էջի ալբոմում: Ինչպես տեսնում եք, ունենք շատ հետաքրքիր և գունեղ նկարներ, և երևում է, թե մեր ուսանողները ինչքան են սիրում և հպարտանում իրենց հայրենի համայնքներով: Մրցույթի ժյուրին կազմված է երկու արհեստավարժ ֆոտո և վիդեո մասնագետներից՝ Հարութ Վիրաբյան և Արեգ Կոզմոյան, ովքեր օժանդակել են HoT տեսանյութերի ստեղծմանը և մշակմանը:

Լիանա Ադիլխանյանի այս նկարը արժանացել է երկուսի կողմից էլ լավագույն գնահատականի և ճանաչվել է HoT Ֆոտո մրցույթի հաղթող: Նկարն արված է Գեղարքունիք մարզի Մարտունի քաղաքի Արմաղան լեռան տարածքում։

Ըստ Հարութի՝ այս նկարը բնական է, խորություն կա, թեթև դինամիկա կա, կոմպոզիցիոն գծեր կան: Ըստ Արեգի՝ հրաշալի կոմպոզիցիա է, խորություն, լույս ու ստվեր կա, սիրուն երկինք ու հեռվում երևացող եկեղեցին։

Հետևեք մեր ֆեյսբուքյան էջին, և կտեսնեք մեր HoT ժյուրիի կողմից ընտրված այլ նկարները:

Այս շաբաթ նաև կտեղեկացնենք, թե որոնք են այն նկարները, որ արժանացել են ֆեսյբուքյան համայնքի առավելագույն like-երի։ Իսկ ֆոտոմրցույթի մրցանակների մասին կտեղեկացնենք մի քանի օրից:

Եթե հարցեր ունեք, կարող եք գրել մեզ նամակ (info@hotacademy.org) կամ ֆեյսբուքյան էջին։

Ձեզ կարող է հետաքրքրել