HoT Վիրտուալ քոլեջ. շաբաթ #19

Ողջո՜ւյն մեր սիրելի HoT Ուսանողներ, 

Ամփոփեցինք Հաղորդակցություն Օտար Լեզվով մոդուլի (այս տարի՝ անգլերեն) 10 լավագույն ուսանողներին:
 
Խումբ 1 (A1) – Անահիտ Ռուբինյան, Նելլի Գևորգյան
Խումբ 2 (A2) – Արփինե Դավթյան, Ելենա Հովհաննիսյան, Լիլիթ Աբաչյան, Նարինե Փարսյան, Անահիտ Ռուստամյան
Խումբ 3 (B1+) – Տաթևիկ Հարությունյան, Շուշան Գրիգորյան, Էդուարդ Բարոյան:
 
🧬 Ի տարբերություն այլ մոդուլների, այստեղ մոտեցումը այլ էր:
👉 Դասավանդողների կողմից կատարվել է ուսանողների անգլերենի իմացության մակարդակի ստուգում՝ գրավոր տեստի և բանավոր հարցազրույցի միջոցով:
👉 Այնուհետև ուսանողը տեղաբաշխվել է համապատասխան խումբ` A1, A2, B1+: Վիրտուալ դասարանում յուրաքանչյուր խմբի ուսանողի համար հասանելի էին տեսանյութեր և այլ նյութեր, և շաբաթական հանձնարարություններ:
👉 Սակայն ամենակարևորը, յուրաքանչյուր շաբաթ յուրաքանչյուր խումբ ունենում էր ինտերակտիվ հանդիպում, որի ընթացքում դասավանդողի հետ ուսանողները թեմատիկ քննարկումներ էին իրականացնում և դերային խաղեր:
👉 Մոդուլի ամփոփումը իրականացվել է ավարտական տեստի օգնությամբ:
👉 Լավագույն 10 ուսանողների ընտրությունը իրականացվել է դասավանդողների կողմից, նաև հաշվի առնելով ուսանողների առաջադիմությունը ինտերակտիվ հանդիպումների ընթացքում:

Հյուրընկալության գրագիտություն մոդուլի նախավերջին ինտերակտիվ հանդիպմանը մեզ հյուրընկալվեց Հուրի Նազարէթեանը՝ Հայստանում ապրող ամենամեծ միջազգային փորձ ունեցող զբոսավար, ով 33 տարի ուղեկցել է տուրիստներին Նիագարայի ջրվեժում և կիսվեց իր փորձով և գիտելիքներով, ինչպես նաև պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին:

Ամփոփելով անցնող շաբաթը պետք է փաստենք, որ ունեցանք հինգ հրաշալի աշխատարաններ.

ք.Երևան, հունվարի 27-ին, ժամը 18:30-21:30, հասցե՝ ԷՕՆ co-working, Բայրոնի 8ա
ք.Բերդ, հունվարի 28-ին, ժամը 11:00-14:00, հասցե՝ Բերդի Կանանց Ռեսուրս Կենտրոն, Դավիթ Անհաղթ 1
ք.Իջևան, հունվարի 28-ին, ժամը 17:00-20:00, հասցե՝ Նովել արվեստանոց-թեյարան, Երևանյան 6/6
ք.Գավառ, հունվարի 29-ին, ժամը 11:00-14:00, հասցե՝ «Գավառի Երիտասարդների Տուն» բաց երիտասարդական կենտրոն, Սայադյան 3
ք.Սևան, հունվարի 29-ին, ժամը՝ 16:00-19:00, հասցե՝ Բոհեմ սրճարան

Աշխատարանների ընթացում  #7 Ձեռներեցության Գրագիտություն մոդուլի դասավանդող Սերգեյ Թանթուշյանը ներկայացրեց՝ մոդուլի ընթացքում փոխանցված գիտելիքների համախմբմամբ ինչպես ստանալ բիզնես կանվասի վերջնական տեսքը: Հաջորդիվ աշխատարանի մասնակից թիմերը կազմեցին իրենց բիզնես գազափարների նախնական պատկերները, հանդես եկան դրանց ներկայացմամբ: Հարց ու պատասխանի փուլում յուրաքանչյուր թիմ հնարավորություն ունեցավ քննարկել առկա թերությունները, ստանալ խորհուրդներ որպեսզի լավագույնս պատրաստվեն ավարտական պրեզենտացիաների հանձնմանը:

Ստորև ներկայացնում ենք մի քանի դրվագ մեր աաշխատարաններից.

Սիրով, 
HoT Ակադեմիա

Եթե հարցեր ունեք, կարող եք գրել մեզ նամակ (info@hotacademy.org) կամ ֆեյսբուքյան էջին։

Ձեզ կարող է հետաքրքրել