HoT Վիրտուալ քոլեջ. շաբաթ #14

Ողջու՜յն, սիրելի նոր և «հին» HoT Ուսանողներ: Դեկտեմբերի 21-ին ամփոփեցինք նոր HoT ուսանողների ընդունելությունը: Մեզ են միացել 60 երիտասարդներ !!! 

Եվ այսպես, մեկնարկում ենք HoT Վիրտուալ քոլեջի 14-րդ շաբաթը:

Ինչե՞ր եղան անցած շաբաթ.

Մոդուլ #3

դեկտեմբերի 17-ին Հաղորդակցություն Օտար Լեզվով դասարանում հասանելի դարձան ավարտական տեստերը՝ երեք խմբերի համար: 

Վերջնաժամկետը՝ 2 շաբաթ (դեկտեմբերի 28):

Մոդուլ #4

Ֆինանսական Գրագիտություն

Մոդուլ #5

Իրավական Գրագիտություն

դեկտեմբերի 21-ին ամփոփեցինք ուսանողների գնահատականները Ֆինանսական Գրագիտություն և Իրավական Գրագիտություն մոդուլների դասարաններում: 

Շուտով, ավանդույթի համաձայն, կներկայացնենք յուրաքանչյուր մոդուլից լավագույն 10 ուսանողներին: 

Մոդուլ #6

Հյուրընկալության Հիմունքներ

դեկտեմբերի 17ին, ժամը 18:00 մասնակցեցինք «Առողջ life hack-եր` տոներին ընդառաջ» վեբինարին` բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանի հետ: Սա HoT Ակադեմիայի ամանորյա նվերն էր իր HoT համայնքին (թիմին, ուսանողներին և դասավանդողներին, գործընկերներին, նրանց ընտանիքի անդամներին և ընկերներին): Վեբինարի ձայնագրությունը տեղադրվել է Հյուրընկալության Հիմունքներ մոդուլի դասարանում: 

Այս մոդուլի վիրտուալ դասարանին միանալու համար բոլոր HoT ուսանողները ստացել են հղումներ իրենց դեսպաններից: 

Եթե կան ուսանողներ, որ չեն ստացել, խնդրում ենք դիմեն դեսպաններին կամ Արզումանյան Գոհարին (info@hotacademy.org, 095 205 210):

Մոդուլ #7

Ձեռներեցության Գրագիտություն

Այս մոդուլի վիրտուալ դասարանին միանալու համար նոր HoT ուսանողները ստացել են հղումներ իրենց դեսպաններից: Մնացած ուսանողները դրա կարիքը չունեն, քանի որ մենք օգտագործելու ենք Հաղորդակցման Գրագիտություն մոդուլի դասարանը, որին նրանք արդեն իսկ միացած են: 

Եթե կան ուսանողներ, որ չեն ստացել, խնդրում ենք դիմեն դեսպաններին կամ Արզումանյան Գոհարին (info@hotacademy.org, 095 205 210): 

Մոդուլը սկսվում է Գաղափարների HoT Տոնավաճառից (դեկտեմբերի 19-30): Մանրամասների համար՝ այստեղ

 

 

Ի՞նչ է սպասվում.

 

Ամսաթվեր

22 դեկտեմբեր հինգշաբթի

23 դեկտեմբեր ուրբաթ

24-25 դեկտեմբեր

շաբաթ-կիրակի

26 դեկտեմբեր երկուշաբթի

27 դեկտեմբեր երեքշաբթի

28 դեկտեմբեր չորեքշաբթի

29 դեկտեմբեր չորեքշաբթի

30 

դեկտեմբեր չորեքշաբթի

3-րդ մոդուլ

Ավարտական տեստ

դասավանդողների կողմից տեստերի ամփոփում

6-րդ մոդուլ

 

20:00-21:00

6-րդ մոդուլ, առաջին ինտերակտիվ հանդիպում

  • կրթական նյութերի ուսումնասիրություն (շաբաթ #1), 

  • հարցաշարի լրացում, 

  • առաջադրանքի կատարում

20:00-21:00

6-րդ մոդուլ, երկրորդ ինտերակտիվ հանդիպում

հանձնարարությունների կատարում

Նոր կրթական նյութեր և հանձնարարություններ դասարանում (շաբաթ #2)

7-րդ մոդուլ

20:00-21:00

7-րդ մոդուլ, առաջին ինտերակտիվ հանդիպում

Խմբերի կազմավորում, քննարկումներ, 4 հարցի պատասխան

17:00-19:00

Խմբային կոնսուլտացիաներ Սերգեյ Թ.ի հետ

Խմբի քարտուղարների կողմից HoT Գաղափարի պրեզենտացիայի ներբեռնում (5 սլայդ, 4 հարցի պատասխան)

20:00-21:00

HoT Գաղափարների պրեզենտացիաներ

Ինտերակտիվ հանդիպում

Սիրելի ուսանողներ, եթե դեռ ունեք բաց թողնված թեստեր՝ շտապեք հանձնել դրանք, որպեսզի ստանաք մեր մոդուլների ավարտական սերտիֆիկատներից որևիցէ մեկը՝ գերազանցության, հաջողությամբ ավարտած, մասնակցության: 

Եթե հարցեր ունեք, կարող եք գրել մեզ նամակ (info@hotacademy.org) կամ ֆեյսբուքյան էջին։

Ձեզ կարող է հետաքրքրել