HoT Վիրտուալ քոլեջ. շաբաթ #13

Ողջու՜յն, սիրելի HoT Ուսանողներ: 

Մեկնարկում ենք HoT Վիրտուալ քոլեջի 13-րդ շաբաթը !!! 

Այս շաբաթ յուրահատուկ է, քանի որ այս շաբաթական թարմացումը ուղղում ենք և՛ մեր այն ուսանողներին, որոնք մեզ հետ են սեպտեմբերի 21ից, և արդեն անցել են HoT Վիրտուալ Քոլեջի 5 մոդուլները, և՛ նոր HoT ուսանողներին, որոնք միացել են կամ կմիանան մեզ՝ HoT Վիրտուալ Քոլեջի 7 մոդուլներից վերջին 2ին մասնակցելու և հաջողությամբ ավարտելու նպատակով: Դրանք են՝

#6 – Հյուրընկալության Հիմունքներ

#7 – Ձեռներեցության Գրագիտություն:

Նշենք, որ այդ մոդուլները ավարտելուց հետո նոր HoT ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու և հաջողությամբ ավարտելու նախորդ 5 մոդուլները ևս, սակայն առանց դասավանդողների հետ անմիջական շփման: Հիշեցնենք այդ 5 մոդուլները՝  

#1 – Թվային գրագիտություն, 

#2 – Հաղորդակցման գրագիտություն, 

#3 – Հաղորդակցություն Օտար Լեզվով, 

#4 – Ֆինանսական Գրագիտություն,

#5 – Իրավական Գրագիտություն:

 

Ինչեր եղան անցած շաբաթ.

 

Դեկտեմբերի 10-ին մեկնարկեցինք նոր HoT ուսանողների ընդունելությունը՝ հետևյալ դիմումի միջոցով: Դեկտեմբերի 15ի դրությամբ արդեն ստացել ենք 39 դիմում, որոնք ներկայումս ուսումնասիրվում են մեր թիմի կողմից: 

Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 21-ն է. Ուսանողներն ընտրվելու են First In սկզբունքով, այնպես որ, շտապեք տեղեկացնել ձեր ընկերներին այս հնարավորության մասին: 

Ավարտեցինք ևս 3 մոդուլների (Հաղորդակցություն Օտար Լեզվով, Ֆինանսական Գրագիտություն և Իրավական Գրագիտություն) ինտերակտիվ հանդիպումները: 

Ներկայումս HoT կրթական հարթակի համակարգող մեր սիրելի Մարուսյան դասավանդողների հետ ամփոփում է Ֆինանսական Գրագիտություն և Իրավական Գրագիտություն մոդուլների ձեր գնահատականները, և շուտով կներկայացնենք, ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր մոդուլից լավագույն 10 ուսանողներին: 

Այնուհետև բոլոր ուսանողները էլեկտրոնային փոստով կստանան իրենց գնահատականը: 

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր մոդուլի ավարտական վկայականը՝ վավերացված HoT Ակադեմիայի և դասավանդողի կողմից կտրամադրվի ուսանողին մեր HoT Ավարտական Party-ի ժամանակ: 

Շատերը լրացրեցին մեր երկրորդ հարցումը՝ HoT Student FeedBack Form #2: Սակայն, խնդրում ենք բոլոր ուսանողներին (բացի նորերից) լրացնել այս հարցումը, որպեսզի ստանանք ձեր կարծիքներն և առաջարկություններն հաղորդակցություն օտար լեզվով, ֆինանսական գրագիտություն, իրավական գրագիտություն մոդուլների մասով: 

Դեկտեմբերի 10-ին ունեցել ենք վիրտուալ հանդիպում մեր HoT դեսպանների հետ: Արդյունավետ քննարկումներ ունեցանք երկու թեմաներով՝ նոր ուսանողների ներգրավումն ու համակարգումը իրենց կողմից և ձեռներեցության գրագիտություն մոդուլի ընթացքում բիզնես գաղափարների գեներացման համար 4-5 հոգանոց խմբերի բաշխումը: 

HoT ֆեյսբուքյան խմբում մեր ուսանողների օգնությամբ հավաքագրեցինք տեղեկատվություն՝ հունվարի 28-ին և 29-ին Տավուշի երկու և Գեղարքունիքի երկու քաղաքներում Սերգեյ Թանթուշյանի հետ HoT Ճամփորդող Աշխատարանների  (ձեռներեցության գրագիտություն մոդուլ) անցկացման վայրերի ընտրության համար: Շնորհակալ ենք առաջարկությունների համար: Մինչև հունվար ամսվա առաջին շաբաթ կարող եք ուղարկել նոր առաջարկություններ:

HoT թիմակից Աննա Առաքելյանի օգնությամբ գույքագրեցինք մեր՝ Զարգացման Սկզբունքներ հասարակական կազմակերպության և մեր գործընկերների կողմից հրապարակած և մեր գրադարանում առկա բոլոր գրքերը և ուղեցույցները: 

Նպատակ ունենք երիտասարդների համար առավել օգտակար և հետաքրքրական նյութերը պարգևել մեր HoT ուսանողներին` դեմառդեմ հանդիպումների ընթացքում: 

 

Ինչ է սպասվում այս շաբաթ.

 


 

Տեղադրվել են Հաղորդակցություն օտար լեզվով մոդուլի ավարտական թեստերը: Լրացնելու համար ստուգեք համապատասխան դասարանը.

 

 

Իսկ այս շաբաթ օրը, դեկտեմբերի 17ին, ժամը 18:00 բոլորս մասնակցում ենք «Առողջ life hack-եր` տոներին ընդառաջ» վեբինարին` բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանի հետ: 

Սա HoT Ակադեմիայի ամանորյա նվերն է իր HoT համայնքին (թիմին, ուսանողներին և դասավանդողներին, գործընկերներին, նրանց ընտանիքի անդամներին և ընկերներին):

 

 

 

Սկսել ենք հրապարակել ֆեյսբուքյան էջում (շուտով նաև կայքում) հարցազրույցների շարք մեր անփոխարինելի HoT ուսանող-դեսպանների հետ: 

Առաջինը խոսել ենք մեր սիրելի Հարությունյան Էլիզայի հետ (այստեղ), այնուհետև իր մտքերով կիսվեց Սամվել Մանուկյանը (այստեղ).

Հարցազրույցները իրականացրել է բազմատաղանդ HoT աշխատակցուհի, ուսանող, դեսպան՝ Արզումանյան Գոհարը: 

 

 

Առաջիկայում կայանալու է մեր երկրորդ HoT Coffee Meet-Up-ը: Հանդիպելու ենք HoT դեսպանների հետ և քննարկելու ենք ապագա անելիքները: Հանդիպման վայրից ձեր հետ ուղիղ կապ կհաստատենք:

Ձեռներեցության գրագիտություն մոդուլ.

 

Այս մոդուլի google classroomին միանալու համար նոր HoT ուսանողները շուտով կստանան հղումներ իրենց դեսպաններից: 

Մնացած ուսանողները դրա կարիքը չունեն, քանի որ մենք օգտագործելու ենք Հաղորդակցման Գրագիտություն մոդուլի classroom-ը, որին նրանք արդեն իսկ միացել են:

Այս մոդուլը վարելու է մեր սիրելի Սերգեյ Թանթուշյանը: 

Այն բաղկացած է չորս մասից.

Մաս 1. Գաղափարների HoT Տոնավաճառ (դեկտեմբերի 17 – 31*)

Մաս 2. HoT Բիզնես Մոդուլ Կանվաս (հունվարի 1-27*)

Մաս 3. Դեմառդեմ աշխատարաններ խմբային HoT Բիզնես Մոդուլ Կանվասի մշակումների հղկման նպատակով (հունվարի 27-29*)

Մաս 4.  Խմբային HoT Բիզնես Մոդուլ Կանվասների հանձնում (հունվարի 30 – փետրվարի 13, 2023թ.*):

   *նախնական

 

Գաղափարների HoT Տոնավաճառ

Այս միջոցառումը կունենա հետևյալ 5 քայլերի տրամաբանությունը. 

1. Գաղափարների գեներացման մասին տեսանյութի դիտում և տոնավաճառի հրահանգներին ծանոթացում, 

2. Ինքնակազմակերպում՝ 4-5 հոգանոց խմբերի.Առկա խմբերը իրենց խմբի անվան, և անդամների մասին տեղեկացնում են իրենց դեսպաններին: Իսկ այն ուսանողները, որոնք փնտրում են համախոհներ՝ օգտագործում են ֆեյսբուքյան մեր փակ խմբում հայտարարություններ կատարելու հնարավորությունը:

3. Խմբային աշխատանք և յուրաքանչյուր խմբի կողմից HoT Գաղափարի ընտրություն: Շուտով կներկայացնենք մանրամասները:

4. Խմբային կոնսուլտացիաներ Սերգեյ Թանթուշյանի հետ. Այս կոնսուլտացիաները կլինեն վիրտուալ, յուրաքանչյուր հանդիպում կտևի 10-15 րոպե:

5. Խմբային HoT Գաղափարների նախատոնական պրեզենտացիա. Այս միջոցառումը կլինի ավարտականը, որտեղ բոլոր թիմերը սահմանված առավելագույնը 10  րոպեի ընթացքում կներկայացնեն իրենց գաղափարը:

Հյուրընկալության Հիմունքներ մոդուլ.

Այս մոդուլի google classroomին միանալու համար բոլոր HoT ուսանողները շուտով կստանան հղումներ իրենց դեսպաններից: Այս շաբաթ նվիրելու ենք նրան, որ բոլորը միանան այս մոդուլին:


Սիրելի ուսանողներ, եթե դեռ ունեք բաց թողնված թեստեր՝ շտապեք հանձնել դրանք, որպեսզի ստանաք մեր մոդուլների ավարտական սերտիֆիկատներից որևիցէ մեկը՝ գերազանցության, հաջողությամբ ավարտած, մասնակցության: 

Եթե հարցեր ունեք, կարող եք գրել մեզ նամակ (info@hotacademy.org) կամ ֆեյսբուքյան էջին։ 

Ձեզ կարող է հետաքրքրել