Հունիսի 26-ին Աղվերանում մեկնարկեց «Մենք և Մունք» ծրագրի «Արեգունի» ամառային ճամբարը: Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում բնակվող արցախցի և տեղացի 120 պատանիներ յոթ օր միասին հնարավորություն կունենան մասնակցելու ճամբարի բազմաբովանդակ ծրագրին, որտեղ համադրվում են հոգեկրթական աշխատարանները, ֆիզիկական ակտիվ զբաղմունքները, ստեղծագործական խաղերը ու խմբային ինտերակտիվ փորձառությունները։
Ճամբարականներից շատերն արդեն իսկ ծանոթ են «Մենք և մունք»-ին՝ ծրագրի նախորդ նախաձեռնություններից։
Ճամբարականները բաժանվել են չորս խմբի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գույնը և ըստ այդմ՝ հագուստն ու գլխարկները: Յուրաքանչյուր խումբ ունի իր ջոկատավարը:
Տավուշի մարզի Բերդ քաղաքից Ճամբարական Անին պատմում է, որ ծանոթանալով «Արեգունի» ճամբարի ծրագրին՝ միանգամից դիմել է. «Սովորաբար ճամբարները ինչ-որ սեմինարներ են լինում, անհետաքրքիր ու անհասկանալի, իսկ այս ճամբարի ծրագիրն ամբողջովին ստեղծված է երեխաների համար, մաքսիմալ հետաքրքիր է ամեն ինչ մտածված»:
Ճամբարի յուրաքանչյուր օրը ներառում է թեմատիկ աշխատարաններ, խմբային զբաղմունքներ և ազատ ժամանակ։ Ճամբարի ծրագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։
Ճամբարը նախագծված է այնպես, որ խթանի նոր ընկերությունների ձևավորումը, մշակութային փոխանակումը և ինքնաճանաչումը՝ ապահով ու համերաշխ մթնոլորտում։ Փորձառու մենթորների ու մասնագետների աջակցությամբ ճամբարականները կունենան զարգացնող ու ոգեշնչող փորձառություն՝ վերադառնալով տուն նոր հմտություններով, ջերմ հիշողություններով և ինքնավստահության աճով։
«Մենք և Մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Hoffnungszeichen | Sign of Hope կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ։