Գլխավոր » Ծրագրեր » Ընթացիկ ծրագրեր » Մենք և Մունք » «7 ճանապարհ» նախագիծ
«7 ճանապարհ» նախագիծ
«7 ճանապարհ» նախագիծը «Մենք և մունք» հումանիտար ծրագրի հոգեկրթական բաղկացուցիչ մասն է։ Այն ներառում է համանուն տասն էպիզոդներից բաղկացած YouTube-յան փոդքասթ և անվճար ինքնակարգավորման ինտերակտիվ գրքույկ:
Նախագծի նպատակն է օգնել Արցախից տեղահանված բնակչությանը և, ընդհանրապես, հայությանը հաղթահարել կյանքի բարդ փուլերը, ճգնաժամը, ճանաչել նոր իրականությունը և փնտրել նոր ճանապարհներ՝ շարունակելով ապրել և արարել։
Հոգեկրթությանը նվիրված փոդքասթի առաջին երկու էպիզոդների ընթացքում քննարկվում է ճգնաժամը և այն հաղթահարելու ուղիները: Հաջորդող յոթ էպիզոդները նվիրված են ինքնակարգավորման գրքույկի յոթ գլուխներին՝ ճանապարհներին: Դրանք կօգնեն ավելի արդյունավետորեն աշխատել գրքույկի հետ: Վերջին էպիզոդն ամփոփիչ է և եզրափակում է անցած ճանապարհները:
Playlist
«7 ճանապարհ» ինքնակարգավորման ինտերակտիվ գրքույկի յոթ գլուխներն են՝ «Ես շնչում եմ», «Ես Ներկա եմ», «Իմ մարմինը», «Իմ կյանքը հիմա», «Հանգիստ/ապահովություն», «Ուրիշը», «Ես կամ»։ Յուրաքանչյուր թեմայի վերջում առկա են հոգեբանական վարժություններ, հարց ու պատասխաններ, որոնք օգնում են առավել պարզ և մատչելի կերպով յուրացնել նյութը։ Իսկ փոդքասթում այդ վարժությունների պրակտիկ բացատրություններն են, տեխնիկաների կիրառումըլ։
Խորհուրդներ․
- Գրքույկը կարող եք տպել և աշխատել անմիջապես գրքույկի հետ՝ գրել, ջնջել, ինչպես կցանկանաք:
- Կարող եք նաև օգտվել ձեր նոթատետրից, իսկ գրքույկի հետ աշխատել որպես ռեսուրս:
- Աշխատելուն զուգահեռ կարող եք լսել փոդքաթի էպիզոդները՝ հերթականությամբ: