Մոդուլ #4: Ֆինանսական գրագիտություն

Ֆինանսական գրագիտություն մոդուլը HoT Վիրտուալ քոլեջի թվով չորրորդ մոդուլն էր, որը մեկնարկեց 2022թ. հոկտեմբերի 26-ին։ 

Ֆինանսական գրագիտությունը գիտելիքների ու հմտությունների ձեռք բերման գործընթաց է, որն օգնում է իմանալ, թե որտեղից է սկսվում եկամուտ ունենալու ճանապարհը, ինչ որոշումներ են կայացնվում այդ ճանապարհի յուրաքանչյուր խաչմերուկին՝ ունենալով սահմանափակ ռեսուրսներ, ինչպես արդյունավետ տնօրինել ու կառավարել սահմանափակ ռեսուրսները և ինչպես անընդհատ ավելացնել դրանք։

Ֆինանսական գրագիտություն մոդուլը ներառում էր հիմնականում անձնական ֆինանսների և անհատի ֆինանսական որոշումների կայացման գործընթացի կարևոր տարրերը՝ ներկայացնելով դրանց իմաստային ու օգտագործման սխեմաները:  Մոդուլի նպատակն էր ծանոթացնել մասնակիցներին առօրյայում օգտագործվող տնտեսագիտական հասկացությունների և դրանք առավել արդյունավետ գործածման ձևերի հետ՝ տրամադրելով տեսական մատչելի գիտելիքներ և դրանց գործնական կիրառման ձևերը: Վերջիններս հիմնված են ՀՀ-ում առկա գործիքների և գործընթացների վրա:

Ֆինանսական գրագիտություն մոդուլը դասավանդեց Արմենուհի Հովակիմյանը՝ մասնագիտությամբ տնտեսագետ, ով աշխատանքային գործունեությունն իրականացնում է ֆինանսական ոլորտի կապիտալի շուկայի ուղղվածությամբ: 2017 թվականից հանդիսանում է Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների Միության գլխավոր քարտուղարի տեղակալը: 

Վեց շաբաթների ընթացքում ուսանողներին տրամադրվեցին վիդեոդասեր և անցկացվեցին ամենշաբաթյա ինտերակտիվ հանդիպումներ: Մոդուլի ուսումնական ծրագիրը կազմված էր այնպես, որ մոդուլն ավարտելով մասնակիցը.

  • կկարողանա կազմել անձնական բյուջե և կազմակերպել պարզագույն ֆինանսական պլանավորում, 
  • կկարողանա կատարել պարզագույն տնտեսագիտական հաշվարկներ և գործողություններ, 
  • պատկերացում կկազմի ֆինանսական կազմակերպությունների տարբեր տեսակների գործունեության մասին, 
  • կծանոթանա ֆինանսական աշխարհի նոր գործիքների և դրանց փիլիսոփայության հետ, 
  • կկարողանա կիրառել տնտեսագիտական գործիքները (ֆինանասական կազմակերպությունների կայքեր, ծրագրեր), 
  • կկարողանա կարդալ և հասկանալ տնտեսական վիճակագրություն:

  Ընդհանուր առմամբ այս մոդուլի շրջանակում HoT  Վիրտուալ քոլեջի ուսանողները հանձնել են 5 ընթացիկ և 1 ավարտական թեստ:

Ահա HoT Վիրտուալ քոլեջի Ֆինանսական գրագիտություն մոդուլի լավագույն 10 HoT ուսանողները՝ ըստ ցուցաբերած լավագույն արդյունքի, ներկայացված են ստորև: Լավագույն ուսանողների, խմբերի և դեսպանների համար գործում են խրախուսման անհատական մեխանիզմներ։

Տեղ #1

Ելենա Հովհաննիսյան

HoT Թիմ՝ Մտքի արծիվներ

Գեղարքունիք,
Գավառ

Տեղ #2

Անահիտ Ռուբինյան

HoT Թիմ` Մտքի արծիվներ

Գեղարքունիք,
Գավառ

Տեղ #3

Նարինե Փարսյան

HoT Թիմ` The Geniuses

Գեղարքունիք,
Սևան

Տեղ #4

Արփինե Դավթյան

HoT Թիմ՝ Մոնթե

Գեղարքունիք, Վերին Գետաշեն

Տեղ #5

Լիանա Ադիլխանյան

HoT Թիմ` The Invincibles

Գեղարքունիք, Մարտունի

Տեղ #6

Էդուարդ Բարոյան

HoT Թիմ՝ The Hot Creators of Hot Academy

Գեղարքունիք,
Կալավան

Տեղ #7

Նելլի Բայրամյան

HoT Թիմ` iReality

Տավուշ, Նոյեմբերյան

Տեղ #8

Լիլիա Գալստյան

HoT Թիմ` Անտեսանելի զինակիրներ

Գեղարքունիք, Ճամբարակ

Տեղ #9

Լիլիթ Աբաչյան

HoT Թիմ` Անտեսանելի զինակիրներ

Գեղարքունիք,
Կարմիրգյուղ

Տեղ #10

Արամ Կարապետյան

HoT Թիմ` Մոնթե

Գեղարքունիք,
Ծաղկունք

HoT ուսանողների կարծիքներ

Քանի որ ծրագիրը կիրառում է ճկուն և ուսանողակենտրոն մոտեցում, մենք մշտապես  կապի մեջ ենք գտնվում մեր ուսանողների ու դասախոսների և հրավիրված խոսնակների հետ՝ իմանալու յուրաքանրչյուրի կարծիքն ու դիտարկումները, մեզ հետաքրքիր ու անհրաժեշտ է լսել արձագանքը ծրագրի մասին, որպեսզի կարողանանք բարելավել ծրագիրը և առավելագույնս ծառայեցնել շահառուներին։ Այդ նպատակով յուրաքանչյուր մոդուլի հետո իրականացվում է հարցում։