HoT Վիրտուալ քոլեջ. շաբաթ #18

Ողջո՜ւյն մեր սիրելի HoT Ուսանողներ, 

Մոտեցան մեր ամենասպասված օրերը՝ դեմառդեմ աշխատարանները: Վերջապես բոլորիդ հետ կհանդիպենք: 
Այս շաբաթվա աշխատարանները վարելու է #7` Ձեռներեցության Գրագիտություն մոդուլի դասավանդող Սերգեյ Թանթուշյանը
Հանդիպման վայրեր.
ք.Երևան, հունվարի 27-ին, ժամը 18:30-21:30, հասցե՝ ԷՕՆ co-working, Բայրոնի 8ա
ք.Բերդ, հունվարի 28-ին, ժամը 11:00-14:00, հասցե՝ Բերդի Կանանց Ռեսուրս Կենտրոն, Դավիթ Անհաղթ 1
ք.Իջևան, հունվարի 28-ին, ժամը 17:00-20:00, հասցե՝ Նովել արվեստանոց-թեյարան, Երևանյան 6/6
ք.Գավառ, հունվարի 29-ին, ժամը 11:00-14:00, հասցե՝ «Գավառի Երիտասարդների Տուն» բաց երիտասարդական կենտրոն, Սայադյան 3
ք.Սևան, հունվարի 29-ին, ժամը՝ 16:00-19:00, հասցե՝ Բոհեմ սրճարան

_ _ _
Աշխատարանի նպատակն է.
1. ապագա և ներկա ձեռներեցներին օժանդակել՝ հղկելու առկա բիզնես մտահաղացումները, այն է՝ HoT Գաղափարները, 
2. հետաքրքրասեր և նոր գիտելիքները արժևորող երիտասարդներին օժանդակել հասկանալու ձեռներեցության տրամաբանությունը՝ բիզնես գաղափարի Բիզնես Մոդելի Պատկերի 9 էլեմենտների մշակման միջոցով:
_ _ _
Նշենք, որ այս հմտությունների շնորհիվ ուսանողներին հեշտ կլինի դիմել գարնանը մեկնարկվելիք HoT Ինկուբատորին, որի արդյունքում 30 գաղափարներին կկցվեն մենթորներ և 17 գաղափարներ կֆինանսավորվեն
_ _ _
Հիշեցնում ենք, որ աշխատարանների մասնակցությունը պարտադիր է Ձեռներեցության Գրագիտության մոդուլից 20 միավոր ստանալու համար:
_ _ _
Ձեռներեցության Գրագիտություն մոդուլից դուք արդեն կատարել եք հետևյալը.
1. Մասնակցել եք Գաղափարների HoT Տոնավաճառին, կազմել եք թիմ, քննարկել եք բազմաթիվ բիզնես գաղափարներ, ընտրել եք մեկը, ներկայացրել եք այն ձեև դասավանդողին՝ Սերգեյ Թանթուշյանին, ստացել եք իր առաջարկությունները, և վերջնական տարբերակը ներկայացրել եք բոլոր ուսանողների առջև
2. Սովորել եք Բիզնես Մոդելի Պատկերի 9 էլեմենտները՝ Սերգեյի տեսանյութերի և ինտերակտիվ հանդիպումների, հրավիրված խոսնակների HoT Զրույցների օգնությամբ
3. Յուրաքանչյուր շաբաթվա հանձնարարությունների ընթացքում լրացրել եք ձեր HoT Գաղափարի Բիզնես Մոդելի Պատկերի էլեմենտները: 
_ _ _
Այս ընթացքում դուք փոփոխել եք ձեր HoT Գաղափարը, և դեռ շատ հնարավոր է էլի փոփոխեք այն: Եթե դեռևս չեք կողմնորոշվել՝ օգտվեք մեր կողմից ֆեյսբուքյան փակ խմբում առաջարկված 34 գաղափարների տարբերակներից:
_ _ _
Աշխատարանը տևելու է մոտավորապես 3 ժամ, հետևյալ տրամաբանությամբ.
  • Գրանցում և ծանոթացում
  • Կանոնների ներկայացում
  • Դասախոսություն 
  • Հարց ու պատասխան
  • Հանձնարարության տրամադրում  
  • Խմբերով աշխատանք
  • Խմբային ներկայացումներ:
_ _ _
Մասնակցության կանոնները կտրամադրվեն մասնակիցներին և ծանոթանալուց հետո միայն՝ կստորագրվեն նրանց կողմից: 
Կանոններն են. 
(1) պատրաստ եմ ակտիվ մասնակցել
(2) չկան սխալ հարցեր
(3) կբարձրաձայնեմ ցանկացած անհարմարություն, որ ունեմ
(4) պատրաստ եմ կիսվել իմ փորձառությամբ և օգուտ տալ մյուսներին
(5) պարտավորվում եմ գաղտնի պահել մյուս մասնակիցների բիզնես գաղափարները
(6) խորհուրդները կընդունեմ կառուցողական և ոչ թե նեղացնող
(7) կփորձեմ ներառել խորհուրդները իմ բիզնես մոդելի մեջ:
_ _ _
Եթե գրանցվում եք, ուրեմն 99,5% պետք է հավաստիանանք, որ գալու եք: Մենք հոգում ենք ձեր մասնակցության բոլոր ծախսերը: 
Շատ կարևոր է, որ աշխատարանին ներկա լինի այն թիմը, որը տվյալ HoT Գաղափարի վրա է աշխատում: Սակայն եթե հարգելի պատճառով ձեր թիմի անդամը չի կարողանում ներկայանալ աշխատարանին, նրանք կարող են իրենց թիմին միանալ հեռակա՝ լավ ինտերնետային կապը կապահովվի բոլոր 5 վայրերում:
_ _ _
Մասնակիցները պետք է ներկայանան մոտիվացված, իսկ լավ տրամադրությունը արդեն կապահովվի մեր կողմից: 
_ _ _
Աշխատարանը մեր ուժերով նկարահանելու ենք: 
_ _ _
Աշխատարանի ընթացքում լինելու է շատ հետաքրքիր և համեղ հյուրասիրություն: 
_ _ _
Աշխատարանին մասնակցությունից առաջ ուղղակի կատարեք մոդուլի վիրտուալ դասարանում տեղադրված ԲՈԼՈՐ հանձնարարությունները: Մենք տեղում մասնակիցներին կտրամադրենք աշխատանքի համար անհրաժեշտ պարագաները: 
 
Գրանցման հղումը՝ դասարանում, վերջնաժամկետը՝ հունվարի 25, 19:30: 
 
Սիրով, 
HoT Ակադեմիա
 

Եթե հարցեր ունեք, կարող եք գրել մեզ նամակ (info@hotacademy.org) կամ ֆեյսբուքյան էջին։

Ձեզ կարող է հետաքրքրել