Մոդուլ #1: Թվային Գրագիտություն
Թվային գրագիտությունը HoT Վիրտուալ քոլեջի մեկնարկային մոդուլներից էր, որին ուսանողները միացան հենց կրթական բաղադրիչի մեկնարկից՝ 2022թ. սեպտեմբերին։
Ուսումնական ծրագիրը կազմված է «Լինասթեր» ստարտափի կողմից, որը հանդիսանում է թվային առաջադրանքների աութսորսինգ ընկերություն, ով համագործակցում է տարբեր երկրների պատվիրատուների և հաճախորդների հետ՝ վերապատրաստված վիրտուալ օգնականների խմբի միջոցով։ «Լինասթերը» նաև թվային գործիքների և հմտությունների վերաբերյալ առցանց դասընթացների արտադրող է, և հատուկ 5-շաբաթյա կրթական ծրագիր էր կազմել HoT Ակադեմիայի ուսանողների համար, հաշվի առնելով ծրագրի թիրախային լսարանի կարիքներն ու առաձնահատկությունները։
Սովորելու 5 շաբաթների ընթացքում մոդուլի երկու դասախոսները՝ Արփինե Գրիգորյանն և Լիլիթ Խաչիկյանը ներկայացրեցին թվային միջավայրում շփվելու և աշխատելու հիմնական բազային գիտելիքներն և թվային հմտությունները, որոնք անհրաժեշտ են բոլորիս մեր առօրյա անձնական և մասնագիտական կյանքում:
Մոդուլի ուսումնական ծրագրում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են առցանց հաղորդակցման գործիքները և էթիկան, արդյունավետ առցանց աշխատանքի թվային գործիքները, ընդհանուր թվային գրագիտությունը և այլ ոլորտային թեմաներ: Յուրաքանչյուր շաբաթ ուսանողների համար հասանելի էին դառնում տվյալ թեմայի վերաբերյալ տեսանյութերը և օժանդակ նյութերը, ինչպես նաև կազմակերպվում էր շաբաթական վիրտուալ ինտերակտիվ հանդիպում դասախոսների հետ։ Ընդհանուր առմամբ այս մոդուլի շրջանակում HoT Վիրտուալ քոլեջի ուսանողները հանձնել են 6 ընթացիկ տեստեր և 1 ավարտական տեստ:
Ծրագրի մասին մոտավոր պատկերացում ունենալու համար կարող եք նայել մեր YouTube-յան ալիքի համապատասխան տեսանյութերի շարքը
Ահա HoT Վիրտուալ քոլեջի Թվային գրագիտություն մոդուլի լավագույն 10 HoT ուսանողները՝ ըստ իրենց կողմից ստացված գնահատականների: Լավագույն ուսանողների, խմբերի և դեսպանների համար գործում են խրախուսման անհատական մեխանիզմներ։
Տեղ #1 - 96,3%
Ելենա Հովհաննիսյան
HoT Թիմ՝ Մտքի արծիվներ
Գեղարքունիք,
Գավառ
Տեղ #2 - 95,7%
Իրինա Սաֆարյան
HoT Թիմ՝ Y8
Տավուշ,
Աչաջուր
Տեղ #3 - 95,4%
Միլենա Կռոյան
HoT Թիմ` Y8
Գեղարքունիք,
Սարուխան
Տեղ #4 -94,9%
Սվետա Սաֆարյան
HoT Թիմ` The Geniuses
Տավուշ,
Աչաջուր
Տեղ #5 - 94,3%
Նելլի Գևորգյան (HoT Դեսպան)
HoT Թիմ` Մտքի արծիվներ
Տավուշ,
Նոյեմբերյան
Տեղ #6 - 93,9%
Անահիտ Ռուբինյան
HoT Թիմ` Մտքի արծիվներ
Գեղարքունիք,
Գավառ
Տեղ #7 - 92,4%
Սաթենիկ Մելոյան
HoT Թիմ` Y8
Գեղարքունիք,
Գավառ
Տեղ #8 - 91,5%
Նարինե Փարսյան
HoT Թիմ` The Geniuses
Գեղարքունիք,
Սևան
Տեղ #9- 89,7%
Սամվել Մանուկյան (HoT Դեսպան)
HoT Թիմ` Մոնթե
Գեղարքունիք,
Գավառ
Տեղ #10 - 89,6%
Մելինե Գաբրիելյան
HoT Թիմ` Անտեսանելի զինակիրներ
Գեղարքունիք,
Վարդենիկ
HoT ուսանողների կարծիքներ
Քանի որ ծրագիրը կիրառում է ճկուն և մարդակենտրոն մոտեցում, մենք մշտապես կապի մեջ ենք գտնվում մեր ուսանողների ու դասախոսների և հրավիրված խոսնակների հետ՝ իմանալու յուրաքանրչյուրի կարծիքն ու դիտարկումները, մեզ հետաքրքիր ու անհրաժեշտ է լսել արձագանքը ծրագրի մասին, որպեսզի կարողանանք բարելավել ծրագիրը և առավելագույնս ծառայեցնել շահառուներին։ Այդ նպատակով յուրաքանչյուր մոդուլի հետո իրականացվում է հարցում։ Օրինակ այս մոդուլի հարցման արդյունքում այն հարցին, թե արդյո՞ք HoT ուսանողները ցանկանում են առավել խորացնել թվային գրագիտության իրենց հմտությունները՝ 73.2%ը դրական են պատասխանել: Այս արդյունքները, ինչպես նաև ուսանողների առաջարկությունները հաշվի կառնվեն HoT Ակադեմիայի 2023-2024թթ. իրականացվելիք կրթական ծրագրերի նախագծման ժամանակ: