HoT Վիրտուալ քոլեջ՝ շաբաթ #4

HoT Վիրտուալ քոլեջը հետաքրքիր բովանդակություն է պատրաստել 4-րդ շաբաթվա համար։ Այս շաբաթվա նյութերն արդեն հասանելի են՝ համապատասխան մոդուլների վիրտուալ դասարաններում։ Հուսով ենք ուսանողներն արդեն գիտեն, ինչպես նաև առաջադրանքները վիրտուալ դասարաններում, լրացնել թեստերը , նայել հավելյալ նյութերը, ինչու չէ ՝ նաև վայելել սովորելու ընթացքը։

Մեր HoT  ուսանողներից ակնկալում ենք, որ

  • չկորցնեն էներգիան, հետաքրքրությունն ու ցանկությունը նոր բաներ սովորելու։ Կարճ ասած՝ գործը կիսատ չթողնեն, քանի որ առջևում դեռ շատ հետաքրքիր բաներ են սպասվում։ Այդ թվում նաև մրցանակներ ու նվերներ լավ առաջադիմություն ունեցող ուսանողներին։

  • կարգավորեք ներթիմային և  դեսպանների հետ հաղորդակցությունը։ Դեսպանների պարտականություններն են ուղարկել հիշեցումներ խմբին ու ասել թիմակիցներին, որ միանան դասերին ու օնլայն հանդիպումներին։ Նրանք ուղղորդում են ստանում ծրագրային թիմից։ Դեսպանները դասերը սովորելուն զուգահեռ նաև վերցրել են թիմակիցներին ուղղորդելու պատասխանատվությունը, ինչի համար առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում նրանց։ Խնդրում ենք գնահատել ձեր թիմի դեսպանի ջանքերը։

  • Այս շաբաթվանից կմեկնարկեն առցանց հանդիպումներ թիմերի հետ։ Քանի դեռ հստակ չեն մարզային այցելությունների օրերը, տեղի կունենան առցանց հանդիպումներ,որպեսզի կարողանանք ուսանողներից կարծիք լսել ու ավելի լավ ծանոթանալ միմյանց։

Ինչ է սպասվում այս շաբաթ․ 

1) Թվային գրագիտություն։ Այս շաբաթ անդրադառնալու ենք երկու հիմնական թեմաներին՝« Արդյունավետության համակարգեր եւ թվային փաստաթղթեր» ու «Տվյալների բազաներ եւ նախագծերի կառավարում»։ Համապատասխան առաջադրանքները դրված են վիրտուալ դասարանում։ 

2) Հաղորդակցման գրագիտություն։ Այս շաբաթ շարունակում ենք խոսել գրավոր հաղորդակցության մասին՝ «Գրավոր խոսքի առաջին կառուցվածքը՝ շրջված եռանկյունի» և «Գրավոր խոսքի երկրորդ կառուցվածքը՝ ռազմական մեթոդ» թեմաների շրջանակում։ Իհարկե, կա  հանձնարարություն և ինտերակտիվ հանդիպում դասախոսի հետ՝ հոկտեմբերի 13-ին, ժ․ 20:30- 21:30

3) Հաղորդակցություն օտար լեզվով։ ՎԵՐՋԱՊԵՍ։ Կարծես բոլորն արդեն անցան գիտելիքների ստուգման փուլը։ Այս շաբաթվանից սկսում են անգլերենի դասերը՝ համապատասխանաբար երեք խմբերում։ Յուրաքարնչյուր ուսանող պետք է ստացած լինի անհատական հրավեր՝ համապատասխան խումբ։ Ի դեպ, այն ուսանողներն, ովքեր անցել են անգլերենի իմացության երկու տեստերը կստանան վկայագրեր, որտեղ կնշվի, թե գրավոր և բանավոր իմացության որ մակարդակի են համապատասխանում իրենց գիտելիքները այս փուլում։ Այս շաբաթ տեղի կունենան նաև առաջին ինտերակտիվ հանդիպումները բոլոր երեք խմբերի համար՝ տեսեք ստորև ժամանատախտակը։

4) Շաբաթվա ինտերակտիվ հանդիպումներ․ 

  • Հոկտեմբերի 13-ին, ժ․ 20:30-21:30 – Հանդիպում Սերգեյ Թանթուշյանի հետ 

  • Հաղորդակցությունն օտար լեզվով/անգլերեն/ մոդուլի դասախոսի հետ։
    3.1 խումբ -հոկտեմբերի 17-ին,ժ․ 18:00
    3.2.խումբ- հոկտեմբերի 18-ին ժ․ 18:00
    3.3 խումբ – հոկտեմբերի 18-ին ժ. 19:00

Ինչ ենք արել անցած շաբաթ` ունեցել ենք ինտերակտիվ հանդիպումներ ․

  • Հաղորդակցության մոդուլի դասախոս Սերգեյ Թանթուշյանի հետ
  • Թվային հաղորդացկության մոդուլի դասախոսներ Լիլիթ Խաչիկյանի և Արփինե Գրիգորյանի հետ
  • Հայտարարվել են երեք ամենաարդյունավետ դեսպանները առաջին շաբաթվա արդյունքների հիմա վրա։ Շնորհավորում ենք Նելլի Գևորգյանին -«Մտքի Արծիվներ» թիմին, Մանե Կիրակոսյանին- «Անտեսանելի զինակիրներ» թիմին և Էլիզա Հարությունյանին – «The HoT Creators of HoT Academy» թիմին։
  • Անցած շաբաթ ծրագրային թիմը մշակել  է նաև յուրաքանչյուր ուսանողի, խմբի ու դեսպանի մոտիվացիոն սխեման, որի մասին շուտով կտեղեկացնենք։

  • Եթե հարցեր ունեք, կարող եք գրել մեզ նամակ՝ info@hotacademy.org կամ  ֆեյսբուքյան էջին։

Ձեզ կարող է հետաքրքրել