HoT Վիրտուալ քոլեջ․ շաբաթ #2

Առաջին շաբաթը բարեհաջող հաղթահարել ենք, և շարժվում ենք առաջ։ Չնայած բոլոր տեխնիկական և բովանդակային խնդիրների, դիմակայել ենք արտաքին աշխարհի մարտահրավերներին ու շարժվում ենք դեպի HoT Ակադեմիայի վիրտուալ քոլեջի («Կրթվի՛ր ապագայիդ համար») 2-րդ շաբաթ։ Արդեն հասանելի են երկրորդ շաբաթվա նյութերը՝ համապատասխան մոդուլների վիրտուալ դասարաններում։

Ինչ ենք արել անցած շաբաթ

Բացի իրար հետ ծանոթանալուց, ունեցել ենք ինտերակտիվ հանդիպումներ՝

Ինչ է սպասվում այս շաբաթ

Աշխատելու և սովորելու ենք մեկ շաբաթ առաջ մեկնարկած երեք մոդուլների շրջանակում։

1) Թվային գրագիտություն։ Շաբաթվա թեման է համացանցի կառուցվածքն ու հնարավորությունները։ Կխոսենք համացանցային և բջջային համակարգերի մասին։ Կներկայացնենք առցանց ծառայությունները, տարբեր համակարգերում էլեկտրոնային հաշիվները, հղումները եւ դրանց կառուցվածքը, որոնման համակարգերը եւ բջջային հավելվածները: Այս շաբաթ կիմանաք համացանցային տեխնոլոգիանների, ֆայլերի և առավել հաճախ օգտագործվող երեւույթների ու ծրագրերի մասին, ինչպես նաև կկարողանա «կարդալ» հղումները և կայքէջերի հասցեները, ելնելով իրենց կառուցվածքից։ Ուսանողներն ունեն չգնահատվող առաջադրանքներ և գնահատվող թեստ՝ համապատասխան վերջնաժամկետներով։

2) Հաղորդակցման գրագիտություն։ Սպասվում է երեք հիմնական թեմաներ՝ #1 Պարազիտ բառերը; # 2 Յոթ կախարդական բառերը; # 3 Ձայնի գործիքը և ինչպես այն օգտագործել։Այս շաբաթ կա գնահատվող հանձնարարութուն, վերջնաժամկետը հոկտեմբերի 5-ն է:

3) Հաղորդակցություն օտար լեզվով։ Առաջին շաբաթվա գրավոր թեստի հիման վրա պետք է մասնակցեք նաև բանավոր թեստին։ Այսինքն այս շաբաթ՝ տնային չկա։

4) Շաբաթական ինտերակտիվ հանդիպումներ․ 

  • Սեպտեմբերի 30, 14:00-15:00 – Հանդիպում հաղորդակցության մոդուլի դասախոսի հետ 
  • Հոկտեմբերի 3 – 18:00-19:00 – Հանդիպում Թվային գրագիտություն մոդուլի դասախոսների հետ։

Ձեզ կարող է հետաքրքրել