Բարի գալուստ HoT Ակադեմիայի շաբաթական թարմացումների բաժին։ Յուրաքանչյուր շաբաթ այստեղ կգրենք, թե ինչ ենք սովորել նախորդ շաբաթվա ընթացքում, ինչ հանդիպումներ ենք ունեցել և ինչ է սպասվում առաջիկայում։
HoT Ակադեմիայի «Կրթվի՛ր ապագայիդ համար» ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին։ Ակադեմիան ներառում է յոթ մոդուլներ՝ 1) Թվային գրագիտություն 2) Հաղորդակցման գրագիտություն 3) Հաղորդակցություն օտար լեզվով 4) Ֆինանսական գրագիտություն 5) Իրավական գրագիտություն 6) Հյուրընկալության հիմունքներ 7) Ձեռնարկատիրական գրագիտություն:
Ինչ է սպասվում
Առաջին երեք մոդուլները կմեկնարկեն սեպտեմբերի 21-ից և կընթանան զուգահեռ։ Չորրորդից յոթերորդ մոդուլները կմեկնարկեն ավելի ուշ՝ ավարտվելով դեկտեմբեր ամսին։ Ակադեմիան հաջողությամբ ավարտելու համար անհրաժեշտ է անցնել բոլոր մոդուլները և հավաքել բավարար միավորներ բոլոր թեմաներով։ Յուրաքանչյուր մոդուլ ունի Google Classroom-ի առանձին հղում, որտեղ կտեղադրվեն շաբաթական դասերի
բովանդակությունը, ինչպես նաև տեղադրված կլինի մոդուլի տեղեկատվական գրքույկը։ Նոր ուսումնական նյութերը հրապարակվելու են յուրաքանյուր չորեքշաբթի։
1) Թվային գրագիտություն։ Առաջին շաբաթվա ընթացքում կծանոթանաք դասընթացի թեմաներին, կիմանաք որքան ժամանակ պետք է տրամադրեք այս դասընթացին և ինչպիսի ներգրավածություն է անհրաժեշտ այն հաջողությամբ ավարտելու համար։ Ինչպե՞ս արդյունավետ սովորել՝ օգտագործելով տրամադրված լրացուցիչ ռեսուրսները և նյութերը:
Կիմանաք, թե ինչպիսի՞ թեստեր կլինեն դասընթացի ընթացքում:
2) Հաղորդակցման գրագիտություն։ Առաջին շաբաթվա ընթացքում քննարկելու ենք թե ինչու է հաղորդակցությունն ընդհանրապես հայտնվել աշխարհի առաջադեմ բիզնես դպրոցների ուսումնական պլաններում, ինչ եք դուք սպասում դասից ու ինչ է առաջարկում մոդուլը ձեզ։
3) Հաղորդակցություն օտար լեզվով։ Առաջին շաբաթվա ընթացքում պետք է անցնեք անգլերեն լեզվի իմացության գրավոր թեստ, որպեսզի կարողանանք մասնակիցներին խմբավորել ըստ իմացության մակարդակների (երեք խմբերի) և հետագա ուսուցումն այնպես կազմակերպենք, որ մաքսիմալ օգտակար ու տեղին լինի՝ սովորեք այն, ինչ չգիտեք և չձանձրանաք։ Տեստն արդեն տեղադրված է համապատասխան հղումով, մտեք google classroom և լրացրեք մինչև սեպտեմբերի 24-ը։
Ինտերակտիվ հանդիպում․ Հաշվի առնելով ներկա իրավիճակը և կարևորելով բոլորիս անվտանգությունը նաև թվային միջավայրում, HoT Ակադեմիան սեպտեմբերի 22-ին, ժամը 17:00-18:00 կազմակերպում է «Անվտանգությունը թվային միջավայրում» և «Անձնական ֆինանսները ճգնաժամերի ժամանակ» թեմաներով կարճ օնլայն հանդիպումներ HoT Ակադեմիայի դասախոսների հետ, ովքեր կներկայացնեն այն հիմնական քայլերը, որոնք պետք է անենք, որպեսզի անվտանգ պահենք մեր հաշիվները սոց․ ցանցերում, կարողանանք տարբերել սուտ տեղեկատվությունը ստուգված փաստերից, ինչը կօգնի ավելի զգոն ու սթափ մնալ այս լարված իրավիճակում, ինչպես նաև կներկայացնեն, ինչպես պատրաստված լինեն ֆինանսապես դիմակայելու ճգնաժամներին, պլանավորել անձնական ֆինանսները և չմատնվել խուճապի։
Գիտակցում ենք, որ բոլորին շատ դժվար է այս շրջանում կենտրոնանալ և մոտիվացիա ունենալ, բայց եկեք համատեղ ջանքերով ընդհանուր վստահելի, օգտակար ու ջերմ միջավայր ստեղծենք, որ շաբաթական երկու-երեք ժամ հաճելի և օգտակար բանի վրա ուզենանք ծախսել։In