ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀՌՉԱԿԱԳԻՐ
Մենք՝ 16 երկրից ավելի քան 70 երիտասարդ մասնագետներս, հավաքվել ենք Քանդասում (Իսպանիա)՝ քննարկելու Եվրոպայում գյուղաբնակ երիտասարդների առջև ծառացած կարևորագույն մարտահրավերներն ու խնդիրները: Անցած 2 տարիների ընթացքում իրականացված ցանցային տարբեր գործողությունների արդյունքում Գյուղական Երիտասարդական Եվրոպական 2-րդ Խորհրդարանը մշակել է այս հռչակագիրը, որն ուղղված է բարելավելու գյուղաբնակ երիտասարդների կյանքը: Մենք կոչ ենք անում եվրոպական ազգային և տեղական պետական մարմիններին, գյուղական զարգացման կազմակերպություններին և այլ շահագրգիռ կողմերին հաշվի առնել երիտասարդների կարիքներն ու կարծիքը և գործել համահունչ:
Բազմազան հնարավորություններ տնտեսական գործունեության համար
Գյուղի և քաղաքի ապրելակերպի և աշխատանքային պայմանների միջև կա զգալի տարբերություն: Գյուղատնտեսությունը և գյուղական զբոսաշրջությունն այլևս բավարար չեն գյուղական տնտեսությունը պահպանելու համար: Ուսումնասիրություններն ու զարգացումը, ինչպես նաև գյուղական տնտեսության դիվերսիֆիկացիան դարձել են ավելի կարևոր: Սոցիալական մերժվածությունը, գենդերային անհավասարությունը և գործազրկությունը շոշափելի խնդիրներ են: Սոցիալական բացառումը նմանատիպ տարածքներում սահմանափակում է ձեռնարկատիրական գործունեությունը: Ապրելակերպը փոփոխության է ենթարկվել և դրա հետ մեկտեղ նաև փոխվել է գյուղերի, աշխատատեղերի, սոցիալական գործունեության և միջանձնային հարաբերությունների ողջ կառուցվածքը:
Մենք ցանկանում ենք զարգացնել գյուղաբնակ երիտասարդների ձեռնարկատիրական կարողությունները և մոտիվացիան՝ կրթության և վերապատրաստման, ուսումնառության և աշխատանքի փոխանակման միջոցով, ինչը կնպաստի սոցիալական ադապտացիային և կապահովվի շրջակա միջավայրի պաշտպանությունը:
Մենք խնդրում ենք գյուղական ձեռներեցության զարգացման համար ստեղծել համապատասխան պայմաններ՝ բարելավել ֆինանսական աղբյուրների հետ կապը, բարձր ռիսկայնություն ունեցող նախագծերի համար ստեղծել աջակցության համակարգ և խթանել համագործակցությունը մասնավոր, ինչպես նաև պետական դերակատարների միջև:
Կայուն գյուղացիական տնտեսության և սննդի համակարգ
Ներկայիս սննդային համակարգը ազդում է շրջակա միջավայրի, աշխատողների իրավունքների և փոքր ֆերմերների կենսունակության վրա: Արտադրական գյուղատնտեսությունը և անասնաբուծությունը տարածված պրակտիկա է ամբողջ Եվրոպայում, ինչը ներառում է ջերմոցային գազերի արտանետում, կենսաբազմազանության անկում, հողի էրոզիայի առաջացում և ջրի աղտոտում: Փոքր ֆերմերները կորցնում են իրենց մրցունակությունն ու ուժն այս համակարգում: Նորարարության բացակայությունը խոչընդոտում է գյուղատնտեսական ոլորտի արդիականացմանն ու հարմարվողականացմանը, որոնք իրենց հերթին ուղղված են տնտեսական, կլիմայական և սոցիալական մարտահրավերների լուծմանը:
Մենք ԵՄ-ը և այլ համապատասխան ղեկավար մարմիններին կոչ ենք անում խթանել կայուն, օրգանական և անվտանգ սննդային համակարգի ստեղծմանը, ինչպես նաև աջակցել ֆերմերների ցանցային աշխատանքին՝ բարելավելով ֆինանսավորման մեթոդները և սերտիֆիկացման գործընթացը:
Մենք պահանջում ենք խթանել նորարարական սննդի մատակարարման ցանցերը `աջակցելով տեղական արտադրողների կարողություններին, ուղղահայաց և հորիզոնական համագործակցություններին և բարձրացնել տեղական արտադրանքի հանդեպ հարգանքը:
Ենթակառուցվածքային և թվային կապ
Երիտասարդների համար գյուղական տարածքների գրավիչ լինելը կապված է հասանելիության հետ: Հասարակական տրանսպորտը և լավ վիճակում գտնվող ճանապարհները կարևոր նշանակություն ունեն գյուղաբնակների փոխադրման համար: Գյուղական բնակավայրերն ավելի վատ են կապակցված, քան քաղաքները, ինչը զգալիորեն ազդում է լայնածավալ ցանցային աշխատանքի իրականացման համար, նշենք նաև, որ գերարագ լայնածավալ համագործակցության իրականացումն Եվրոպայի թիրախային հարցերից մեկն է:
Մենք պահանջում ենք պետական և մասնավոր ներդրումների ավելացում, լայնաշերտ ցանցային համագործակցության և գյուղական բնակավայրերը միմյանց կապող ենթակառուցվածքների ստեղծման համար, ինչի արդյունքում կստեղծվի հանրային ծառայությունների հավասար մատչելիություն և ձեռներեցության խթանում:
Մենք պահանջում ենք ռազմավարության մշակում, որի շնորհիվ կլուծվի քաղաքային և գյուղական տարածքների միջև անջրպետի խնդիրը և կկանխի այն՝ ստեղծելով համագործակցական կապ թվային գործիքների օգտագործման, դրամահավաքի, կամավորության և ցանցային համագործակցության միջոցով:
Հասարակական ծառայությունների հասանելիություն և որակ
Գյուղական տարածքներում գոյություն ունի հասարակական ծառայությունների մատչելիության և որակի խնդիր: Առողջապահության, կրթության, սոցիալական աջակցության և պետական կառավարման մարմինները կենտրոնացած են Եվրոպայի քաղաքային վայրերում, ինչն ենթադրում է անհավասար հասանելիություն և շատ հաճախ մարդկանց կարիքները չեն բավարարվում: Այս հաստատությունների անհասանելիությունն ոչ մի նորարարական լուծման չի ենթարկվում, ինչն էլ հաճախ մարդկանց բնակավայրի լքման պատճառ է դառնում:
Մենք պահանջում ենք տեղական կառավարական մարմինների հզորացում ֆինանսական գործիքների միջոցով: Ինչի շնորհիվ տեղական զարգացման համար մշակվելու են նոր ռազմավարություններ, իսկ հանրային ծառայություններում կգրանցվի աշխատատեղերի որակական փոփոխություն: Այս ամենը կնպաստի տարածաշրջանային և քաղաքային կենսապայմանների հավասարեցման և գյուղական բնակավայրերն առավել գրավիչ կդառնան:
Մենք պահանջում ենք աջակցել և հզորացնել տեղական քաղաքային իշխանություններն որոշումների կայացման գործընթացում: Տեղական կառավարման հզորացման հետ մեկտեղ կփոփոխվի նաև պետական ծառայությունների որակը:
Քաղաքացիական ներգրավվածություն և քաղաքական իրազեկություն
Շատ երիտասարդներ պայքարում են գյուղական վայրերում առկա ներուժի օգտագործման համար, սակայն գյուղաբնակ երիտասարդության ակտիվությունը թույլ է: Տեղական, տարածքային և ազգային իշխանությունների հանդեպ անվստահություն կա: Քաղաքական գործունեության փոխարեն երիտասարդները նախընտրում են զբաղվել հանգստի կազմակերպման կամ մարզական գործունեությամբ: Քաղաքացիական ներգրավվածության պակասը պայմանավորված է քաղաքական իրազեկվածության աջակցության և տեղեկատվության բացակայությամբ:
Մենք ցանկանում ենք, որ երիտասարդությունը ներգրավվի քաղաքական և սոցիալական կյանքին՝ թե՛ ազգային և թե՛ տարածաշրջանային մակարդակով:
Մենք պահանջում ենք որոշումների կայացման թափանցիկ գործընթացներ բոլոր մակարդակներում, հատկապես հրատապ հարցերում՝ ներառյալ կլիմայի փոփոխությունը, միջազգային հարաբերությունները և համերաշխությունը, որոնք ուղղակիորեն ազդում են երիտասարդ սերունդների վրա:
Եվրոպական Գյուղական Խորհրդարանը (European Rural Parliament) երկարաժամկետ արշավ է, որը լսելի է դարձնում գյուղաբնակ մարդկանց ձայնը Եվրոպայում՝ համագործակցելով քաղաքացիական հասարակության և պետական մարմինների հետ: Սա մի երիտասարդական շարժում է, որը ծառայում է որպես հարթակ երիտասարդներին գյուղական զարգացման գործընթացում ներգրավվելու համար: Սա մի կապող օղակ է Եվրոպայում գործող կազմակերպությունների և բարձրակարգ մասնագետների միջև: Այստեղ ներկայացվում են գյուղաբնակ երիտասարդների խնդիրները բոլոր շահագրգիռ կողմերին: