public_policy_monitoring

ՍՏԵՂԾՎԵԼՈՒ Է ՔՀԿ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ

“Զարգացման Սկզբունքներ” ՀԿ-ը ՛՛հանրային քաղաքականությունների մոնիթորինգի և բարելավման ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպել է 4-րդ կլոր սեղան-քննարկումն, որը նվիրված է եղել ՀՀ-թյան հարկային քաղաքականության մշակմանն ու բարելավմանը: Այս անգամ` կլոր սեղանի ընթացքում, քննարկվեցին շահութահարկի և կամավորների վերաբերյալ օրենսդրական հիմնախնդիրները և կարգավորումները :

public_policy_monitoring

Հիշեցնենք՝ ծրագրի նպատակն ուղղված է հարկային քաղաքականության ոլորտում ոչ առևտրային կազմակերպություններին վերաբերող փաստարկված հանրային քաղաքականության մշակմանն ու բարելավմանը: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել հարկային քաղաքականության ոլորտում կայուն ՔՀԿ շահերը համախմբող և պաշտպանող մեկ ընդհանուր մարմին՝ ՔՀԿ կոալիցիա, որն իրականացնելու է ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն և ռազմավարության մշակում:

public_policy_monitoring

Կոալիցիան՝ կոնսեսուսի արդյունքում, հարկային ոլորտում մշակելու է երկարաժամկետ ռազմավարություն, ինչպես նաև իրականացնելու է ոչ առևտրային ոլորտում հարկային քաղաքականության ձևավորման, մշակման և վերջնական հայեցակարգի հաստատման գործունեություն:

Ձեզ կարող է հետաքրքրել