ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՔՀԿ ՇԱՀԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

՛՛Զարգացման Սկզբունքներ ՛՛ՀԿ-ն հանրային քաղաքականությունների մոնիթորինգի և բարելավման ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում Մայիսի 13-ին Անի Պլազա հյուրանոցի Նաիրի սրահում կազմակերպվել է թվով հինգերորդ կլոր սեղան-քննարկումը: Այս անգամ աշխատանքային խումբը քննարկել է հարկման հատուկ համակարգերի հետ կապված առաջացող հիմնական խնդիրները: Մասնակիցները շարունակել են քննարկել նախորդ հանդիպումների ընթացքում ներկայացված դրամաշնորհ տերմինի հաշվապահական հաշվառման առանձնահատկությունների հետ կապված խնդիրները և ներկայացրել են դրամաշնորհ տերմինի վերաբերյալ իրենց նախընտրելի տարբերակներն ու առաջարկությունները:

DP peeting

՛՛Զարգացման Սկզբունքներ՛՛ ՀԿ-ն փորձագետ՝ Արմեն Պետրոսյանը, նշեց, որ կարևոր է վերոնշյալ խնդիրների ձևակերպման ճիշտ և կիրառելի տարբերակներ գտնել, որպեսզի հետագայում փոփոխությունների և բարելավման առաջարկներ անել արդեն ՀՀ կառավարությանը: Հիշեցնենք՝ ծրագրի նպատակն ուղղված է հարկային քաղաքականության ոլորտում ոչ առևտրային կազմակերպություններին վերաբերող փաստարկված հանրային քաղաքականության մշակմանն ու բարելավմանը:

DP peeting

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել հարկային քաղաքականության ոլորտում կայուն ՔՀԿ շահերը համախմբող և պաշտպանող մեկ ընդհանուր մարմին՝ ՔՀԿ կոալիցիա, որն իրականացնելու է ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն և ռազմավարության մշակում: Կոալիցիան՝ կոնսեսուսի արդյունքում, հարկային ոլորտում մշակելու է երկարաժամկետ ռազմավարություն, ինչպես նաև իրականացնելու է ոչ առևտրային ոլորտում հարկային քաղաքականության ձևավորման, մշակման և վերջնական հայեցակարգի հաստատման գործունեություն:

Ձեզ կարող է հետաքրքրել