Armenia Georgia Program

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՒ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող EU4Youth նախաձեռնության շրջանակներում հայկական «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ը` (Development Principles NGO), համագործակցելով Mercy Corps միջազգային կազմակերպության և վրացական «Բիզնես խորհրդատվական կազմակերպությունների ասոցիացիա» (ABCO)–ի հետ, իրականացնում է Սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանում և Վրաստանում (SEAG) ծրագիրը:

Covid19 համավարակի վտանգը մարտահրավեր է նետել բոլորին և այդ պատճառով SEAG ծրագրի շրջանակներում Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ը հուլիսի 6-ից սկսած, շաբաթական երեք անգամ կանոնավոր կերպով դասընթացներ է կազմակերպում հեռահար տարբերակով՝ օգտագործելով ZOOM հավելվածը: Սոցիալական ձեռնարկատիրության (ՍՁ) ոլորտի լավագույն փորձագետներն իրենց բազմամյա փորձառությունն ու գիտելիքներն են փոխանցում ծրագրի շրջանակներում կազմակերպվող հեռահար դասընթացների մասնակիցներին. յուրաքանչյուր դասընթացին մասնակցում է 50-60 հոգի: Վեբինարները բաղկացած են երեք հիմնական բաժնից՝ Սոցիալական ձեռնարկատիրություն, Բիզնեսի գործարար ծրագրի մշակում և կառավարում և ՍՁ-ի համար Ֆոնդերի հայթայթում: Այս բաժիններից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է 10-ը ենթաբաժնի: Հետաքրքրական է, որ մասնակիցների ոգևորության շնորհիվ կամավոր սկզբունքով կազմակերպվել են նաև Google Drive-ի, Google Suite-ի, ինչպես նաև մասնակիցների ՍՁ ոլորտի անձնական փորձառության փոխանակման հավելյալ դասընթացներ: Վստահ կարող ենք ասել՝ SEAG ծրագրի շրջանակներում կազմակերպվող այս հեռահար դասընթացները հիմնասյուն են դառնալու ՍՁ ոլորտի թարմ և նորարարական գաղափարների արարման, մշակման և կյանքի կոչման համար:

Social Entrepreneurship in Armenia and Georgia

SEAG ծրագրի մասին
SEAG ծրագիրն ուղղված է երիտասարդների շրջանում նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաև նոր հնարավորությունների ստեղծմանը, ինչը նպաստելու է սոցիալական էկոհամակարգի ամրապնդմանը, ինչպես նաև ՍՁ ոլորտում հավասար հնարավորությունների ստեղծմանը: Հայաստանում՝ ծրագրի տևողությունը 28 ամիս է: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում և Վրաստանում սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում երիտասարդության (18-30 տարեկան) ձեռնարկատիրական ներուժի ամրապնդումն է՝ նվազեցնելով անհավասարությունը, նպաստելով երիտասարդության միավորմանը և ներգրավմանը:

Ձեզ կարող է հետաքրքրել