EXCELTOUR
Գլխավոր » Ծրագրեր » Ընթացիկ ծրագրեր » Exceltour
Սևծովյան ավազանի երկրներում զբոսաշրջությունը զարգանում է շատ արագ և այն եկամտի և զբաղվածության կարևորագույն աղբյուրներից է համարվում: Հաշվի առնելով մեր օրերի միջազգային խոշոր մրցակցությունը՝ բնակավայրի գեղեցկությունը, հուշարձանների կամ տեսարժան վայրերի առկայությունը միայն բավարար չէ, որպեսզի տվյալ վայրը բնութագրվի որպես գրավիչ, բազմազան և մրցունակ: Զբոսաշրջության մեջ իրենց գերիշխող դերն ունեն այս ոլորտում գործող ձեռնարկությունները, որոնց գլխավոր նպատակն է հաճախորդներին առաջարկել բարձրակարգ ծառայություններ և նպաստել զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացմանը:
Ձեռնարկություններին զբոսաշրջության շուկայի աճի հետ շատ ավելի դժվար է համադրել բարձրակարգ ծառայություններ գումարած մրցակցային գներ բանաձևը: Հակառակ դեպքում պոտենցիալ հաճախորդներն ուղևորվում են դեպի խոշոր հանգստավայրեր կամ ընտրում են որևէ այլ հանգստավայրի տարբերակ: Այս հանգամանքի առկայությունը՝ շատ անգամ զուգորդվելով ֆինանսական ճգնաժամի հետ, կարող է իրական սպառնալիք դառնալ զբոսաշրջային միկրոընկերությունների կենսունակության համար:
«EXCELTOUR» ծրագրի շրջանակներում 5 երկրներից 6 գործընկերներ կազմակերպություններ նպատակ ունեն հաղթահարել այս մարտահրավերը՝ զբոսաշրջության մեջ ներգրավված ՓՄՁ-ներին ներկայացնելով բիզնեսի գերազանցության հայեցակարգը, որտեղ օգտագործվելու է որակի կառավարման եվրոպական հիմնադրամի միջազգայնորեն ճանաչված գերազանցության մոդելը (EFQM): Այս գերազանցության մոդելի նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման ապահովումը: Ծրագրի փուլերը հետևյալն են`
• Հմուտ փորձագետների խմբի պատրաստում, որոնք աջակցելու են ՓՄՁ-ներին
EFQM գերազանցության մոդելի կիրառության և հավաստագրման հանձնառության
ուղղությամբ (ուսումնական փաթեթ, փորձագետների վերապատրաստման ծրագիր):
✓ Միջազգային փորձագետների ընդհանուր ռեգիստրի ստեղծում
✓ ՓՄՁ-ների հավաստագրման նախապատրաստում
✓ ՓՄՁ գնահատում և սերտիֆիկացում
✓ Փորձի փոխանակում (ուսումնական այցեր) և ցանցային կապի հաստատում
Ծրագրի միջազգային լինելն առավել արժեքավոր ազդեցություն է թողնելու թիրախային խմբի վրա: Ակնկալվում է, որ ծրագիրը նպաստելու է ՓՄՁ-ների կայության ապահովմանը և ՛՛վարակիչ՛՛ ազդեցություն է ունենալու այլ ընկերություների համար:
– Այն ՓՄՁ-ները, որոնք կիրառելու են EFQM գերազանցության մոդելն օրինակելի դեր են խաղալու իրենց տարածաշրջանում և արտերկրում:
– Նախագծի ավարտից հետո EXCELTOUR ծրագրի շնորհիվ ստեղծված ցանցն երաշխավորելու է արդյունքների կայունությունն ու փոխանցելիությունը այլ աշխարհագրական տարածքներ:
– Միջազգային փորձի փոխանակում, ուսումնական այցեր՝ այս բաղադրիչները միջազգային գործարար կապերի և հետագա համագործակցության հիմնաքար են լինելու:
EXCELTOUR ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-թյան կողմից Սևծովյան ավազանի անդրսահմանային համագործակցության 2014-2020 ծրագրի միջոցով: Ծրագիրը կառավարվում է Ռումինիայի Տարածքային զարգացման և հանրային կառավարման նախարարության կողմից:
Այս հրապարակումը պատրաստվել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Զարգացման Սկզբունքներ հասարարական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: