ՍՁՀՎ ԾՐԱԳԻՐ
Գլխավոր » Ծրագրեր » Ընթացիկ ծրագրեր » ՍՁՀՎ ԾՐԱԳԻՐ
Սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանում և Վրաստանում
Նախագծի մասին
EU4Youth նախաձեռնության շրջանակներում Mercy Corps-ը և նրա գործընկերները`Բիզնես խորհրդատվական կազմակերպությունների ասոցիացիան (ABCO) և ՛՛Զարգացման Սկզբունքներ՛՛ՀԿ-ը Սոցիալական Ձեռնարկատիրությունը Հայաստանում և Վրաստանում (SEAG) ծրագրի շրջանակներում նպատակ ունի ներգրավել երիտասարդությանը սոցիալական փոփոխություններ նախաձեռնելուն:
Ծրագրի տևողությունը` 30 ամիս է 2020 թ. հունվարի 6 – 2022 թ. հուլիսի 6
Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում և Վրաստանում սոցիալական ձեռներեցության ոլորտում երիտասարդության (18-29 տարեկան) ձեռնարկատիրական ներուժի ամրապնդումն է՝ նվազեցնելով անհավասարությունը, նպաստելով երիտասարդության միավորմանը և ներգրավմանը:
Ծրագրի գլխավոր նպատակն է և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում, ներգրավել երիտասարդների առավել խոցելի խմբերին և մասնավորապես այն ձեռնարկություններին, որոնք աշխատում են լուծել ամենակարևոր սոցիալական և բնապահպանական խնդիրները, որպեսզի ծրագրի շնորհիվ հասնենք 3 հիմնական արդյունքի:

Երիտասարդ սոցիալական ձեռնարկատերերի կատարելագործված հմտություններ, թարմ գիտելիքներ և հնարավորություններ սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում:
Երիտասարդների սոցիալական ձեռնարկատիրական հաջողությունների արձանագրում՝ ներառյալ ֆինանսների կառավարում, բիզնես համակարգերի ամրապնդում, ցանցային և հիմնական շուկայական ոլորտներում:
Հայաստանում և Վրաստանում երիտասարդների շրջանում սոցիալական էկոհամակարգի ամրապնդում:
Ծրագիրը վերահսկելու և գնահատելու է այն ազդեցությունը, որը ձեռք է բերվելու երիտասարդ սոցիալական ձեռներեցների տնտեսական ցուցանիշների բարձրացման շնորհիվ, որպեսզի ծրագրի ավարտից հետո սոցիալական ոլորտում իրականացվող այս գործունեությունը շարունակական բնույթ կրի:
SEAG ծրագրի Բիզնեսի զարգացման և մենթորինգի բաղադրիչ
Այս բաղադրիչը սոցիալական ձեռնարկություններին և շահագրգիռ բոլոր կողմերին հնարավորություն է տալու բարձրացնել արտադրողականությունը, ներգրավել նոր աշխատակիցներ, դառնալ առավել գրավիչ հաճախորդ ֆինանսական ինստիտուտների համար, բարելավել վաճառքը և ձեռք բերել ավելի շատ շահույթ, ինչը երիտասարդների և համայնքային զարգացման համար սոցիալ-տնտեսական բարեկեցության և զարգացման հիմք է հանդիսանում:

Ծրագիրը սերտորեն համագործակցելու է բոլոր այն շահագրգիռ կողմերի հետ, որոնք միտված են սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը՝ հասարակական և միջազգային կազմակերպություններ, ասոցիացաներ Հայաստանում և Վրաստանում, որոնք համակարգում են սոցիալական ձեռնարկատիրությունների գործունեությունը, հիմք են հանդիսանում և ազդում են սոցիալական ձեռնարկատիրության քաղաքականության, օրենսդրական փոփոխությունների և առհասարակ նպաստում են ոլորտի առավել գրավիչ լինելուն:
Ֆինանսական աջակցության բաղադրիչ
Ծրագրի ֆինանսական աջակցության բաղադրիչն իրականացվելու է կենտրոնացված, նպատակային տարածքներում: Հայտարարվելու է դրամաշնորհային մրցույթ, որն իրականացվելու է երկու փուլով:

Փուլ 1. Նախագծի ձևաչափ: Այստեղ պետք է հայտատուն ներկայացնի տվյալներ սոցիալական ձեռնարկատիրության կառավարման, աշխատակիցների, ներառյալ երիտասարդների, կանանց, խոցելի խմբերի, փոքրամասնությունների մասին տեղեկատվություն, ինչպես նաև սոցիալական ձեռնարկատիրության բիզնես նախագծի գաղափար, հակիրճ նկարագրություն, ձեռնարկության սոցիալական առաքելության մասին տեղեկատվություն, ուղղակի և անուղղակի շահառուների վերաբերյալ տեղեկատվություն, նախնական բյուջե և ինքնաֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկատվություն:
Փուլ 2. Վերջնական հայտադիմումի ներկայացում: Հաջողակ հայտատուները հրավիրվելու են վերջնական (լիարժեք) դիմումի ներկայացման համար: Վերջնական հայտադիմումն իր մեջ ներառելու է բիզնես պլանի ձևաչափ, տեղեկատվություն հայտատուի մասին, սոցիալական առաքելության և կարևորության վերաբերյալ տեղեկատվություն, մանրամասն տեղեկություններ կառավարման և աշխատակիցների մասին, ներառյալ երիտասարդության, երիտասարդ կանանց և խոցելի խմբերի մասին տեղեկատվություն, ինչպես նաև ծրագրի նպատակ, իրականացման ժամանակացույց, առաջարկվող գործողություններ, ակնկալվող արդյունքներ, նախագծի հիմնավորում, անհրաժեշտություն, կարևորության նկարագրություն, շահույթ, ուղղակի և անուղղակի շահառուների քանակ, ծրագրի ազդեցություն, կայունություն, բնապահպանական բաղադրիչներ, մանրամասն բյուջե, ինքնաֆինանսավորման չափ և աղբյուրներ:



