ԱՐՑԱԽԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Գլխավոր » Ծրագրեր » Ավարտված ծրագրեր » Արցախի զարգացման ծրագիր
Լեռնային Ղարաբաղի հանրապետության Մարտունի, Մարտակերտ և Ասկերան գյուղերում Զարգացման Սկզբունքներ ՀԿ-նը իրականացնում է Անասնաբուծության զարգացման ծրագիրն, որի առաջնային նպատակը սոցիալապես անապահով 163 ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումն է: Առանցքային նպատակներից է անանսնապահության նոր մշակույթի ներդրումն Արցախում: Այդ նպատակով կազմակերպվել են նաև հատուկ մշակված դասընթացներ՝ անասնաբուծության և արդի անասնաբուժական խնդիրների վերաբերյալ: Ծրագիրն ունի երկու երկու հիմնական բաղադրիչ.
-Անասնապահություն
-Ցեղատեսակի բարելավում
Ծրագրի անասնապահական բաղադրիչի շրջանակներում ներգրավվել են 163 ընտանիք: Ծրագրի շնորհիվ ընտանիքներից յուրաքանչյուրն ստացել է մեկական հղի կով՝ փոքր ֆերմերային տնտեսություն ստեղծելու և զարգացնելու նպատակով: Ծրագրի բոլոր շահառուները մասնակցել են նաև տեսական և գործնական հատուկ մշակված դասընթացների՝ ֆերմաների ժամանակակից կառավարում թեմայով: Այս ամենից բացի ծրագրի մասնակիցներն ստացել են նաև տեխնիկական աջակցություն՝ անասնաբուժական դեղորայքի տեսքով:

Այսպիսով, յուրաքանչյուր ընտանիք հնարավորություն է ունենում բազմապատկել արտադրությունը, բարելավել ընտանիքի սննդակարգը և ապահովել սննդային բազմազանություն, ինչը չափազանց կարևոր է: Երեք տարի անց առաջնային շահառու ընտանիքներից յուրաքանչյուրը մեկական հղի կով և դասընթացների ընթացքում իր ձեռքբերած գիտելիքներն, որպես նվիրատվություն, փոխանցում է մեկ այլ անապահով ընտանիքի (հարևան կամ հենց իրենց գյուղից): Ծրագրի ցեղատեսակի բերալավման բաղադրիչի շրջանակներում Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ը համագործակցում է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի հետ, որպեսզի ձեռք բերի կենդանու բարձրորակ և սերտիֆիկացված սերմնահեղուկ՝ խոշոր եղջերավոր անասունների արհեստական սերմնավորման նպատակով (ԱՄՆ-ից ներկրված Շվեյցարական՝ Բրաուն և Ջերսի ցեղատեսակներ): Բարձրորակ սերմնահեղուկից բացի ծրագրի շրջանակներում Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ը տրամադրում է արհեստական սերմնավորման համար անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև տեսական և գործնական դասընթացներ, որոնք նախատեսված են համայնքային անասնաբույժների համար: Կենդանիների գենետիկական հատկանիշների բարելավումը ընտանիքներին օգնում է ստանալ տրամախաչված ցեղատեսակներ, որոնք կաթնարտադրության տեսանկյունից ունեն ավելի բարձր արդյունավետություն: Այս ծրագրի արհեստական սերմանվորման այս բաղադրիչի օգնությամբ մենք նպաստում ենք անասունների գենետիկական հատկանիշների բազմազանությանը:


