Մոդուլ #6: Հյուրընկալության հիմունքներ
Հյուրընկալության հիմունքներ մոդուլը HoT Վիրտուալ քոլեջի թվով վեցերորդ մոդուլն էր, որը մեկնարկեց 2022թ. դեկտեմբերի 21-ին։
Այս մոդուլի շրջանակներում տրամադրվեցին գործնական գիտելիքներ հյուրընկալության ոլորտի և դրա ենթաճյուղերի մասին, որոնք հիմնականում կապված են հյուրանոցների և ռեստորանների կառավարման և ժամանցային օբյեկտների ոլորտի հետ: Մոդուլը պատմում է ոլորտի հեղինակավոր մասնագետների և կայացած բիզնեսների փորձը: Այն կօգնի HoT ուսանողներին մշակել զբոսաշրջային արտադրանք, սկսել կամ զարգացնել իրենց բիզնեսը հյուրընկալության ոլորտում և բարելավել իրենց հմտությունները որպես հյուրընկալության ոլորտում պոտենցիալ աշխատակիցներ: Ուսուցումը կազմակերպվեց ինչպես տեսանյութերի այնպես էլ ինտերակտիվ հանդիպումների միջոցով: Մոդուլի ֆորմատային առանձնահատկություններից էր նաև դեմառդեմ աշխատարանի առկայությունը, որի ընթացքում ուսանողները կարողացան ցուցադրել յուրացված գիտելիքները. մասնավորապես կազմակերպվեցին աշխատարաններ Երևանում, Իջևանում, գ.Նորաշենում և Սևանում:
Հյուրընկալության հիմունքներ մոդուլը դասավանդեցին Արմենթրիփ եւ Հորիզոն թրեվել ընկերությունների ներկայացուցիչներ Անի Շալջյանը և Անի Մարտիրոսյանը։ 2014թ․ հիմնադրվելուց ի վեր ընկերությունն հյուրընկալել է ավելի քան 2000 զբոսաշրջային խումբ Հայաստանում և ունի վերադարձող հաճախորդներ 30%-ի չափով, ովքեր Հայաստան են վերադառնում երրորդ կամ չորրորդ անգամ։
Դասընթացի ընթացքում ուսանողները կատարել են 7 թեստային և ստեղծագործական հանձնարարություններ ինչպես նաև մասնակցել են ինտերակտիվ աշխատարանին:
Ահա HoT Վիրտուալ քոլեջի Հյուրընկալության հիմունքներ մոդուլի լավագույն 10 HoT ուսանողները՝ ըստ ցուցաբերած լավագույն արդյունքի, ընդ որում առավելագույն միավորներ ստացել են մի քանի ուսանող և կիսում են առաջին երեք հորզոնականները: Լավագույն ուսանողների, խմբերի և դեսպանների համար գործում են խրախուսման անհատական մեխանիզմներ։
Տեղ #1
Ելենա Հովհաննիսյան
HoT Թիմ՝ Մտքի արծիվներ
Գեղարքունիք,
Գավառ
Տեղ #1
Նաիրա Կարապետյան
HoT Թիմ՝ The Geniuses
Գեղարքունիք,
Մադինա
Տեղ #2
Անահիտ Ռուբինյան
HoT Թիմ` Մտքի արծիվներ
Գեղարքունիք,
Գավառ
Տեղ #2
Գոհար Արզումանյան(HoT դեսպան)
HoT Թիմ` iReality
Գեղարքունիք, Լիճք
Տեղ #2
Էդուարդ Բարոյան
HoT Թիմ՝ The Hot Creators of Hot Academy
Գեղարքունիք,Կալավան
Տեղ #2
Լիլիթ Աբաչյան
HoT Թիմ` Անտեսանելի զինակիրներ
Գեղարքունիք,
Կարմիրգյուղ
Տեղ #3
Սաթենիկ Մելոյան
HoT Թիմ` Y8
Գեղարքունիք,
Գավառ
Տեղ #3
Լիանա Ադամյան
HoT Թիմ` Անտեսանելի զինակիրներ
Տավուշ, Ներքին Կարմիրաղբյուր
Տեղ #3
Լիդա Թումբուլյան
HoT Թիմ` Creatives
Գեղարքունիք, Գավառ
Տեղ #3
Լուսինե Բաղդասարյան
HoT Թիմ`
Գեղարքունիք,
Մարտունի
HoT ուսանողների կարծիքներ
Քանի որ ծրագիրը կիրառում է ճկուն և ուսանողակենտրոն մոտեցում, մենք մշտապես կապի մեջ ենք գտնվում մեր ուսանողների ու դասախոսների և հրավիրված խոսնակների հետ՝ իմանալու յուրաքանրչյուրի կարծիքն ու դիտարկումները, մեզ հետաքրքիր ու անհրաժեշտ է լսել արձագանքը ծրագրի մասին, որպեսզի կարողանանք բարելավել ծրագիրը և առավելագույնս ծառայեցնել շահառուներին։ Այդ նպատակով յուրաքանչյուր մոդուլի հետո իրականացվում է հարցում։