Մոդուլ #3: Հաղորդակցություն օտար լեզվով՝ անգլերեն

Հաղորդակցություն օտար լեվով՝ անգլերեն մոդուլը HoT Վիրտուալ քոլեջի մեկնարկային երրորդ մոդուլն էր, որին ուսանողները միացան հենց կրթական բաղադրիչի մեկնարկից՝ 2022թ. սեպտեմբերին։ 

Այս մոդուլի ուսուցումը կազմակերպված էր ըստ անգլերեն լեզվի իմացության մակարդակների՝ ներգրավելով ուսանողներին իրենց առավել համապատասպան մակարդակի խմբում։Անգլերենի իմացությունը ստուգվեց անհատապես մինչև դասընթացը սկսելը: Մոդուլի արդյունքում ուսանողները պատկերացում ունեցան հյուրընկալության ոլորտում անհրաժեշտ անգլերենի բառապաշարի՝ ինչպես նաև հարակից ոլորտների մասին։ Մոդուլը տրամադրել է լեզվի բազային գիտելիքներ, որոնք թույլ կտան ուսանողներին մուտք գործել հյուրընկալության ոլորտ։

Հաղորդակցությունն օտար լեզվով մոդուլը դասավանդեց «Republic» ՍՊԸ-ի թիմը։ Ընկերությունը հիմնադրվել է 2022-ին, ներկայացնում է լեզվի դպրոցների մեծ մասնագիտացված ընտանիք uRepublic ապրանքանշի ներքո։ Այն մասնագիտացած է առցանց հարթակում անգլերենի ուսուցման գործում:

Սովորելու 14 շաբաթների ընթացքում մոդուլի երկու դասախոսները՝ Տաթև Հարությունյանը և Ինեսսա Պետրոսյանը; նախ անցկացրին գրավոր ապա բանավոր ստուգուներ, որոնց արդյունքում ուսանողները բաժանվեցին երեք խմբերի՝ համաձայն անգլրերնի իմացության մակարդակի: Բուն ուսուցումը տևեց տասներկու շաբաթ, որի ընթացքում ուսանողներին տրամադրվեցին վիդեոդասեր և անցկացվեցին ամենշաբաթյա ինտերակտիվ հանդիպումներ:

Մոդուլի ուսումնական ծրագրում ամփոփվում են մի շարք թեմաներ և վարժություններ ամենշաբաթյա 40 րոպեանոց վիդեոդասերի միջոցով, որոնց հայերեն թարգմանությունները տրամադրվում են հավելվածների տեսքով: Դասերը ներառում են գործնական բառապաշարի վարժություններ, փոդքասթեր և երկխոսություններ հյուրընկալության՝ մասնավորապես տուրիզմի, հյուրանոցային և սննդի ոլորտներում:  Ընդհանուր առմամբ այս մոդուլի շրջանակում HoT  Վիրտուալ քոլեջի ուսանողները հանձնել են 1 տեղաբաշխման և 9 ընթացիկ թեստեր, իսկ վերջում 1 ավարտական թեստ:

Ահա HoT Վիրտուալ քոլեջի Հաղորդակցություն օտար լեվով՝ անգլերեն մոդուլի լավագույն 10 HoT ուսանողները՝ ըստ իրենց խմբում ցուցաբերած լավագույն առաջխաղացման և աճի: Լավագույն ուսանողների, խմբերի և դեսպանների համար գործում են խրախուսման անհատական մեխանիզմներ։

3.1 խումբ #1 A1 մակարդակ

Անահիտ Ռուբինյան

HoT Թիմ` Մտքի արծիվներ

Գեղարքունիք,
Գավառ

3.1 խումբ #2 A1 մակարդակ

Նելլի Գևորգյան (HoT Դեսպան)

HoT Թիմ` Մտքի արծիվներ

Տավուշ,
Նոյեմբերյան

3.2 խումբ #1 A2 մակարդակ​

Արփինե Դավթյան

HoT Թիմ՝ Մոնթե

Գեղարքունիք,
Վերին Գետաշեն

3.2 խումբ #2 A2 մակարդակ

Ելենա Հովհաննիսյան

HoT Թիմ՝ Մտքի արծիվներ

Գեղարքունիք,
Գավառ

3.2 խումբ #3 A2 մակարդակ​

Լիլիթ Աբաչյան

HoT Թիմ` Անտեսանելի զինակիրներ

Գեղարքունիք,
Կարմիրգյուղ

3.2 խումբ #4 A2 մակարդակ​

Նարինե Փարսյան

HoT Թիմ` The Geniuses

Գեղարքունիք,
Սևան

3.2 խումբ #5 A2 մակարդակ​​

Անահիտ Ռուստամյան

HoT Թիմ` iReality

Գեղարքունիք,
Սևան

3.3 խումբ #1 B1+ մակարդակ​​

Տաթևիկ Հարությունյան

HoT Թիմ` Geniuses

Տավուշ,
Նոյեմբերյան

3.3 խումբ #2 B1+ մակարդակ​​

Շուշան Գրիգորյան

HoT Թիմ` iReality

Գեղարքունիք,
Սևան

3.3 խումբ #3 B1+ մակարդակ​​​

Էդուարդ Բարոյան

HoT Թիմ՝ The Hot Creators of Hot Academy

Գեղարքունիք,
Կալավան

HoT ուսանողների կարծիքներ

Քանի որ ծրագիրը կիրառում է ճկուն և ուսանողակենտրոն մոտեցում, մենք մշտապես  կապի մեջ ենք գտնվում մեր ուսանողների ու դասախոսների և հրավիրված խոսնակների հետ՝ իմանալու յուրաքանրչյուրի կարծիքն ու դիտարկումները, մեզ հետաքրքիր ու անհրաժեշտ է լսել արձագանքը ծրագրի մասին, որպեսզի կարողանանք բարելավել ծրագիրը և առավելագույնս ծառայեցնել շահառուներին։ Այդ նպատակով յուրաքանչյուր մոդուլի հետո իրականացվում է հարցում։