վիրտուալ քոլեջի 7 HoT մոդուլները
				
Մոդուլ #1: Թվային գրագիտություն 
				
Մոդուլը տրամադրում է հիմնական բազային գիտելիքներ և թվային հմտություններ, որոնք անհրաժեշտ են HoT ուսանողներին իրենց առօրյա անձնական և մասնագիտական կյանքում: Մոդուլը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են առցանց հաղորդակցման գործիքները և էթիկան, արդյունավետ առցանց աշխատանքի թվային գործիքները, ընդհանուր թվային գրագիտությունը և այլ ոլորտային թեմաներ:
Թվային գրագիտություն մոդուլը դասավանդում է «Լինասթեր» ստարտափի թիմը։«Լինասթեր»-ը թվային առաջադրանքների աութսորսինգ ընկերություն է և համագործակցում է տարբեր երկրների պատվիրատուների և հաճախորդների հետ՝ վերապատրաստված վիրտուալ օգնականների խմբի միջոցով: «Լինասթերը» նաև թվային գործիքների և հմտությունների վերաբերյալ առցանց դասընթացների արտադրող է, ընկերության համահիմնադիրներն են 2 ֆրիլանսերներ և ձեռներեցներ՝ Արփինե Գրիգորյանն և Լիլիթ Խաչիկյանը։
Մոդուլ #2:  Հաղորդակցության գրագիտություն
				 Մոդուլը շատ կիրառական և գործնական բնույթի է։ Ընդգրկում է արդյունավետ բանավոր և ոչ բանավոր հաղորդակցման տեխնիկան թիմում, պրեզենտացիաների դիզայնի և մշակման գործիքակազմի ուսումնասիրություն, անհատական բրենդինգ, ինչպես նաև բիզնես միջավայրում գրավիչ ներկայացման հմտությունների տրամադրում : Դասընթացը ներառում է տեսա- և աուդիոնյութեր, պրակտիկ վարժություններ, հաղորդակցման խաղեր, առաջադրանքներ և եզրափակիչ պատմության կազմում, որը պետք է գրվի մասնակիցների կողմից խմբերով և ներկայացվի ունկնդրին:

Մոդուլ #3: Հաղորդակցությունն օտար լեզվով
				
Այս մոդուլի ուսուցումը կազմակերպված է ըստ անգլերեն լեզվի իմացության մակարդակների՝ ներգրավելով ուսանողների իրենց առավել համապատասպան մակարդակի խմբում։Անգլերենի իմացությունը ստուգվում է անհատապես մինչև դասընթացը սկսելը: Մոդուլի արդյունքում ուսանողները պատկերացում ունեն հյուրընկալության ոլորտում անհրաժեշտ անգլերենի բառապաշարի մասին, ինչպես նաև հարակից ոլորտներից։ Մոդուլը տրամադրում է լեզվի բազային գիտելիքներ, որոնք թույլ կտան ուսանողներին մոտւք գործել հյուրընկալության ոլորտ։
Հաղորդակցությունն օտար լեզվով մոդուլը դասավանդում է «Republic» ՍՊԸ-ի թիմը։ Ընկերությունը հիմնադրվել է 2022-ին, ներկայացնում է լեզվի դպրոցների մեծ մասնագիտացված ընտանիք uRepublic ապրանքանշի ներքո։ Այն մասնագիտացած է առցանց հարթակում անգլերենի ուսուցման գործում:
Մոդուլ #4: Ֆինանսական գրագիտություն
				 Մոդուլը նպատակ ունի մասնակիցներին ծանոթացնել առօրյա կյանքում կիրառվող տնտեսագիտական հասկացություններին` տրամադրելով մատչելի տնտեսական տեսական գիտելիքներ, ինչպես նաև գործնական կիրառման ուղիները առօրյայում։  Մոդուլի  վերջում ուսանողները կյուրացնեն տնտեսագիտության հիմնարար սկզբունքները, կկարողանան կազմել անձնական բյուջե և անել ֆինանսական պլանավորում, կկատարեն պարզ տնտեսագիտական հաշվարկներ և կհասկանան տարբեր տեսակի ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը, կծանոթանան ֆինանսական աշխարհի նոր գործիքներին: Ուսանողները կկարողանան կիրառել իրենց սովորած տնտեսագիտական գործիքները, կարդալ և հասկանալ տնտեսական վիճակագրությունը:

Մոդուլ #5:  Իրավական գրագիտություն 
				 Մոդուլի ընթացքում դասախոսները ներկայացնում են աշխատանքային հարաբերությունները. աշխատանքային պայմանագրի կնքման գործընթացը, փորձաշրջանի կազմակերպումը, բացատրում գործատուի և աշխատողների իրավունքներն ու պարտականությունները: Մոդուլը ներառում է նաև բիզնես գործունեության իրավական հիմքերի, Հայաստանի հարկային համակարգի ներդրման, հարկերի տեսակների, կորպորատիվ հարաբերությունների սկզբունքների վերաբերյալ թեմաներ։

Մոդուլը դասավանդում է «Justus Legal Consulting»-ի թիմը։ Իրավաբանական ընկերությունը տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթը առևտրային և որ առևտրային ընկերություններին և ֆիզիկական անձանց, մասնագիտացած են ֆինանսական իրավունքի, կորպորատիվ իրավունքի և քաղաքացիական դատավարության մեջ:
Մոդուլ #6: Հյուրընկալության հիմունքներ 
				 Այս մոդուլը կտրամադրի գործնական գիտելիքներ հյուրընկալության ոլորտի և դրա ենթաճյուղերի մասին, որոնք հիմնականում կապված են հյուրանոցների և ռեստորանների կառավարման և ժամանցային օբյեկտների ոլորտի հետ: Մոդուլը պատմում է ոլորտի հեղինակավոր մասնագետների և կայացած բիզնեսների փորձը: Այն կօգնի HoT ուսանողներին մշակել զբոսաշրջային արտադրանք, սկսել կամ զարգացնել իրենց բիզնեսը հյուրընկալության ոլորտում և բարելավել իրենց հմտությունները որպես հյուրընկալության ոլորտում պոտենցիալ աշխատակիցներ: Ուսուցումը կայանալու է ինտերակտիվ և դեմ առ դեմ հանդիպումների միջոցով:

Հյուրընկալության հիմունքներ մոդուլը դասավանվում է«ArmenTrip» ընկերության ղեկավար անձնակազմը։ 2014թ․ հիմնադրվելուց ի վեր ընկերությունն հյուրընկալել է ավելի քան 2000 զբոսաշրջային խումբ Հայաստանում և ունի վերադարձող հաճախորդներ 30%-ի չափով, ովքեր Հայաստան են վերադառնում երրորդ կամ չորրորդ անգամ։